19/02/2026
Հարգելի՛ բնակիչներ
2026 թվականի փետրվարի 15-ից մեկնարկել է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը։ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ,սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, ցորեն, գարի, վարսակ։
Ապահովագրվող ռիսկերն են՝ կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն, երաշտ։ Ծիրանի, ցորենի, գարու, վարսակի դեպքում Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ը, իսկ մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60%-ը։
Տնտեսավարողները գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել Լիգա
ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ
ինշուրանսապահովագրական ընկերությունների հետ։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ
հետևյալ հղմամբ https://mineconomy.am/page/1452 ։
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում տնտեսավարողները կարող են զանգահարել Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության (հեռ. 82-02) կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (հեռ. 81-40) թեժ գիծ։
Կից ներկայացվում են 2026 թվականի գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները՝ ըստ ապահովագրական ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի։
Հարգանքով՝
Կարմրաշեն վարչական շրջան