ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, Shahumyan 5, Yeghegnadzor.

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրովՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկ...
01/11/2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանում Հայաստանը ներկայացնող տաղավարում ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով:

31/10/2018

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի ընտրության մրցույթ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 27.10. 2018 թվականի թիվ 254 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով:
Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղմամբ՝

31/10/2018

Գլաձորի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի ընտրության մրցույթ

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը, Գլաձոր համայնքի ղեկավարի 30.10. 2018 թվականի թիվ 210 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով:

Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղմամբ՝

01/08/2018

Ջերմուկ համայնքում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն

Հավելված Ջերմուկ համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 27-ի N 127-Ա որոշման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1.Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ ( պաշտոնի ծածկագիր` 2.1-2 ) ա/կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի մասնագետին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը.
բ/համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ/ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ . դ/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր. . ե/ հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը. զ/ պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը. է/ պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը. . ը/յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք թ/ կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ . . ժ/ հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը. ի/ համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին. լ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ և բաժնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ. . խ/ ունի օրենքով, բաժնի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: : Բաժնի պետը, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իականացնելու իրավունք չունի:
ներկայացվող պահանջները`
ա) բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում` Վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողական և ներքին աուդիտի ստորաբաժանումների), պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ, կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը առնվազն երեք տարվա համայնքային ծառայության փորձ, ընդգրկված պետք է լինի ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում,
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նան տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
ե/ առնվազն մեկ օտար լեզվի / կարդում, կարողանում է բացատրվել/ իմացություն։
Մրցույթը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 10.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։

2. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.1-10)
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով, նրա հանձնարարությամբ մասնակցում է համայնքի քույր քաղաքների և արտասահմանյան այլ քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատման և համագործակցային աշխատանքների ծավալման ու դրանց զարգացման աշխատանքներին. բ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է ստացված և առաքվող փաստաթղթերի թարգմանությունը, մասնակցում է արտասահմանյան քաղաքների, ինչպես նաև այնտեղի առանձին կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ համագործակցության պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներին . գ) մասնակցում է տարբեր ոլորտների միջազգային փորձի և ներդրումային ծրագրերի ուսումնասիրման աշխատանքներին, արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ Ջերմուկի համայնքի ղեկավարի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կապի և թղթակցության վարման աշխատանքներին դ) անհրաժեշտության դեպքում աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին . ե) համայնքի ավագանու կողմից համապատասխան որոշմամբ հաստատված կարգին համապատասխան օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ, ինչպես նաև՝ անհրաժեշտ այլ հանրային ու համայնքային միջոցառումներ , զ) վարում է աշխատակազմի համայնքային ծառայողների անձնական գործերը, պատասխանատու է դրանց պահպանության և վարման ճշգրտության համար, վարում է համայնքային ծառայողների գրանցամատյանը, ըստ անհրաժեշտության դրանում կատարված փոփոխությունները ժամանակին և պատշաճ որակով ներկայացնում է մարզպետարանի համապատասխան վարչություն . է) վարում է ՏԻՄ-ի և աշխատակազմի քարտուղարի կողմից ընդունված իրավական ակտերի հաշվառումը, պատասխանատու է դրանց՝ ժամանակին և պատշաճ հրապարակման, ինչպես նա՝ արխիվացման համար ը) կազմում է իր աշխատանքին առնչվող տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին, մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը, կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին : թ) ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
ներկայացվող պահանջները`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»,«Իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին», «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և տուրիզմի ոլորտին վերաբերող այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի « Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման և իրավական ակտերի հաշվառման կարգերը հաստատելու մասին» N 1146-Ն, 2006 թվականի նոյեմբերի 7-ի « Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 26-ի « Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։

3.Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.3-2)

ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, ապահովում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. բ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. գ) իրականացնում է համայնքի Կեչուտ բնակավայրի (այսուհետ՝ բնակավայր) գույքային հարկերի բազաների վարման աշխատանքները, բնակավայրում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը, առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին բնակավայրում տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ. դ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին տրամադրում է օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ. . ե) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի զինապարտների գրանցամատյանի վարմանը, աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար, մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին, իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում աշխատակազմի քարտուղարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն տարածքային զինվորական կոմիսարիատին այդ մասին գրավոր տեղեկություն տրամադրելու համար. . զ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
է) իրականացնում է բնակավայրի սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառում,կազմում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բնակավայրի հողերի հաշվեկշռի նախագիծը, վերահսկում է բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրի մշակման աշխատանքներին.
թ) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
ժ) իրականացնում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այդ փաստաթղթերի պահպանության արխիվացման աշխատանքները, աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
ի) ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
ներկայացվող պահանջները`
ա) առնվազն միջնակարգ կրթություն բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Գույքահարկի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին», «Հողի հարկի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. Մրցույթը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 14.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բ) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15–ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում
դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել, ե) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի , ե) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Քաղաքացիները մրցույթներին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2018 թվականի օգոստոսի 20 –ի ժամը 18.00-ը։

