Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ Գյումրու Քաղաքապետարանի
ֆեյսբուքյան պաշտոնական էջ/ Ofiicial page of Gyumri municipality

04/06/2026

2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի հանրային լսումներ Գյումրիում. օրակարգում է փողոցաշինության աննախադեպ ռեկորդային նախագիծը

📢 Սեղմ ժամկետում վճարել տեղական տուրքերը և վճարները​🛑 Սիրելի գյումրեցինե՛ր, Գյումրու քաղաքապետարանը հորդորում է տեղական ...
04/06/2026

📢 Սեղմ ժամկետում վճարել տեղական տուրքերը և վճարները
​🛑 Սիրելի գյումրեցինե՛ր, Գյումրու քաղաքապետարանը հորդորում է տեղական տուրքերի, աղբահանության և անշարժ գույքի վճարների պարտավորություններ և պարտքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, սեղմ ժամկետներում, իրականացնել վճարումներ՝ մարելով համայնքի նկատմամբ ունեցած պարտքերը։
​⚠️ Պարտավորությունները չկատարելու դեպքում քաղաքապետարանը ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված վարչական և իրավական խիստ միջոցներ։
​ #Գյումրի #ԳյումրուՔաղաքապետարան #ՏեղականՏուրքեր #Ծանուցում

03/06/2026

Գյումրու քաղաքապետարանն ահազանգում է․ «Վարդանանք» արձանախմբի ձիու մարմնին անցքեր են բացվել

03/06/2026

Օրենքի խախտմամբ փակցված քարոզչապաստառները հեռացվում են Գյումրու փողոցներից․ մեկնարկը Մուշ և Անի թաղամասերից

02/06/2026

Ինքնակամ շինություններ, կարմիր գծեր և չքանդված տնակներ. Գյումրու քաղաքապետարանում քննարկվեցին համայնքային հողերի զբաղեցման խնդրահարույց դեպքերը

02/06/2026

Մանուկների ներկան ու ապագան՝ Գյումրու քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Գյումրու քաղաքապետարանի հունիսմեկյան ուղերձը. առաջնահերթությունը մանուկների լուսավոր ապագան էԵրեխաների պաշտպանության միջ...
01/06/2026

