Local OGP Metsamor/ԲԿԳ Մեծամոր

Local OGP Metsamor/ԲԿԳ Մեծամոր Մեծամոր համայնքն ընդգրկում է 1 քաղաքային և 30 գյուղական բնակավայրեր։

22/01/2026
14/01/2026

📢 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Մեծամոր համայնքը սկսում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի նպատակն է խթանել բնակիչների ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացմանը։

Ներկայումս գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում, որի շրջանակում իրականացվում են կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքներ՝ ապահովելու համայնքի բնակիչների իրազեկվածությունն ու արդյունավետ ներգրավվածությունը։

Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին
✔️ առաջարկել համայնքի զարգացման նախաձեռնություններ,
✔️ մասնակցել դրանց քննարկմանը,
✔️ քվեարկել և ընտրել այն ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։

Այս գործիքը նպաստում է համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը և համայնքի առաջնահերթ խնդիրների առավել արդյունավետ լուծմանը։

📌 Մոտ օրերս կհայտարարվեն գործընթացի հաջորդ փուլերի մանրամասները։

Մասնակցի՛ր, առաջարկի՛ր, ձևավորի՛ր քո համայնքի ապագան։

Մեծամոր համայնքը Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության համաժողովին ստացավ մրցանակ👏🏻🏆
09/10/2025

Մեծամոր համայնքը Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության համաժողովին ստացավ մրցանակ👏🏻🏆

12/08/2025

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի երկտասարդներ,

Սիրով շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի զարգացման շարժիչ ուժն է և բոլոր երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում ամուր, գիտակից ու աշխույժ երիտասարդություն ձևավորելու համար:

Մենք՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, նույնպես հետևողական ենք այս քաղաքականությունն ակտիվ պահելու հարցում: Մշտապես կազմակերպվում են սպորտային, մշակութային միջոցառումներ երիտասարդությանը ակտիվ պահելու համար:

Բոլորս լավ ենք հիշում 2023 թվականին տեղի ունեցած լայնածավալ երիտասարդական միջոցառումները, երբ Մեծամորը ճանաչվել էր որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք:

Կարևոր եմ համարում խոսել երիտասարդ առաջնորդների ձևավորման մասին, քանի որ նրանք են օրակարգ ձևավորում՝ հաշվի առնելով պետական և համայնքային կառավարման նորարարական մոտեցումները:

Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների և Մեծամոր համայնքի ավագանու անդամների թվում զգալի են երիտասարդ տարիքում գտնվող մարդիկ, ովքեր իրենց խոսքը կարողանում են ներկայացնել, որը ամրագրվում է իրավական փաստաթղթերում և դառնում է գործողություն: Հենց այդպիսի քայլերն են, որ արժեք են ստեղծում ու զարգացնում մեր համայնքը:

Շնորհավորելով երիտասարադության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երիտասարդությանը անկոտրում կամք ու կանաչ ճանապարհ՝ ի շահ մեր համայնքի ու մեր երկրի:

🗳 Մեծամոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնա...
17/07/2025

🗳 Մեծամոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հետևյալ առաջարկը․

🏢Նորապատի մշակույթի տան ջեռուցման և հովացման համակարգի արդիականացում — 📊 (2335 ձայն)

📎Հաջորդ փուլում նախատեսվում է սկսել աշխատանքներ՝ ներկայացված նախաձեռնության իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, համայնքապետարանը ձեռնամուխ է լինելու համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։

🗳 Dear residents of the Metsamor community,
We are pleased to inform you that, as a result of the voting process coordinated by the Participatory Budgeting Committee, the following proposal has been selected as the winner:
🏢 Modernization of the heating and cooling system of the Norapat Cultural Center — 📊 (2335 votes)

📎 In the next phase, the implementation process of the selected initiative will begin. Specifically, the municipality will initiate the acquisition of the relevant design and cost estimate documentation.

Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
Open Government Partnership
Մասնակցային բյուջետավորում
Մասնակցային բյուջետավորում

📢 Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներՏեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը կմեկնարկի մասնակցայ...
30/06/2025

📢 Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը կմեկնարկի մասնակցային բյուջետավորման շրջանակներում նախնական փուլում ընտրված առաջարկների քվեարկությունը։

📌Քվեարկության միջոցով Դուք կարող եք ընտրել այն նախագծերը, որոնք կֆինանսավորվեն համայնքային բյուջեից՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության բարձրացման նպատակով։

📌 Քվեարկության մանրամասներին և առաջարկների ցանկին կարող եք ծանոթանալ Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական էջում։

📢Հորդորում ենք լինել ակտիվ և օգտվել ձեր մասնակցության հնարավորությունից՝ համայնքի զարգացման գործընթացում։

