Im Artik

Im Artik Բարի գալուստ Արթիկի տեղեկատվական էջ 🌟
Այստեղ կկիսվենք մեր քաղաքի նորություններով, հետաքրքիր իրադարձություններով և ամենօրյա օգտակար տեղեկություններով։

Արթիկցինե’ր, դուք արժանի չեք նման կենտրոնական այգի ունենալուն…
01/02/2026

Արթիկցինե’ր, դուք արժանի չեք նման կենտրոնական այգի ունենալուն…

Սրտացավ գործի արդյունքը երևում է նկարներում։ Հաճելի է տեսնել, թե ինչպես ամիսներ առաջ տնկված ծառերը Արթուր Աստոյանի և իր ...
03/10/2025

Սրտացավ գործի արդյունքը երևում է նկարներում։ Հաճելի է տեսնել, թե ինչպես ամիսներ առաջ տնկված ծառերը Արթուր Աստոյանի և իր աշխատակիցների սրտացավ ու ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ այսքան գեղեցկացել ու գեղեցկացրել են միջավայրը։ Այսպիսին են այն անհատները, ովքեր տարբերվում են մյուսներից՝ հանրային վայրերում տնկելով և մշակելով ծառեր, իսկ որոշները, չհասկանալով ծառերի դերն ու կարևորությունը, կտրում ու վնասում են դրանք՝ իրենց սեփական կարիքների համար։

Չնայած այդ ջանքերի՝ եղել են մի քանի ծառեր, որոնք չորացել են, բայց անպայման փոխարինվելու են նորերով։

Արթիկցի ճանաչված ու սիրված բժիշկներ🩺Արտաշես Ալբերտի ՄովրովյանԾնվել է 1957թ.-ի մայիսի 11-ին Արթիկում։ 1974-1981 թթ.-ին սո...
29/09/2025

Արթիկցի ճանաչված ու սիրված բժիշկներ🩺

Արտաշես Ալբերտի Մովրովյան

Ծնվել է 1957թ.-ի մայիսի 11-ին Արթիկում։ 1974-1981 թթ.-ին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1981թ.-ից մինչ օրս Արթիկում աշխատում է որպես բժիշկ- մանկաբույժ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես տեղամասային մանկաբույժ։ 1985թ.-ից աշխատել է որպես ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ։ 1988թ.-ից մինչ օրս աշխատում է որպես մանկական բաժանմունքի վարիչ։ 1992թ.-ից մինչև 2015թ. եղել է Արթիկի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ։ Համարվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության մանկական հիվանդությունների ինտեգրված վարող և «իմունիզացիայի կրծքով սնուցման» ծրագրերի միջազգային կարգի դասավանդող։ Վերապատրասվել է Մոսկվայում, Պետերբուրգում, Ալմա-Աթայում, Քիշինևում և ԱՄՆ-ում։
Տարեկան սպասարկում է 2500-3000 երեխա։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Արթիկի տարածաշրջանում մանկական մահացությունների թիվը կրճատվել է երեքից չորս անգամ։
Շնորհակալ ենք Ձեր հոգատար վերաբերմունքի, մասնագիտական գիտելիքի և նվիրումի համար։ Ձեր շնորհիվ երեխաները ոչ միայն առողջանում են, այլև իրենց ապահով են զգում։
Մեծ սիրով և երախտագիտությամբ գնահատում ենք Ձեր աշխատանքը։ Դուք ոչ միայն բժիշկ եք, այլև վստահություն ու հանգստություն պարգևող մարդ։

Արթուր Ֆիրդուսու ՊողոսյանՄարդկային ու մասնագիտական բարձր որակներով օժտված մեր համաքաղաքացի բժիշկ Պողոսյանը ծնվել​ է 1961...
05/09/2025

Արթուր Ֆիրդուսու Պողոսյան

Մարդկային ու մասնագիտական բարձր որակներով օժտված մեր համաքաղաքացի բժիշկ Պողոսյանը ծնվել​ է 1961թ., ք.Արթիկում։
1980-1987թթ. սովորել​ է Մ.Հերացու անվան Երևանի Պետական բժշկական Համալսարանում։
1987-1991թթ. աշխատել է Լենինականի մանկական հիվանդանոցում որպես բժիշկ-վիրաբույժ։
1991-2005թթ. եղել է Արթիկի ՇԿՀ-ի գլխավոր բժիշկ։
2005 -ից աշխատում​ է Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում որպես​ բժիշկ-վիրաբույժ։
1991-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին։
2007թ.-ից մինչ օրս Գյումրիի 102 Ռուսական ռազմաբազայի հոսպիտալում որպես Վիրահատարանի բաժանմունքի բաժնի վարիչ։
Ամուսնացած​ է, ունի երկու որդի։
Հպարտություն է ունենալ այսպիսի համաքաղաքացիներ, որոնք ամենուրեք բարձր են պահում մեր քաղաքի անունն ու պատիվը։ Մեր քաղաքը hպարտանում է իր արժանի զավակով։ Իր մասնագիտական նվիրումով և պատասխանատվությամբ նա տարիներ շարունակ ծառայում է մարդկանց առողջության պահպանմանը՝ շարունակելով մնալ վստահելի ու հարգված բժիշկ։
Շնորհակալություն, հարգելի Պողոսյան, Ձեր մարդ տեսակի և անձնվեր գործունեության համար։

Address

Art'ik

Alerts

Be the first to know and let us send you an email when Im Artik posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share