23/03/2026
📚
Թեպետ արդեն որոշ ժամանակ է անցել, բայց Հայաստանի ազգային գրադարանում կայացած Գիրք նվիրելու օրվա ջերմ հիշողությունները դեռ շարունակվում են։
Նախաձեռնության շրջանակում գրքային նվիրատվություններ ստացան մի շարք համայնքային և դպրոցական գրադարաններ, այդ թվում՝ նաև Մեղրիի կենտրոնական գրադարանը 📖
📚 Թող գրքի սերն ուղեկցի մեզ ամեն օր։
📚 Գրքերը արդեն տեղում են, և սիրով հրավիրում ենք բոլոր գրքասերներին այցելել Մեղրիի կենտրոնական գրադարան, բացահայտել նոր գրականություն և վայելել ընթերցանության հաճույքը։
🌷Շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին՝ նման կարևոր ծրագրի իրականացման համար։
Մեղրիի կենտրոնական գրադարան
Մեղրիի Մարզամշակութային կենտրոն
#все