📢 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԱյսօր Մեծամորի մշակույթի տա...
25/06/2025

📢 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ մասնակցային բյուջետավորման հերթական հանրային քննարկումը, որին մասնակցում էին Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմը, Արմավիրի զարգացման կենտրոն / Armavir Development Center -ի ներկայացուցիչը Մեծամոր համայնքի երիտասարդ դեսպանները և Մեծամորի ակտիվ քաղաքացիները։

📌Հանրային լսման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ստացված 11 առաջարկներից ընտրված 9-ը։
Քննարկումը նպատակ ուներ հնարավորինս թափանցիկ և ներառական կերպով վերլուծել ու լսել քաղաքացիների, ոլորտային մասնագետների և շահառու կողմերի կարծիքները։

💬 Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց տեսակետները յուրաքանչյուր առաջարկի արդյունավետության, նպատակահարմարության և իրագործելիության վերաբերյալ։ Վերջնական ընտրության փուլում կուղղվեն առավել իրագործելի ու հանրային մեծ աջակցություն վայելող առաջարկները։

Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
Open Government Partnership
Մասնակցային բյուջետավորում
#ԲացԿառավարում #ՄասնակցայինԲյուջետավորում #ՀանրայինՔննարկում #Մասնակցիր

📣 Մեծամոր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը նոր փուլում է․ մեկնարկել են հանրային քննարկումներն ու լսումնե...
24/06/2025

📣 Մեծամոր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը նոր փուլում է․ մեկնարկել են հանրային քննարկումներն ու լսումները 📣

Հարգելի՛ Մեծամոր համայնքի բնակիչներ,

Մեր համայնքում ընթացող մասնակցային բյուջետավորման գործընթացը հասել է կարևոր փուլին։ Այս պահին իրականացվում է առաջարկների նախնական գնահատում և կազմակերպվում են հանրային քննարկումներ ու լսումներ։

Այս փուլում՝

✅ Գնահատվում են համայնքի բնակիչների կողմից ներկայացված նախագծային առաջարկները՝ իրագործելիության, ազդեցության և արդիականության տեսանկյունից,
✅ Կազմակերպվում են բաց քննարկումներ՝ ապահովելու թափանցիկություն և քաղաքացիների ներգրավվածություն,
✅ Բոլոր շահագրգիռ բնակիչները հրավիրվում են մասնակցելու, իրենց կարծիքն ու դիտարկումները ներկայացնելու։

🗓 Հանրային լսումների հանդիպումները արդեն սկսվել են, և բնակիչներն ունեն մասնակցելու հնարավորություն։

💬 Ձեր մասնակցությունը շատ կարևոր է։ Միացե՛ք քննարկումներին և ներգրավվե՛ք համայնքի զարգացման գործընթացում՝ հանուն թափանցիկ ու բաց կառավարման։

📣 Participatory Budgeting in Metsamor Enters a New Phase: Public Discussions and Hearings Have Begun! 📣

Dear residents of Metsamor,

The Participatory Budgeting process in our community has reached an important new phase. We are now in the stage of preliminary evaluation of proposals and the organization of public discussions and hearings.

During this phase:

✅ The project ideas submitted by residents are being assessed for feasibility, potential impact, and relevance.
✅ Open discussions are being held to ensure transparency and active civic engagement.
✅ All interested residents are invited to take part, share their views, and contribute to shaping the future of the community.

🗓 Public hearing sessions are already underway, and everyone is welcome to participate.

💬 Your involvement matters. Join the discussions and take part in building a more open, inclusive, and transparent Metsamor.

Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
Մասնակցային բյուջետավորումOpen Government Partnership
#Մեծամոր #ՄասնակցայինԲյուջետավորում #ԲացԿառավարում
#Թափանցիկություն

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամորի համայնքում մեկնար...
26/05/2025

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամորի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Գործընթացի նպատակն է ապահովել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման որոշումների կայացմանը։

Ներկայումս մեկնարկել է առաջարկների ընդունման փուլը։ Բնակիչներն այժմ կարող են ներկայացնել իրենց գաղափարները և նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել համայնքի կյանքը։ Ամենակարևոր և օգտակար նախագծերը կքննարկվեն և լավագույններն ի վերջո կներառվեն համայնքի բյուջեում՝ իրականացման համար։

📢 Մասնակցության կանոնների և ձևաչափին մանրամասն կարող եք ծանոթանալ Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում
https://mecamorcity.am

📬 Հետևեք մեր էջին՝ ընթացքի ու հաջորդ քայլերի մասին տեղյակ լինելու համար։
Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
Open Government Partnership
Մասնակցային բյուջետավորում

🖇️Կարևորելով երիտասարդների մասնակցության խթանումը ԲԿԳ Մեծամորի գործողությունների պլանում՝ ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամ...
03/04/2025

