03/06/2026
🎓📚 Ավարտական պետական քննությունների մեկնարկը
✍️Այսօր «Վերին Գետաշինի Հ2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին 12-րդ դասարանի ավարտական պետական քննությունները։
📖 Շրջանավարտները քննություն հանձնեցին «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներից՝ ցուցադրելով ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Մաղթում ենք մեր աշակերտներին հաջող ընթացք բոլոր քննություններում, բարձր արդյունքներ, նպատակասլացություն և նորանոր ձեռքբերումներ հետագա կրթական ու մասնագիտական ճանապարհին։
✨ Թող այս կարևոր փուլը դառնա նրանց հետագա հաջողությունների և նվաճումների ամուր հիմքը։