Խնձորեսկ բնակավայր

Խնձորեսկ բնակավայր ❤️💙🧡
Սահմանամերձ Խնձորեսկը կանգնած է հայրենի հողի առաջնագծում՝ իր հերոսական անցյալով, հպարտ ներկայով ու հավատով լի ապագայով։

❗️❗️❗️
26/03/2026

❗️❗️❗️

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ⚠️

🌧️ Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, ⛰️ լեռնային գոտիներում թաց ձյան ❄️, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի 🌧️ տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով 🌫️ ցածր հորիզոնական տեսանելիությամբ և 💨 քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:

📍 Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։

🌊 Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, 🚨 Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։

✨ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✨~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Գորիսի համայնքապետարան / Goris Municipality~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Ի...
26/03/2026

✨ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✨
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ի ուրախություն Խնձորեսկ բնակավայրի փոքրիկների մշակույթի տանը կներկայացվի հետաքրքիր տիկնիկային ներկայացում։

🗓️ Օրը՝ Մարտի 28
🕔 Ժամը՝ 15։00
📍Վայրը՝ Խնձորեսկի մշակույթի տուն (ակումբ)

✨Միջոցառումը նախատեսված է ինչպես փոքրիկների, այնպես էլ համայնքի բոլոր բնակիչների համար։

✨ Մուտքն ազատ է։

✨Սիրով և ջերմորեն հրավիրում և սպասում ենք հենց ՔԵԶ։✨

❗️Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️Հարգելի՛ Խնձորեսկ բնակավայրի ֆերմերներ,Սույն թվականի մարտի 27-ին (ուրբաթ), ժամը 10:00-ին...
23/03/2026

❗️Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️

Հարգելի՛ Խնձորեսկ բնակավայրի ֆերմերներ,

Սույն թվականի մարտի 27-ին (ուրբաթ), ժամը 10:00-ին, հրավիրում ենք Ձեզ Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր (գյուղապետարան)՝ մասնակցելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող կարևոր հարցերի քննարկմանը։

Խնդրում ենք ներկայանալ ժամանակին։

❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️Հարգելի՛ համագյուղացիներ,❗️Հորդորում ենք շտապ դիմել և օգտվել ընձեռված հնարավորությունից՝ ապահո...
16/03/2026

❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
❗️Հարգելի՛ համագյուղացիներ,
❗️Հորդորում ենք շտապ դիմել և օգտվել ընձեռված հնարավորությունից՝ ապահովելով Ձեր հողատարածքների արդյունավետ մշակումը։
❗️Բաց մի՛ թողեք այս կարևոր հնարավորությունը։

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Խնձորեսկ բնակավայրի բնակիչներին մշակման նպատակով անվճար տրամադրվում է սերմացուներ՝
🌱ոսպ,
🌱ոլոռ,
🌱լոբի։

Ցանկացողները մինչև փետրվարի 10-ը ներառյալ կարող են դիմել Խնձորեսկի գյուղապետարան։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

📢 Խնձորեսկ բնակավայրի հարգելի’ բնակիչներ,❗️Մարտի 15-ին❗️Ժամը՝ 10:00 – 17:00-ը։❗️«Հեռաբժշկություն» ծրագրի շրջանակներում  ...
14/03/2026

📢 Խնձորեսկ բնակավայրի հարգելի’ բնակիչներ,
❗️Մարտի 15-ին
❗️Ժամը՝ 10:00 – 17:00-ը։
❗️«Հեռաբժշկություն» ծրագրի շրջանակներում «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկների խումբը կայցելի ձեզ ։

Ձեզ կընդունեն հետևյալ մասնագետները՝
✨սրտաբան, ✨էնդոկրինոլոգ, ✨նյարդաբան, ✨մանկաբույժ, ✨ուլտրաձայնային ✨հետազոտության (ՈւՁՀ) բժիշկ, ✨ակնաբույժ,
✨քիթ-կոկորդ-ականջաբան։

ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն խորհրդատվություններ, կկատարվեն անհրաժեշտ հետազոտություններ, կնշանակվի բուժում և կտրամադրվեն անհրաժեշտ դեղեր։

ՊԱՐՏԱԴԻՐ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։

Սիրով սպասում ենք ձեզ։

📢 Սյունիքի մարզի Խոզնավար, Վաղատուր և Խնձորեսկ գյուղերի և հարակից բնակավայրերի հարգելի’ բնակիչներ,

«Հեռաբժշկություն» ծրագրի շրջանակներում «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկների խումբը կայցելի ձեզ մարտի 14-ին և 15-ին։

Ձեզ կընդունեն հետևյալ մասնագետները՝
սրտաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան, մանկաբույժ, ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) բժիշկ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան։

ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն խորհրդատվություններ, կկատարվեն անհրաժեշտ հետազոտություններ, կնշանակվի բուժում և կտրամադրվեն անհրաժեշտ դեղեր։

ՊԱՐՏԱԴԻՐ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։

Ընդունելության ժամանակացույց և վայրը

Մարտի 14, շաբաթ
• Խոզնավար՝ 10:00 – 13:00
• Վաղատուր՝ 14:00 – 18:00

Մարտի 15, կիրակի
• Խնձորեսկ՝ 10:00 – 17:00

Սիրով սպասում ենք ձեզ։

Հարգելի՛ պարոն Առուշանյան,Ընդունեք Խնձորեսկ բնակավայրի խորին և անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։Մաղթում են...
12/03/2026

