25/05/2026
📣 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ, ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԻԿԻ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ՍՆՈՒՆԴ, ԴԵՂՈՐԱՅՔ, ՀԱԳՈՒՍՏ, ԿՈՇԻԿ, ՀԻԳԻԵՆԱՅԻ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Հրազդանի համայնքապետարանը առաջարկում է պայմանագրային հիմունքներով համագործակցություն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա՝ Հրազդան համայնքի 2026 թվականի մայիս 12-ի «Հրազդան համայնքի 2026 թվականի սոցիալական ծրագիրը հասատելու մասին» N 121-Ա որոշմամբ հաստատված կարգի պահանջները կատարելու նպատակով:
Հրազդանի համայնքապետարանը սոցիալապես անապահով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերման վերաբերյալ համագործակցության համար առաջարկում է մթերային, դեղորայքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի, առաջին անհրաժեշտության պարենային և կենցաղային այլ ապրանքների մատակարարմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին դիմել համայնքապետարան՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:
Նպատակն է համայնքի բնակիչ հանդիսացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, պետական և հասարակական ոլորտների սոցիալական ծառայություններից չօգտվող անձանց, ընտանիքներին, առավել խոցելի խմբերին ցուցաբերել հրատապ և նպատակային աջակցություն՝ բարելավելով նրանց կենցաղային պայմանները և ապահովելով կենսական նվազագույն պահանջները։
Համագործակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային տարբերակով՝ հետևյալ հասցեով․ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք, 6-րդ հարկ, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժին, և էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected] :
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` 060704049 և 060704021 հեռախոսահամարներով: