Դավիթ Կիկոյան

Դավիթ Կիկոյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Դավիթ Կիկոյան, Art'ik.

16/02/2021

Դիմի ՛ր 🍀 10 000 եվրոյի չափով կանաչ գյուղատնտեսական ծրագրերի աջակցության բաց ՄՐՑՈՒՅԹԻՆ միայն ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին եւ ներբեռնի ՛ր հայտադիմումն այստեղ 🔗 https://mineconomy.am/page/1763

‼️Դիմումների վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը:

06/02/2021

‼ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս

2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք․սպանվել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։

❗️ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք
այն ապահովում է։
Հորդորում եմ զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։

Հիշեցնում եմ, որ

✅ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։

✅ Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորել բնության հետ շփման ժամանակ:

03/02/2021

‼️ Հերքման պահանջ
News.am տեղեկատվական կայքին

Ի պատասխան News.am լրատվական կայքում տեղ գտած «Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ կինն առնչություն ունենք ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։

❗️Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի։

Ուստի, համաձայն «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ պահանջում եմ ձեր կողմից հրապարակված նյութի պատշաճ հերքում, այլապես, կդիմեմ դատարան՝ իմ անձը զրպարտելու և բարի համբավը արատավորելու փաստով:

Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Կոտայքի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդները արդյունավետ գործում են, կատարում են իրենց գործառույթներից բխող վերահսկողական ֆունկցիաները, ուստի, ձեր կողմից նշված երևույթները չեն կարող տեղ գտնել դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում։

Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում և դրա փոխարեն օրենքի գերակայության և իրավահավասարության իրավունքի երաշխավորում: Վերջին 2-2,5 տարիներին կառավարման խորհուրդներում, մասնավորապես՝ մարզպետի, ԿԳՄՍ նախարարի և համայնքների ներկայացուցիչների փոփոխությամբ սկիզբ է դրվել լայն բարեփոխումների, և այս պահին խորհուրդները պատշաճ գործում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակում՝ հասարակական հիմունքներով իրականացնելով վերահսկողական գործառույթներ: Այդ բարեփոխումների արդյունքում են փոխվել կառավարման խորհուրդների անդամները, և նոր սերունդը հնարավորություն է ստացել մուտք գործել դպրոցներ, որտեղ տնօրենները տասնամյակներով «վերարտադրվել են»:

Այսօր քաղաքացին իր իրավունքներն ու տեսլականն է իրացնում հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ, որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար
Ռոմանոս Պետրոսյան

24/01/2021

Իսկ Դուք գիտեի՞ք որ․․․🧐
———————————————
Տարոն Տուրն իրականացնում է բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան արագ և մատչելի գներով։

Հետաքրքրե՞ց․․․👍 Մանրամասների համար կապվեք մեզ հետ
————————————————
☎️ հեռ. +374 98405034
+374 98 908981
✅ Մեզ վստահում են

Address

Art'ik

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիթ Կիկոյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Դավիթ Կիկոյան:

Share