ՀՀԿ Արմավիրի Շրջանային խորհուրդ /RPA Armavir District Council

  • Home
  • Armenia
  • Armavir
  • ՀՀԿ Արմավիրի Շրջանային խորհուրդ /RPA Armavir District Council

ՀՀԿ Արմավիրի Շրջանային խորհուրդ /RPA Armavir District Council Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀԿ Արմավիրի Շրջանային խորհուրդ /RPA Armavir District Council, Political organisation, Armenia, Armavir town Street Hanrapetutyan 39, Armavir.

29/05/2026

📣 «Ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը»:
———
Հատված Հանրապետության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձից։

🇦🇲 https://bit.ly/3RFjPjG
🇷🇺 https://bit.ly/4wVwEGD
🇺🇸 https://bit.ly/4uusN1I

28/05/2026

🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։

Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, թուլակամությանը, պառակտմանը և բոլոր այն ախտերին, որոնք հուսալքություն և պարտվողականություն են սերմանում ազգի մեջ։

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։ Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին՝ զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական։

Փա՛ռք և պատի՛վ Առաջին Հանրապետությունն անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են: Եվ ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին։

🇷🇺 https://bit.ly/4wVwEGD
🇺🇸 https://bit.ly/4uusN1I

08/05/2026

1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզը ստորագրել է Սերժ Սարգսյանը։

Շուշիի ազատագրումն Արցախյան հերոսամարտի ու հայ ժողովրրի նորագույն պատմության փառահեղ էջերից է։

08/05/2026
05/05/2026
05/05/2026
05/05/2026

2 likes, 1 comment. "Սերժ Սարգսյանի ժամանակ Խոր Վիրապը թարս նկարեին՝ սաղիս տշել-ճամփել էին, բա ու՞ր ա էդ հանրությունը"

02/05/2026

63 likes, 15 comments. "5 ԳՐԱՄ ԽԵԼՔ ՉԿԱ՞ ՈՒՂԵՂՈՒՄԴ. ջառմեն քաշելու է Հայաստանը. դու ո՞վ ես, որ Արարատը հանես"

Address

Armenia, Armavir Town Street Hanrapetutyan 39
Armavir
0909

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀԿ Արմավիրի Շրջանային խորհուրդ /RPA Armavir District Council posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share