05/06/2026
✨ Հեքիաթային ու խնդուն օր գրադարանում✨
Այսօր Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանի կազմում գործող Մանկական գրադարանը վերածվել էր իսկական խաղահրապարակի ու թատերական բեմի։ Մեր հյուրերն էին Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի սքանչելի ու աշխույժ սաները։
Օրը լի էր անկեղծ ժպիտներով, երգ ու պարով, ջերմ ասմունքով ու անսահման խնդությամբ։ Ամենատպավորիչ պահը, թերևս, «Պապն ու շաղգամը» հեքիաթի բեմականացումն էր, որտեղ փոքրիկները մեծ ոգևորությամբ ու դերասանական շնորհով մարմնավորեցին սիրված հերոսներին։
Շնորհակալ ենք մեր փոքրիկ բարեկամներին և մանկապարտեզի աշխատակազմին ՝ գրադարանն այսքան արևոտ ու գունեղ դարձնելու համար։
Մեր դռները միշտ բաց են ձեր առաջ։ 📚❤️