Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality

Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality Նոյեմբերյանը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է Տավուշի մարզի հյուսիսում։ Գտնվում է ՀՀ հյուսիսային մասում, սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին։

04/06/2026

Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստ

Տավուշն է խոսում | ժողովրդական խոսափողը Նոյեմբերյանում | ուղիղ 🎥
04/06/2026

Տավուշն է խոսում | ժողովրդական խոսափողը Նոյեմբերյանում | ուղիղ 🎥

Միացե՛ք «Տավուշի խոսափողին»🟩 Քո ձայնը կարևոր է․ մոտեցի՛ր «Տավուշի ...

04/06/2026
📢 Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,Հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ին և 19:00-ին, Բերդավանի Գեղագիտական կենտրոնում բացառիկ և նոր ներ...
02/06/2026

📢 Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,

Հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ին և 19:00-ին, Բերդավանի Գեղագիտական կենտրոնում բացառիկ և նոր ներկայացմամբ կհյուրընկալվի Ազգային տիկնիկային թատրոնը։

🎭 Սպասվում է հետաքրքիր, գունեղ և հիշարժան հանդիպում փոքրիկ հանդիսատեսի համար։

🎟️ Տոմսերի ձեռքբերման համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ մոտենալ Բերդավանի Գեղագիտական կենտրոն։

⚠️ Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։

Հունիսի 1-ը` Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում: 🎈
01/06/2026

Հունիսի 1-ը` Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում: 🎈

01/06/2026

Հունիսի 1-ին Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգին լցված էր մանկական ծիծաղով, գունեղ տրամադրությամբ և տոնական եռուզեռով։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը՝ համայնքապետարանի աջակցությամբ։

Տոնական օրը համախմբել էր բազմաթիվ փոքրիկների, ծնողների և հյուրերի՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ՝ միասին նշելու մանկության ամենագեղեցիկ և սպասված տոնը։

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՍիրելի՛...
01/06/2026

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ և համայնքի բնակիչներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Երեխաների ժպիտը աշխարհի ամենամեծ հարստությունն է, իսկ նրանց անհոգ ու լուսավոր մանկությունը՝ մեր բոլորի պատասխանատվությունը։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ երկնքի տակ, սիրո և հոգատարության միջավայրում՝ շրջապատված ջերմությամբ, ուշադրությամբ ու բարությամբ։

Մաղթում եմ մեր փոքրիկներին առողջություն, անսահման երջանկություն, անհոգ ու գունավոր մանկություն, նոր երազանքներ և մեծ ձեռքբերումներ։

Թող նրանց ճանապարհը միշտ լուսավոր լինի, իսկ կապույտ երկինքը՝ խաղաղ ու արևաշող։

Թող յուրաքանչյուր ընտանիքում հնչի մանկական ծիծաղ, և մեր համայնքը շարունակի լինել այն վայրը, որտեղ երեխաները սիրում են ապրել, ստեղծագործել ու երազել։

30/05/2026

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։

Մայիսի 30-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ և հիշարժան տոնական երեկո՝ նվի...
30/05/2026

Մայիսի 30-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ և հիշարժան տոնական երեկո՝ նվիրված համայնքի շրջանավարտներին։
Միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը համայնքապետարանի աջակցությամբ՝ նպատակ ունենալով շնորհավորել և ոգևորել կյանքի նոր փուլ մուտք գործող երիտասարդներին։
Երեկոն համախմբել էր բազմաթիվ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների և համայնքի բնակիչների։ Տոնական մթնոլորտը լի էր ժպիտներով, ուրախությամբ և հուզիչ պահերով։

Շրջանավարտները ներկայացան իրենց ավարտական պարերով, իսկ նրանց աննման վալսերը դարձան երեկոյի ամենահուզիչ ու սպասված պահերից մեկը։

Համայնքի ղեկավարը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց բարի երթ, նպատակների իրականացում, հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ ընդգծելով, որ երիտասարդներն են համայնքի զարգացման և երկրի ապագայի կարևոր հենարանը։

Մշակութային ծրագրի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ և անակնկալներ, երեկոյի տոնական տրամադրությունն ապահովեցին հաղորդավար Վահագն Գասպարյանը և DJ Dav-ON:

Address

Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան
Noyemberyan
4103

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality:

Share