Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Meghri
  • Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն

Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն Աջակցենք բոլոր աշխատանք փնտրողներին և գործատուներին

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի այցելու

Ողջունում ենք Ձեզ Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի ոչ պաշտոնական ինտերնետային կայքում: Էլեկտրոնային հաղորդակցության այս ձևը լավ հնարավորություն է տալիս Ձեզ տեղեկանալու տարածքային կենտրոնի գործառույթների, իրականացվող ծրագրերի մասին և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ տ

արածքային կենտրոնի կառուցվածքի և պատասխանատուների մասին: Կայքում զետեղված է նաև մեր կենտրոնի պատմությունը: Հուսով ենք, որ մեր կայքն իր մատչելիությամբ կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1992թ. հունվարի 27-ին ՀՀ կառավարության N 55 որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կազմում ստեղծվեց Զբաղվածության պետական ծառայությունը, և նույն թվականին Մեղրի քաղաքում իր գործունեությունը սկսեց Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնը:
1997թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության թիվ 379 որոշմամբ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում ստեղծվեց Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը: Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնը վերանվանվեց Աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոն:
2002թ. մարտի 6-ին ՀՀ կառավարության N 200-Ն որոշմամբ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության զբաղվածության հանրապետական ծառայությունը և նրա մարզային ու տարածքային կենտրոնները վերակազմավորվեցին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող "ՀՀ զբաղվածության ծառայություն" գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2006թ. մարտի 9-ի ՀՀ կառավարության N 301-Ն որոշմամբ "ՀՀ զբաղվածության ծառայություն" գործակալությունը վերանվանվեց "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության: Գործակալության կառուցվածքում առանձնացվեցին մարզային կենտրոններ: Աշխատանքի և զբաղվածության Մեղրու տարածքային կենտրոնը վերանվանվեց Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն:
Տարածքային կենտրոնը ղեկավարել են.
1. 1992-97թթ.-Դանիկ Մարգարյանը
2. 1997-2008թթ.- Աշոտ Քալաշյանը
2008թ. մայիսի 23-ից Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենն է Սարգիս Հակոբյանը:
Տարածքային կենտրոնը սպասարկում է նախկին ՀԽՍՀ Մեղրու շրջանի ողջ տարածքի ազգաբնակչությանը` մոտ 14 հազար բնակչությամբ:
2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱԲԾ-ի ֆինանսավորմամբ տարածքային կենտրոնը ամբողջովին վերանորոգվել է և կահավորվել: Նոր վերանորոգված կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2011թ. մարտի 31-ին:

Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիք...
30/07/2025

Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար

Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։ Ծրագիրն ունի երեք ուղղություն․
• ուսուցում և աշխատանքի տեղավորում,
• աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում,
• աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։
Աջակցության 1-ին ուղղությամբ՝ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչև 5 ամիս ֆորմալ կրթություն), շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։
Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով, ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

Աջակցության 2-րդ ուղղությամբ՝ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և՝
• առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները,
• գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը և պարտադիր վճարները փոխհատուցելու համար։

Աջակցության 3-րդ ուղղությամբ՝ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝
• աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,
• իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:

https://www.aravot.am/2023/10/03/1373921/
03/10/2023

https://www.aravot.am/2023/10/03/1373921/

«Ես հավատում եմ, որ էվոլյուցիան կընթանա հետևյալ կերպ. երբ Արևմուտքը կլինի ավելի ուժեղ, քան Խորհրդային Ռուսաստանը, այն ժամանակ էլ կգա Խորհրդային Ռուսաստանի հետ բանա....

https://hraparak.am/post/c926423e00a38679e124f64558222e0d
07/02/2023

https://hraparak.am/post/c926423e00a38679e124f64558222e0d

Աշխատանքին և սոցիալական հարցերին առնչվող առաջին տեղեկությունները Ռումինիայում հայտնի են դեռևս 16-17-րդ դարերից, երբ առաջացել են տարատեսակ գիլդիաները:  Ավելի ուշ, 19-ր...

  #ԶբոսաշրջությունՄեր կարևոր գործընկեր Մեղրու պետական քոլեջում առկա է  մասնագիտությունը, որն հանդիսանում է Հայաստանում ն...
14/06/2022


#Զբոսաշրջություն
Մեր կարևոր գործընկեր Մեղրու պետական քոլեջում առկա է մասնագիտությունը, որն հանդիսանում է Հայաստանում ներկայումս ամենապահանջված մասնագիտություններից մեկը:
Այս տարի ևս քոլեջում իրականացվելու է ընդունելություն այս մասնագիտության դիմորդների համար ինչպես պետական պատվերով, այնպես էլ վճարովի հիմունքներով: Ընդունելության շրջանին ընդառաջ ներկայացնում ենք մասնագիտության մասին պատմող այս տեսահոլովակը:
Դիտեք այս հղումով`

Address

Զոր. Անդրանիկ 2
Meghri
3401

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն:

Share