Ստեփանավանի սոցիալ - կրթական կենտրոն

Ստեփանավանի սոցիալ - կրթական կենտրոն Մշակութային գործնեություն

Դասը վարում է ծնողը շարքից; Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ հերթական դասը, ...
25/04/2026

Դասը վարում է ծնողը շարքից; Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ հերթական դասը, որը վարում էր մեր լավ բարեկամ, դերձակ Հասմիկ Օհանյանը։ Դասի ընթացքում մեր հյուրը խոսեց կարատեսակների, կարի տեխնիկայի և դրանց առանձնահատկությունների մասին։ Երեխաները նաև սովորեցին կարել փափուկ խաղալիքներ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բարեխիղճ և պատրաստակամ հյուրին;

Դասը վարում է ծնողը շարքից։ Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳ...
15/04/2026

Դասը վարում է ծնողը շարքից։ Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ստեփանավանի բաժնի ավագ համայնքային ոստիկան, ոստիկանության մայոր Գրիշա Ղարաջյանի և Թումանյանի պահպանության բաժնի գվարդիայի ենթասպա Գոռ Ջիլավյանի հետ։
Հանդիպման ընթացքում Գրիշա Ղարաջյանը անցկացրեց զրույց՝ հասարակական կարգի պահպանման, անվտանգ երթևեկության, երեխաների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև վնասակար սովորույթներից զերծ մնալու թեմաներով։ Երեխաներին հետաքրքրող հարցերի շուրջ անմիջական և անկեղծ զրույցները շարունակվեցին երգ-երաժշտությամբ։
Մանկավարժներն ու երեխաները շնորհավորեցին ոստիկան-ծնողներին Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ և արդյունավետ ծառայություն։

12/04/2026
Ստեփանավանի երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց Այնթապի ասեղնագործության մեկամսյա անվճար դասընթացը։ Դասը...
12/04/2026

Ստեփանավանի երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց Այնթապի ասեղնագործության մեկամսյա անվճար դասընթացը։ Դասընթացը վարեց ասեղնագործության ժողովրդական վարպետ, բազմաշնորհ Մարալ Շոհմելյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տիկին Մարալի ասեղնագործ աշխատանքները, ինչպես նաև երեխաների մեկամսյա աշխատանքի արդյունքները։ Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու երաժշտությամբ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում դասընթացների միջոցով նոր սերնդին փոխանցել հայկական ամենահայտնի ասեղնակարերը, վերականգնել, զարգացնել և տարածել հայկական ասեղնագործության ավանդույթները։
Ծրագիրը իրականացվել է մասնավոր բարերարության շնորհիվ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր բարերարին, Անահիտ Գաբրիելյանին, տիկին Մարալ Շոհմելյանին և բոլոր բարի կամեցողներին։

Դասը վարում էր ծնողը շարքից ։ Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հյուրն էր Դիաննա Ջիլավյանը։ ...
30/03/2026

Դասը վարում էր ծնողը շարքից ։ Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հյուրն էր Դիաննա Ջիլավյանը։ Դասի ընթացքում զրուցեցինք դոնդողի ստացման, օգտակար հատկությունների և կիրառման եղանակների մասին։ Երեխաները պատրաստեցին և գեղեցիկ ձևավորեցին ժելեներ։

Շնորհակալություն ենք հայտնում մեր պատրաստակամ և բարեհամբույր ծնողին՝ այս հետաքրքիր և գեղեցիկ դասը վարելու համար։

Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում հայ արձակագիր, երգերի հ...
25/03/2026

Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում հայ արձակագիր, երգերի հեղինակ և հեռուստամեկնաբան Սարգիս Գոքորյանի հետ։ Հանդիպման ընթացքում հնչեցին նրա հեղինակած երգերը և բանաստեղծությունները։ Գրողը սիրով պատասխանեց երեխաների՝ իր ստեղծագործական ուղուն վերաբերող հարցերին։ Հանդիպումն անցավ շատ ջերմ և անկեղծ մթնոլորտում։

Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի նկարչական խմբակի փոքրիկ նկարիչները Մարտի 8-ի առթիվ իրենց ս...
15/03/2026

Ստեփանավանում գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի նկարչական խմբակի փոքրիկ նկարիչները Մարտի 8-ի առթիվ իրենց սիրելի մայրիկների համար պատրաստեցին գունեղ բացիկներ՝ լի սիրով ու ջերմությամբ։
Թող յուրաքանչյուր մայր զգա այն մեծ ու անկեղծ սերը, որ երեխաները դրել են այս փոքրիկ բացիկների մեջ։

Ստեփանավանի «Ավագ սերնդի կենտրոնում» տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։ «Երեխաների հատուկ ստեղծագործակա...
15/03/2026

Ստեփանավանի «Ավագ սերնդի կենտրոնում» տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի սաները հանդես եկան գեղեցիկ համերգային ծրագրով՝ արժանանալով տատիկների ջերմ բարեմաղթանքներին և օրհնանքներին։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև հոգեբանական տրենինգ-վարժանք՝ երկու սերունդների միջև, որը նպաստեց փոխըմբռնման, շփման և ջերմ մթնոլորտի ձևավորմանը։

Address

Բաղրամյան 26
Stepanawan-Lori
1901

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 13:00 - 18:00
Wednesday 13:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 13:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ստեփանավանի սոցիալ - կրթական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share