23/05/2026
✍️Գյուղում Ավին լավ որսորդի համաբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձերի խորքերից էր հոգում։ Բացուտներում Միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։ Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողին մեծ վերք էր բացում։ Վարազը թավագլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։ Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։ Իրիկանդեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների ետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....