ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն

ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

րավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114։

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢  Արթիկ քաղաքում գործող գազալցակայանին անհրաժեշտ է լիցքավորող:🕚📆 Աշխատանքը հերթափոխով է:📌 Մանրամասն տե...
29/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢

Արթիկ քաղաքում գործող գազալցակայանին անհրաժեշտ է լիցքավորող:

🕚📆 Աշխատանքը հերթափոխով է:

📌 Մանրամասն տեղեկությունների համար մոտեցեք
ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն։
📍 Հասցե՝ քաղաք Արթիկ, Չարենցի փողոց 10/5
շենք։

📞 Հեռախոս՝ 060 654099

👉 Տեղեկացրեք նաև ձեր ընկերներին և ծանոթներին, ովքեր աշխատանք են փնտրում։
Գուցե այս հայտարարությունը հենց նրանց համար է։

27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

📌26.05.2026թ. Արթիկի տարածքային կենտրոնի ռեսուրս սենյակում  տեղի ունեցավ հերթական հանդիպումը աշխատանք փնտրողների հետ, որ...
27/05/2026

📌26.05.2026թ. Արթիկի տարածքային կենտրոնի ռեսուրս սենյակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը աշխատանք փնտրողների հետ, որը վարում էր սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Էլմիրա Մանանդյանը: ✅Հանդիպման ընթացքում շահառուներին տրամադրվեց խորհրդատվություն զբաղվածության օրենսդրության և տարածաշրջանում աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ:
✅Մասնակիցները իրազեկվեցին նաև աշխատանքի և զբաղվածության e-work.am միասնական հարթակի վերաբերյալ:

📢ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ🖇️Սույն թվականի մայիսի 26֊ին ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոնում կայացավ սոցիալական համագործակցությ...
26/05/2026

📢ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

🖇️Սույն թվականի մայիսի 26֊ին ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոնում կայացավ սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի հերթական նիստը:
📌Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հարցեր⬇️
📌հարակից բազաներից ստացված տեղեկատվություններ , առանձնացումներ և այլ ընթացիկ հարցեր...

26/05/2026
22/05/2026

📢 Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը։

Ավելին՝ https://armenpress.am/hy/article/1250713

📢Հայտարարություն✅Արթիկում գործող ռեստորանային համալիրին անհրաժեշտ է երիտասարդ մատուցող։ ✅Աշխատանքային փորձը՝ ցանկալի է📌 ...
21/05/2026

📢Հայտարարություն
✅Արթիկում գործող ռեստորանային համալիրին անհրաժեշտ է երիտասարդ մատուցող։
✅Աշխատանքային փորձը՝ ցանկալի է
📌 Մանրամասն տեղեկությունների համար մոտեցեք
ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն։
📍 Հասցե՝ քաղաք Արթիկ, Չարենցի փողոց 10/5
շենք։

📞 Հեռախոս՝ 060 654099

19/05/2026

Address

Չարենցի փողոց 10/5 շենք
Art'ik

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոն:

Share