Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

  • Home
  • Armenia
  • Ijevan
  • Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, Public School, ՀՀ Տավուշի մարզ , ք. Իջևան, Երիտասարդական 3, Ijevan.

Հուշարձանների երկրորդ պուրակի խնամքի աշխատանքներն այս ամիս սիրով ու պատասխանատվությանբ իրականացրին  7-րդ Ա դասարանի աշակ...
12/06/2026

Հուշարձանների երկրորդ պուրակի խնամքի աշխատանքներն այս ամիս սիրով ու պատասխանատվությանբ իրականացրին 7-րդ Ա դասարանի աշակերտները։

Դասղեկ՝ Հ. Շահնազարյան

https://escs.am/am/news/36634
10/06/2026

https://escs.am/am/news/36634

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....

Ռուսաց լեզվի ուսուցիչ Ռ.Մխիթարյանի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ -ում տեղի ունեցավ ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցա...
09/06/2026

Ռուսաց լեզվի ուսուցիչ Ռ.Մխիթարյանի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ -ում տեղի ունեցավ ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Великое русское слово в цифровом мире» խորագրով։

Միջոցառումը համախմբել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողներին և մեր դպրոցի 6-րդ Ա դասարանի աշակերտներին։ Մասնակիցները հանդիսատեսին ներկայացրին ռուսական գրականության հարուստ աշխարհը՝ Ալեքսանդր Պուշկինի անմահ ստեղծագործություններից մինչև Սերգեյ Եսենինի քնարական պոեզիան։
Հումորի և հետաքրքիր երկխոսությունների միջոցով բացահայտվեց ռուսաց լեզվի գեղեցկությունը, հարստությունն ու արտահայտչական ուժը։
Ծրագրի կարևոր հատվածներից էր «Ռուսաց լեզվի գիտակներ» ինտերակտիվ լեզվական խաղ-մրցույթը, որի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց գիտելիքները ռուսաց լեզվի, դարձվածաբանության և լեզվամշակութային ժառանգության վերաբերյալ։

Մեր սիրելի՛ երեխաներ, շնորհավոր հունիսի 1-ը։ Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ երկնքի ներքո, իսկ ձեր երազանքները թևեր առն...
01/06/2026

Մեր սիրելի՛ երեխաներ, շնորհավոր հունիսի 1-ը։ Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ երկնքի ներքո, իսկ ձեր երազանքները թևեր առնեն՝ դեպի մեծ ու լուսավոր նպատակներ։ Մենք ձեր կողքին ենք։

Մայիսի 30-ին կայացավ Դիջիկոդ 2026-ի հանրապետական փուլը ,որն իր հետ բերեց հիշարժան պահեր, կարևոր դասեր և արժանի հաղթանակն...
31/05/2026

Մայիսի 30-ին կայացավ Դիջիկոդ 2026-ի հանրապետական փուլը ,որն իր հետ բերեց հիշարժան պահեր, կարևոր դասեր և արժանի հաղթանակներ։
Մեր դպրոցի թըմը հաղթող ճանաչվեց
🎮Համակարգչային խաղեր_ անվանակարգում ՝ավագ տարիքային խումբ (14-18տ)
🏅 Արամ Վարշամյան և Նարեկ Ներսիսյան -
«Shadow Strike »

▪️Խմբավար ` Հովիկ Բեգլարյան

🤗Շնորհավորում ենք մեր սովորողներին և նրանց խմբավարին՝ մաղթելով շարունակական հաջողություններ։

#ԱրմաթՏավուշ #դիջիկոդ26

Աշակերտական խորհրդի մայիսյան հանդիպմանը հյուր էր եկել ըմբշամարտի և սամբոյի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր...
29/05/2026

Աշակերտական խորհրդի մայիսյան հանդիպմանը հյուր էր եկել ըմբշամարտի և սամբոյի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, մեր դպրոցի շրջնաավարտ Գրիգոր Բեկնազարյանը, ով ներկայացրեց իր անցած ուղին և աշակերտներին հղեց իր պատգամը՝ կյանքում ցանկացած հաջողության հիմքում հաղթահարված դժվարություններն են։

ԱԽ նախագահ Նանե Հասանյանը ներկայացրեց աշակերտական խորհրդի կողմից ստեղծված «Մեր անվտանգության տարին» գրքույկը, որտեղ ամփոփված են աշակերտների ձեռքբերումները, գիտելիքներն ու ստեղծագործական աշխատանքները։ Գրքույկը նաև նպատակ ունի բարձրացնելու սովորողների իրազեկվածությունը անվտանգության կանոնների վերաբերյալ։

Հիանալի օր մեր լավ  կոլեկտիվով։Այս անգամ՝ Վարագավանքում։💒
28/05/2026

Հիանալի օր մեր լավ կոլեկտիվով։
Այս անգամ՝ Վարագավանքում։💒

❗️❗️❗️
27/05/2026

❗️❗️❗️

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
👇

Ավելին՝ https://escs.am/am/news/36634?fbclid=IwY2xjawSBUyxleHRuA2FlbQIxMABicmlkETFnVlduNW44QXR1a3M1Rk5Hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHutiCaPDLEjf3pdKdaZyXoskBXo0aYZDMq8ZvAWUgIa-wUHWmoJlQYZLvXLL_aem_x4q-AXHDxdAfVgFz68gkFA

27/05/2026

1-ին դասարան ընդունվող երեխաների հայտագրման մասին։

Շարունակվում է 9-րդ դասարանների սովորողների  ԲՏՃՄ առարկաներից իրականացված քննական նախագծային աշխատանքների պաշտպանություն...
26/05/2026

Շարունակվում է 9-րդ դասարանների սովորողների ԲՏՃՄ առարկաներից իրականացված քննական նախագծային աշխատանքների պաշտպանությունը

Address

ՀՀ Տավուշի մարզ , ք. Իջևան, Երիտասարդական 3
Ijevan
4001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Իջևանի Մ․Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category