04/08/2023
Լուսանկարների մրցույթ Ճամբարակ համայնքի 16-36 տարեկան երիտասարդների համար «Իմ բնակավայրի երիտասարդի առօրյան» թեմայով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1 լուսանկար JPEG ձևաչափով․ նկարը պետք է ներկայացնի երիտասարդությանը վերաբերող խնդիր համայնքում, կամ հաջողության պատմություն/ձեռքբերում համայնքի երիտասարդի/երիտասարդների կողմից իրականացված։
Լուսանկարի մասին պատմող հակիրճ պատմություն մինչև 250 բառի սահմաններում
Դիմել կարող եք մինչև օգոստոսի 10-ը։
Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Իմ բնակավայրի երիտասարդի առօրյան» թեմայով։
📸Մրցույթին կարող են մասնակցել Ճամբարակ համայնքում բնակվող 16-36 տարեկան երիտասարդները։
ℹ️ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
✅1 լուսանկար JPEG ձևաչափով․ նկարը պետք է ներկայացնի երիտասարդությանը վերաբերող խնդիր համայնքում, կամ հաջողության պատմություն/ձեռքբերում համայնքի երիտասարդի/երիտասարդների կողմից իրականացված։
✅Լուսանկարի մասին պատմող հակիրճ պատմություն մինչև 250 բառի սահմաններում, Ձեր անուն/ազգանունը, հեռախոսահամարը և բնակավայրի անունը։
Ամեն բնակավայրից կընտրվի մեկ հաղթող լուսանկար։
Հաղթող լուսանկարների հեղինակները օգոստոսի 12-ին կմասնակցեն Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը` ուխտագնացություն Մարտունի բնակավայրում գտնվող «Հին Գետիկի վանական համալիր/Կարմիր եղցի», որտեղ տեղի կունենա քննարկում երիտասարդների հետ, ինչպես նաև ազգային պարերի ուսուցում, խաղեր և հավաստագրերի հանձնում։
📥Լուսանկարները պետք է ուղարկել մինչև օգոստոսի 10-ը, ժամը 18։00-ն հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։
ℹ️ Օգոստոսի 6-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա տեղեկատվական առցանց հանդիպում, որտեղ հետաքրքրված մասնակիցները կարող են ստանալ աջակցություն մասնակցության հետ կապված և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
✅Եթե հետաքրքրված եք մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը, լրացրեք հետևյալ հայտը և մենք ձեզ հետ կապ կհաստատենք՝ https://shorturl.at/cAR37
Հարցերի դեպքում կապ մեզ հետ՝ 096102452