Գյումրու քաղաքապետարանի հունիսմեկյան ուղերձը. առաջնահերթությունը մանուկների լուսավոր ապագան է
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում նշվում է համաքաղաքային լայնածավալ միջոցառումներով, որոնց հիմքում մեկ գլխավոր գաղափար է՝ կերտել մանուկների հուսալի ու բարեկեցիկ ապագան։ Գյումրու քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության մեջ երեխաների հանդեպ հոգածությունն ու նրանց զարգացման համար պայմանների ստեղծումն ունի հատուկ ուղղվածություն։ Այսօր մեկնարկած տոնական ծրագրերն այդ ռազմավարության լավագույն արտահայտությունն են, որտեղ ամեն մի դետալ մտածված է բացառապես փոքրիկների համար։
Տոնական օրվա սկիզբը կենդանի երաժշտությամբ ազդարարեց Գյումրու պետական փողային նվագախումբը։ Աբովյան փողոցում հնչող մանկական մեղեդիները ստիպեցին կանգ առնել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին, ովքեր մեծ սիրով միացան հունիսմեկյան ռիթմերին։
Մեղեդիներին հաջորդեց հեքիաթային հերոսների շքերթը. տասնյակ սիրված տիկնիկներ տարբեր կերպարներով մուտք գործեցին քաղաքի կենտրոն՝ էլ ավելի թեժացնելով տոնական մթնոլորտը։
Փոքրիկների տոնը կատարյալ դարձնելու գործին միացել էին նաև այլ կազմակերպություններ։ Բոլորի նպատակն էր մեկտեղել ջանքերը երեխաներին անսահման ուրախություն պարգևելու համար, ինչի վառ ապացույցը դարձավ նաև երեխաների կողմից այդքան սիրված պղպջակների շոուն։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով, քաղաքապետարանի տարեկան ծրագրերի մեջ հունիսմեկյան միջոցառումներն ամենալուսավորն ու դրականն են, քանի որ դրանցով է սկսվում ամառը։
Հունիսմեկյան ավանդական միջոցառումների շարքում Գեղագիտական կենտրոնի հետ կազմակերպված մեծ կտավների նկարչությունն էր, որտեղ երեխաները թղթին հանձնեցին հայրենիքի իրենց պատկերացումները։
Այս օրը քաղաքապետարանի համար առանձնակի կարևոր է նաև կրթամշակութային բաղադրիչը։ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ համատեղ, ներկայացվեց Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Ով ըլլալդ չպիտի ուրանաս» թատերախաղը։ Այստեղ հրավիրված էին ավագ դպրոցականները։ Լիլիթ Թովմասյանը կարևորում է, որ երեխաները ճանաչեն Սարոյանին և հասկանան, թե ինչպես պետք է հայրենասիրությունն ու հայապահպանությունը սերնդեսերունդ փոխանցվի։
Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական հավասարությանը. քաղաքապետարանն ապահովել է, որ ֆինանսական հնարավորությունները որևէ երեխայի չզրկեն տոնից։
Գյումրու տիկնիկային թատրոնի «Գնդիկ բոքոնիկը» ներկայացման համար քաղաքապետարանն այս տարի ևս անվճար տոմսեր է հատկացրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։
«Գյումրին սոցիալական քաղաք է, և միջոցառումների հասանելիությունը մեզ համար սկզբունքային է»,- ասում է Լիլիթ Թովմասյանը։
Փոքրիկների տոնական օրը կամփոփվի ժամը 20․00 Վարդանանց հրապարակում՝ անվճար բացօթյա կրկեսային ծրագրով։ Սա եզակի իրադարձություն է, քանի որ քաղաքում երկար ժամանակ բացօթյա կրկես չէր եղել։ Քաղաքապետարանը սպասում է հարյուրավոր փոքրիկների, որպեսզի հրապարակում ևս մեկ անգամ նրանց շնորհավորեն, մաղթեն խաղաղ երկինք, ստեղծագործական ընթացք և ընտանեկան ջերմություն։»
Միջոցառումների աշխարհագրությունը դուրս էր եկել կենտրոնից՝ ընդգրկելով նաև քաղաքի տարբեր թաղամասերը, որտեղ ևս ելույթ ունեցան տարբեր պարախմբեր։
Իսկ ծնողների ու երեխաների անկեղծ հույզերն ու տպավորությունները փաստում են՝ հունիսմեկյան տոնը Գյումրիում ստացված է։

Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ​Սիրելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ ծնողներ,ու մեր քաղաքի ամենավառ ու անփ...
01/06/2026

Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
​Սիրելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ ծնողներ,
ու մեր քաղաքի ամենավառ ու անփոխարինելի՛ փոքրիկներ,
​Այսօր հունիսի 1-ն է՝ տարվա ամենալուսավոր ու ամենաանկեղծ տոնը: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
​Երեխաներն օժտված են մի հրաշալի ունակությամբ՝ աշխարհը տեսնել ավելի բարի, գունավոր ու անսահման հնարավորություններով լեցուն: Նրանց ներկայությունն է, որ մեր քաղաքին տալիս է հատուկ կենսախնդություն, նոր շունչ ու վառ ապագայի հույս: Մեր երեխաների ժպիտներն ու անհոգ ծիծաղը լավագույն ապացույցն են այն բանի, որ կյանքը շարունակվում է ու դառնում ավելի գեղեցիկ:
​Մեր մեծագույն պարտքն է՝ թույլ չտալ, որ ոչ մի հոգս կամ դժվարություն ստվերի նրանց մանկությունը: Մենք պետք է լինենք նրանց թիկունքին, լսենք նրանց ձայնը, հարգենք նրանց երազանքներն ու ստեղծենք մի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ կզգա իրեն արժևորված ու պաշտպանված: Մեր քաղաքի կրթական, մշակութային ու սպորտային բոլոր անկյունները պիտի դառնան այն հարթակը, որտեղ մեր տաղանդաշատ սերունդը կկարողանա ազատորեն ստեղծագործել ու բացահայտել իր ներուժը:
​Շնորհակալություն բոլոր ծնողներին ու մանկավարժներին, ովքեր ամեն օր իրենց սերն ու հոգու ջերմությունն են ներդնում մեր վաղվա օրվա կերտողների մեջ:
​Սիրելի՛ երեխաներ, եղե՛ք համարձակ, շարունակե՛ք զարմացնել մեզ ձեր մաքրությամբ ու բացահայտումներով: Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, ամուր առողջություն և խաղաղ երկինք: Թող ձեր ճանապարհին միշտ լինեն հավատարիմ ընկերներ ու բարի հեքիաթներ:
​Հարգանքներով՝
Ավետիս Առաքելյան
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ​Սիրելի՛ գյումրեցիներ, հարգարժա՛ն ծնողներ,և մեր համայնքի ամենասիրելի...
01/06/2026

Ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
​Սիրելի՛ գյումրեցիներ, հարգարժա՛ն ծնողներ,
և մեր համայնքի ամենասիրելի՛ փոքրիկներ,
​Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
​Այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզանից յուրաքանչյուրին մեր մեծագույն պարտականության՝ մեր մանուկների հանդեպ ունեցած պատասխանատվության մասին:
​Որպես տեղական իշխանություն՝ մեր կարևորագույն խնդիրն է ստեղծել ապահով, զարգացնող ու արժանապատիվ միջավայր մեր երեխաների համար: Մենք պարտավոր ենք ապահովել որակյալ կրթության, մշակութային ու մարզական կյանքի լիարժեք հնարավորություններ, որպեսզի տաղանդաշատ Գյումրիում մեծացող յուրաքանչյուր պատանի կարողանա ինքնադրսևորվել ու դառնա մեր երկրի արժանի քաղաքացին:
​Մեր նպատակն է՝ անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր երեխա իրեն զգա պաշտպանված, սիրված ու հոգատարությամբ շրջապատված։ Նրանց այսօրվա հաջողությունները մեր վաղվա ձեռքբերումներն են։
​Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ առողջություն, անհոգ մանկություն և խաղաղ երկինք: Թող ձեր բոլոր երազանքներն իրականություն դառնան, իսկ ձեր ժպիտները միշտ ուրախություն պարգևեն ձեր ծնողներին ու հարազատ քաղաքին:

​Հարգանքներով՝
Գագիկ Մանուկյան
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող

Ուղերձ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ​Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն ծնողներ, սիրելի' բալ...
01/06/2026

Ուղերձ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
​Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն ծնողներ, սիրելի' բալիկներ,
Ողջունում ու սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
​Հունիսի 1-ը սոսկ տոնական օր չէ, այլ ևս մեկ առիթ՝ վերահաստատելու մեր պատասխանատվությունն ու պարտքը մեր մանուկների հանդեպ: Երեխաները մեր հասարակության ամենանվիրական, ամենաթանկ արժեքն են, մեր տների լույսն ու մեր երկրի վաղվա օրը:
​Մեր գլխավոր առաքելությունն է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ երկնքի տակ, շրջապատված անսահման սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ: Մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները, բարձր արժեքներն ու հավատքը, որպեսզի նրանք մեծանան որպես արժանապատիվ, հայրենասեր ու հաստատակամ քաղաքացիներ:
​Մեր երեխաների ապահով ու բարեկեցի՛կ մանկությունը, նրանց կրթված ու դաստիարակված լինելը մեր հզոր ապագայի գրավականն է: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու նրանց իրավունքներն ու սուրբ օջախների անդորրը:
​Մեր սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն և կապույտ երկինք: Թող ձեր շուրթերից երբեք չպակասի անմեղ ժպիտը, իսկ ձեր հաջողություններով միշտ հպարտանան ձեր ծնողները։
​Աստված պահապան մեր երեխաներին և բոլորիս ընտանիքներին:
​Հարգանքներով՝ Գյումրու քաղաքապետ
Վարդան Ղուկասյան

Address

Վարդանանց հրապարակ 1շենք
Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ:

Share