Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ

  • Home
  • Armenia
  • Ք. Երևան
  • Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ ՀՀ ԿԳՄՍՆ
նախարարության «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ

25/05/2026

🌹 Այսօր քոլեջում իրականացվեց վարդատունկ 2025-26 ուսումնական տարվա շրջանավարտների կողմից։

Ավարտական կուրսի ուսանողները, տնօրենի և կուրսղեկների հետ տնկեցին վարդեր և այլ բույսեր։

Միջոցառումը դարձավ ջերմ ու հիշարժան նախաձեռնություն, որը միավորեց սերունդներին և ևս մեկ անգամ ընդգծեց քոլեջի միասնական ու ջերմ մթնոլորտը🌿

Վարդերի և բույսերի տնկման աշխատանքներում ուսանողներին օգնեց հայտնի բլոգեր, բուսասեր Նարինե Հայրումյանը, ում հայտնում ենք մեր հատուկ շնորհակալությունը հոգատար վերաբերմունքի և նվիրումի համար 💐

Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջողություններով, նոր ձեռքբերումներով ու լուսավոր ապագայով լի ճանապարհ 💫

https://www.facebook.com/share/1D5s48aa1X/?mibextid=wwXIfr

🎓 Սիրելի՛ ուսանողներ, ծնողներ և գործընկերներ,Քոլեջն ավարտելու կապակցությամբ կազմակերպվելու է «Վերջին դաս» միջոցառում։Ներ...
25/05/2026

🎓 Սիրելի՛ ուսանողներ, ծնողներ և գործընկերներ,

Քոլեջն ավարտելու կապակցությամբ կազմակերպվելու է «Վերջին դաս» միջոցառում։
Ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը՝ ըստ կուրսերի և մասնագիտությունների։

📅 Միջոցառման օրեր՝ մայիսի 26 և 27
📍 Անցկացման վայրերն ու ժամերը նշված են կից ժամանակացույցում։

Այս օրը յուրահատուկ է յուրաքանչյուր շրջանավարտի համար՝ լի հիշողություններով, ժպիտներով ու նոր ճանապարհների սպասումով 💫

Սիրով սպասում ենք բոլորիդ 🎉

21/05/2026

Գրական-երաժշտական ցերեկույթ «Տաղարան» խորագրով՝ կազմված հանճարեղ Սայաթ-Նովայի խաղերից և Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքի՝ Սայաթ-Նովային ձոնված բանաստեղծություններից։

20/05/2026

🧑‍💻Հաշվապահ IIԱ և IIԲ կուրսերը ներկայացրին Ֆինանսներ, Վարկ մոդուլից «Պետական Բյուջե» թեման։
Քննարկեցին 2025թ. բյուջեի եկամուտները, ծախսերը. վերլուծեցին դիֆիցիտը։

Դասախոս՝ Լ. Վարդանյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📍 Ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածությունն ու ընտրական բարեվարքությունը պետական քաղաքականո...
19/05/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📍 Ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածությունն ու ընտրական բարեվարքությունը պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից են։
Ի կատարումն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հանձնարարականի՝ տեղեկացնում ենք, որ մեր հաստատությունում խստորեն ապահովվելու է «Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը և կուսակցությունների ֆինանսավորումն ընտրական գործընթացներում» 2025 թվականի գործնական ուղեցույցի կանոնակարգերի կիրառումը։ Ուղեցույցը մշակվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ վարչապետի աշխատակազմի համակարգմամբ։
Հաստատության բնականոն, օրինական և անկողմնակալ գործունեությունն ապահովելու նպատակով՝ վարչական և մանկավարժական ողջ կազմի համար սահմանվում են հետևյալ խիստ պահանջները.
• Բացառել քաղաքական քարոզչությունը. Ուսումնական հաստատության աշխատանքային ժամերին, տարածքում կամ պաշտոնական դիրքի օգտագործմամբ արգելվում է որևէ կուսակցական քաղաքական քարոզչություն, հանդիպումների կազմակերպում կամ ֆինանսական աջակցության ներգրավում։
• Պաշտպանել ռեսուրսները. Հաստատության նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսները, այդ թվում՝ ուսանողները, որևէ կերպ չեն կարող ներգրավվել կուսակցական կամ ընտրական նպատակներով իրականացվող գործընթացներում։
• Իրազեկում. Կազմակերպվելու է հաստատության անձնակազմի պատշաճ իրազեկումը ուղեցույցի բովանդակության և սահմանված հակակոռուպցիոն կանոնների վերաբերյալ։
⚠️ ԿԱՐԵՎՈՐ. Վերոնշյալ դրույթների և սահմանված հակակոռուպցիոն կանոնների որևէ խախտման դեպքում անվերապահորեն կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։
Մեր հաստատությունը հավատարիմ է մնում կրթական միջավայրի անկախության, թափանցիկության և օրինականության սկզբունքներին։

📍Այսօր՝ մայիսի 18-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողները՝ կուրսղեկ...
18/05/2026

📍Այսօր՝ մայիսի 18-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողները՝ կուրսղեկների ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի տարբեր թանգարաններ՝ միանալով Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։

📍Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային հարուստ հավաքածուներին, պատմամշակութային ցուցադրություններին և ազգային ժառանգությանը։ Թանգարանային միջավայրում անցկացրած օրը ուսանողների համար դարձավ ոչ միայն ճանաչողական և ուսուցողական, այլև հետաքրքիր ու տպավորիչ մշակութային փորձառություն։

📝Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների մշակութային կրթությանը, պատմամշակութային արժեքների ճանաչմանը և ազգային ինքնության պահպանման կարևորության գիտակցմանը։

18/05/2026

📍Այսօր «Հաշվապահական հաշվառում» Iա կուրսի մասնակցությամբ կայացավ ինքնուրույն աշխատանքի ներկայացման բաց դաս՝ նվիրված հանճարեղ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցին։
📍Օրվա երկրորդ կեսին ուսանողները դասախոս Ն. Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան, որտեղ արտասանեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։
🌿Օդն այսօր լցված և հագեցած էր Չարենցյան շնչով։
🤝Շնորհակալություն քոլեջի տնօրեն Ն. Հովհաննիսյանին և դասախոս Ն. Պողոսյանին՝ նման հիանալի ու հագեցած օր պարգևելու համար։

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններում միջին մասնագի...
18/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթությունը շարունակելու նպատակով հատկացված տեղերի թիվը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

📖 Համաձայն հրամանի՝
✔️ Պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ուսումը կարող են շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
✔️ Ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է խստագույնս պահպանել սահմանված կարգի պահանջները։

🎓 Այս հնարավորությունը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների համար՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու մասնագիտական զարգացման նոր փուլը։

#ՇարունակականԿրթություն #ԲՈւՀ #Քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026 թվականի մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների մ...
15/05/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026 թվականի մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին: Միջազգային օրվա հռչակման գաղափարի հեղինակն է Թանգարանների միջազգային խորհուրդը' ԻԿՕՄ-ը: 2026 թվականին թանգարանների միջազգային օրվա խորագիրն է' «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում' մայիսի 16-ին, կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը' «Թանգարանների գիշեր»-ը: Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր' առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր: Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր:
Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում:
Ս. թ. մայիսի 16-ին' ծրագրին միացած թանգարանները, անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը' 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին' ըստ հիմնական այցելության ժամերին:

Address

Մոլդովական 37Ա, Երևան
Ք. Երևան

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410672301

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ:

Share