Հարգելի՛ պարոն Առուշանյան,

Ընդունեք Խնձորեսկ բնակավայրի խորին և անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, անսպառ եռանդ և իմաստուն վճռականություն՝ շարունակելու Ձեր պատասխանատու առաքելությունը ի նպաստ հայրենիքին և ժողովրդին։
Թող հույսը, հավատը և հայրենիքի հանդեպ սերը մշտապես առաջնորդեն Ձեր ճանապարհը, իսկ Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն դառնա բարօրության, համերաշխության և առաջընթացի նոր հիմք մեր համայնքի և Հայաստանի Հանրապետության համար։

Թող Ամենակալ Աստծո օրհնությունն ու հովանին մշտապես ուղեկցեն Ձեզ՝ պարգևելով խաղաղություն, ուժ և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության ճանապարհին։

Բարի և օրհնյալ տարեդարձ։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

08/03/2026

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԽՆՁՈՐԵՍԿՈւՄ
🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸
Խնձորեսկում հանդիսավոր ու ջերմ մթնոլորտում նշվեց կանանց միամսյակին նվիրված միջոցառում՝ գովերգելով հայ կնոջ ուժը, նրբությունն ու արժանապատվությունը։

✨Ազգային շնչով լեցուն օրը զարդարեցին
Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի և «Մանասյան» պարի խմբի սաների գեղեցիկ կատարումները՝ հաղորդելով տոնին առանձնահատուկ հմայք։

🌸Այցելեցինք նաև Խնձորեսկ բնակավայրի հարգարժան տիկին՝ 99-ամյա Սիրան Ակլունցին՝ նրան փոխանցելով ջերմ շնորհավորանքներ ու խոնարհում հայ կնոջ իմաստուն ու արժանապատիվ կերպարին։ 🌷

✨Շնորհակալություն միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին. առանձնահատուկ շնորհակալություն Jivan Gevorgyan ջա՜ն, այս օրը ազգային ոգով ու ջերմությամբ լցնելու համար։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

🌸 Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր 🌸Շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։🌸Մարտի 8-ը միայն գարնանայի...
08/03/2026

🌸 Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր 🌸

Շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
🌸Մարտի 8-ը միայն գարնանային տոն չէ․ այն խոնարհում է կնոջ վեհության առաջ։
🌸Կինը կյանքի շարունակությունն է, օջախի լույսը, տոկունության ու իմաստության մարմնացումը։ Նրա ձեռքերում է սերունդների դաստիարակությունը, նրա սրտում՝ հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածությունը։
🌸Առանձնահատուկ խոնարհումով ուզում ենք ընդգծել հերոսածին մայրերին և սահմանին ապրող կնոջ կերպարը։ Նրանք հայրենիքի ամուր թիկունքն են, հավատքի պահապանը և հողի հետ արմատավորված ուժը, վեհ՝ համբերությամբ, ուժեղ՝ հավատքով և անսասան՝ հայրենասիրությամբ։
🌸Թող ձեր ուժը երբեք չթուլանա, ձեր հավատը երբեք չմարի, և ձեր լույսը մշտապես լուսավորի մեր համայնքն ու մեր հայրենիքը։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

🌸 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն🌸-----------------------------------Սիրելի՛ ԽնձորեսկցիներՍիրով հրավիրում ենք ձեզ մարտի 8-ին...
03/03/2026

🌸 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն🌸
-----------------------------------

Սիրելի՛ Խնձորեսկցիներ
Սիրով հրավիրում ենք ձեզ մարտի 8-ին, ժամը 13։00-ին, Խնձորեսկի մշակույթի տուն, որտեղ տեղի կունենա անակնկալներով և ջերմությամբ լի տոնական միջոցառում։
✨Ձեր ներկայությունը կլինի տոնի ամենաարժեքավոր պարգևը։
✨Սիրով սպասում ենք հենց ՔԵԶ։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

❗️❗️Ի Ր Ա Զ Ե Կ Ու Մ❗️❗️-----------------------------Հարգելի՛ բնակիչներ,❗️Հայտնում ենք Ձեզ, որ 2026 թվականի հունվարի 20-...
26/02/2026

❗️❗️Ի Ր Ա Զ Ե Կ Ու Մ❗️❗️
-----------------------------
Հարգելի՛ բնակիչներ,

❗️Հայտնում ենք Ձեզ, որ 2026 թվականի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը, որը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը։

✅Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տալու ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

📩Հարցերի դեպքում կարող եք դիմել Գորիսի համայնքապետարան / Goris Municipality -ի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնին:

🤍Լույսի և օրհնության օր Խնձորեսկում🤍~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Խնձորեսկ բնակավայրում հանդիսավոր ու խորհրդավոր մթն...
13/02/2026

🤍Լույսի և օրհնության օր Խնձորեսկում🤍
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Խնձորեսկ բնակավայրում հանդիսավոր ու խորհրդավոր մթնոլորտում նշվեց Տյառնընդառաջի սրբազան տոնը՝ լույսի, հավատքի և ընտանեկան ջերմության խորհրդանիշը։ Տոնական արարողությանը ներկա էին գյուղի նորապսակ զույգերը, որոնք, պահպանելով դարավոր ավանդույթը, մասնակցեցին խարույկի շուրջ կատարվող արարողությանը՝ ընդունելով օրհնություն և բարեմաղթանքներ համատեղ կյանքի խաղաղ ու լուսավոր ընթացքի համար։
Միջոցառումը հագեցած էր ազգային ոգով. «Մանասյան» պարի խմբի սաների հայեցի կատարումները և Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաների նրբաճաշակ երաժշտական ելույթները տոնին հաղորդեցին առանձնահատուկ հանդիսավորություն՝ արժևորելով մեր մշակութային ժառանգությունն ու համայնքային համերաշխությունը։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Address

Khndzoresk

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Խնձորեսկ բնակավայր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share