🖇️Կարևորելով երիտասարդների մասնակցության խթանումը ԲԿԳ Մեծամորի գործողությունների պլանում՝ ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամոր համայնքում իրականացվելու է
«Երիտասարդական քաղաքականության լաբորատորիա»–ները։
_____________________________________

📌Լաբորատորիաները մասնակցային հարթակներ են, որտեղ երիտասարդները և որոշում կայացնողները քննարկում են համայնքի առջև ծառացած խնդիրները և համատեղ մշակում և փորձարկում դրանց լուծման հնարավոր ճանապարհները։

Սիրելի՛ երիտասարդներ,

📢 ՀՀ մարզերի 15 համայնքներում մեկնարկում են «Երիտասարդական քաղաքականության լաբորատորիա»–ները։ Լաբորատորիաները մասնակցային հարթակներ են, որտեղ երիտասարդները և որոշում կայացնողները քննարկում են համայնքի առջև ծառացած խնդիրները և համատեղ մշակում և փորձարկում դրանց լուծման հնարավոր ճանապարհները։

⚡Եթե 16-ից 30 տարեկան եք, ցանկանում եք նպաստել ձեր համայնքի զարգացմանը և մասնակցել համայնքում որոշումների կայացման գործընթացներին, ապա այս հնարավորությունն է հենց ձեզ համար է։

💡Լաբորատորիայի 4 ամիսների ընթացքում երիտասարդները հնարավորություն կստանան՝

🔹մասնակցելու իրենց համայնքում որոշումների կայացմանը և տեղական քաղաքականությունների մշակմանն ու բարեփոխմանը,
🔹ուսումնասիրելու իրենց հուզող համայնքային խնդիրները և դրանց վերաբերող տեղական քաղաքականությունները,
🔹երկխոսելու և համագործակցելու ՏԻՄ–երում որոշումներ կայացնողների հետ և առաջարկելու համայնքային խնդիրների նորարարական ու հետաքրքիր լուծումներ։

Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար՝ անցեք հետևյալ հղմամբ https://forms.gle/EsDim3gE3hZH2LGY8

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 15։

📩 Հարցերի դեպքում գրեք մեզ՝ [email protected]

***

Երիտասարդական քաղաքականության լաբորատորիաներն իրականացվում են «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում։

GIZ Armenia
European Union in Armenia

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՄՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ ԾՐԱԳԻՐԸԵթե դու 13-ից 25 տարեկան ես, ապրում ես Մեծամոր համայնքում և ցանկանում ե...
24/03/2025

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՄՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ ԾՐԱԳԻՐԸ

Եթե դու 13-ից 25 տարեկան ես, ապրում ես Մեծամոր համայնքում և ցանկանում ես ակտիվորեն մասնակցել համայնքի զարգացմանը, ապա այս ծրագիրը քեզ համար է։

Մասնակցելով «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ» ծրագրին՝ դու հնարավորություն կստանաս․
✅ Ներգրավվել համայնքի մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը,
✅ Զարգացնել գիտելիքներդ ՏԻՄ-ի վերաբերյալ,
✅ Ձեռք բերել առաջնորդության հմտություններ,
✅ Մասնակցել համայնքային ծրագրերի իրականացմանը և ծանոթանալ համայնքապետարանի աշխատանքին։

Եթե պատրաստ ես ստանձնել համայնքիդ ակտիվ դեսպանի դերը, Դիմի’ր հիմա՝ լրացնելով հայտը՝ https://forms.gle/GUWgbhTwtn2nVmXC6 ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 5։

Մեծամոր համայնքը, անդամակցելով Տեղական Բաց Կառավարման Գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնությանը, համայնքի 2025-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակում իրականացնում է
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ցանցի ստեղծում՝ բաց կառավարման համար։

Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
Մեծամորի երիտասարդական խորհրդարան
Open Government Partnership

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ 📌Գործողությունների պլանի հանձնառաություններից երկրորդը Երիտասարդ դեսպանների ծրագիրն է, որի նպատակն է...
24/03/2025

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ

📌Գործողությունների պլանի հանձնառաություններից երկրորդը
Երիտասարդ դեսպանների ծրագիրն է, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը համայնքային կառավարմանը, զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները և մեծացնել նրանց դերակատարությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։

🖇️Ծրագրի շրջանակներում ընտրված երիտասարդները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և ներգրավված կլինեն համայնքային նախաձեռնությունների մշակման և իրագործման գործընթացներում նպաստելով ավելի մասնակցային և թափանցիկ կառավարմանը։

Address

Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ. 1
Metsamor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Local OGP Metsamor/ԲԿԳ Մեծամոր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share