18/05/2026
Սիրելի՛ Ազատամուտցիներ,
✅ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում համայնքում շահագործման է հանձնվել նոր պոմպակայանը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և ավտոմատացված կաթիլային քլորացման համակարգով՝ ապահովելով բնակիչների համար առավել անվտանգ, կայուն և որակյալ ջրամատակարարում։😊 Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր դարձավ համայնքի վարչական ղեկավարի նպատակասլաց աշխատանքի, հետևողականության և պատասխանատու մոտեցման շնորհիվ։ Նրա նախաձեռնողականությունն ու համայնքի խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միասնական և նվիրված աշխատանքի արդյունքում հնարավոր է լուծել անգամ տարիներով կուտակված խնդիրները։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինությանը և բոլոր աշխատակիցներին՝ արդյունավետ համագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար։ 🤝Շնորհակալություն ենք հայտնում նաև համայնքի բոլոր բնակիչներին՝ վստահության, համբերության և աջակցության համար։
Միասին շարունակում ենք կառուցել ավելի բարեկեցիկ և զարգացող Ազատամուտ։