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հեռախոս՝ 028721217

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հյուընկալեց Եղեգնաձորի «Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն» ՀԿ-ի և իտալական ՓԻՆ /...
27/07/2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հյուընկալեց Եղեգնաձորի «Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն» ՀԿ-ի և իտալական ՓԻՆ /PIN/ ՍՊԸ-ի ներկայացուցիչներին:
Եղեգնաձորի «Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն» ՀԿ-ն և իտալական ՓԻՆ ՍՊԸ-ն համատեղ իրականացնում են «Բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով» ծրագիրը: Ծրագիրը հակիրճ կոչվում է ԱՐԵՎԱՁՈՐ:
Մարզպետին ներկայացվեցին ծրագրի ընդհանուր նպատակը և առաքելությունը, քննարկվեցին ընթացիկ և հետագա աշխատանքները: Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը՝ աջակցելով ՓՄՁ-ներին լայնորեն կիրառելու կայուն նորարարական տեխնոլոգիաներն իրենց գործում:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում և էկոտուրիզմի զարգացում:
Մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում ծրագրային ընթացիկ աշխատանքները: Ծրագրի ղեկավարները նշեցին, որ ծրագրի իրականացման առաջին տարում հիմնականում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, որոնք վերաբերում են արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը և Վայոց ձորում էկոտուրիզմի հետազոտությանը:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկելէ 2016թ. դեկտեմբերին:
Ծրագրի առաջին տարում կատարվել է ծրագրի մասին հանրային իրազեկում, որն ավելի մասսայական դարձավ Եղեգնաձորում կազմակերպված «ԵՄ օրերը Հայաստանում» միջոցառման ընթացքում:
Մարզպետ Արագած Սաղաթելյանի հարցին, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ուղությամբ, ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ ԱրԷԿ-ի կառուցման համար ընտրվել և վարձակալվել է հարմար տարածք, կատարվել է այդ տարածքի ուսումնասիրություն, կատարվել է տեխնիկական խոչնդոտների և հնարավորությունների գնահատում, ուսումնասիրվել և վերլուծվել են եղանակային պայմանները, անցկացվել են գեոդեզիական և գեոլոգիական հետազոտություններ, ինչպես նաև կատարվել են ԱրԷԿ-ի նախագծային և ընթացիկ այլ աշխատանքներ:
Ինչ վերաբերում է ծրագրի էկոտուրիզմի բաղադրիչին, ապա այստեղ ևս իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Իտալացի գործընկերների հետ կատարվել է շուկայի հետազոտություն, կազմվել է զբոսաշրջության ոլորտում ընդգրկված սուբյեկտների ցանկը, հյուրատների համար կազմվել և բաժանվել է 2 տեսակի հարցաթերթիկ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Առաջին հարցաթերթիկը լրացվել է հյուրի կողմից, իսկ մյուսը՝ հյուրատան տիրոջ կողմից: Լրացված հարցաթերթիկների վերլուծության տվյալների հիման վրա իրականացվել է շուկայի հետազոտություն:
Նշենք, որ ծրագրի շահառուներ են հանդիսանում Գլաձոր, Հեր-հեր, Կարմրաշեն, Արտաբույնք, Շատին, Գողթանիկ, Վերնաշեն և Եղեգնաձոր համայնքները:
Ծրագրի վերջնական շահառուները կլինեն մոտ 16 նոր ձեռնարկությունններ, մոտ 85 գործող ձեռնարկություն, որոնք առնչվում են էկոտուրիզմին կամ բարձրացնում են էներգաարդյունավետությունը իրենց գործում: Ծրագրի արդյունքում կստեղծվի 93 աշխատատեղ և 4 նորաստեղծ կազմակերպություն:
Ողջունելով և հաջողություն մաղթելով ծրագրի հետագա աշխատանքներին, մարզպետ Ա. Սաղաթելյանը նշեց, որ նման ծրագրերի կարևորությունը կայանում է նրանում, որ ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ուղված լինի մարզի բնակչության կարիքների բացահայտմանը, աղքատության հաղթահարմանը և Վայոց ձորի մարզի զարգացմանը:

Աշխատանքային խորհրդակցությունԱյսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքայ...
27/04/2018

Աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին մայիս ամսվա ընթացքում անցկացվելիք մշակութային միջոցառումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Ներկայացնում ենք մայիս ամսվա ընթացքում անցակացվելիք մշակութային միջոցառումների ժամանակացույցը:

Ապրիլի 30
Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա ազգագրական երգի և պարի փառատոն, որին կմասնակցեն մարզի պարային և վոկալ համույթներ ու անհատ կատարողներ:

Մայիսի 9
Եղեգնաձորում, երգչախմբային և վոկալ համույթների մասնակցությամբ, տեղի կունենա համերգ՝ նվիրված Շուշիի ազատագրման 26-ամյակին և մայիսյան հաղթանակներին:

Մայիսի 18
ՀՀ Վայոց ձորի մարզում, Թանգարանների միջազգային օրվա առթիվ, տեղի կունենա Թանգարանային գիշեր: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են մարզում գործող բոլոր թանգարանները: Մարզի բոլոր թանգարաններ այցելությունները կլինեն անվճար:

Մայիսի 27
Նախատեսվում է մարզի երաժշտական և արվեստի դպրոցների միացյալ համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
Մայիսի 28
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման մասնակցությամբ, տեղի կունենա զինվորական շքերթ, ինպես նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հատուկ գնդի ցուցադրական ելույթ:
Կանցկացվի նաև տոնական համերգ, հայ աստղերի և մարզի տաղանդավոր երիտասարդների, պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Համերգը կավարտի տոնական հրավառությամբ:

Հունսի 1
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից կանցկացվի Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:

https://www.government-nnov.ru/?id=210940,-նշեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը2018 թվականի մարտի 28-ին ՀՀ Վա...
29/03/2018

https://www.government-nnov.ru/?id=210940

,-նշեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը

2018 թվականի մարտի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կազմակերպված ծաղկադրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնատար անձինք:

Հարություն Սարգսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Նիժնի Նովգորոդի բնակիչների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ռուս մեծ գրող, արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս Մաքսիմ Գորկու հիշատակին:
,-նշեց Հ. Սարգսյանը:
Հարություն Սարգսյանի խոսքով ռուս-հայկական եղբայրական և բարեկամական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն: Եվ այսօր էլ այդ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել և ընդլայնվել:
,- իր խոսքը եզրափակեց Հ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 27-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում: Պատվիրակություն մասնակցում է ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Официальный сайт Правительства Нижегородской области

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազ...
01/02/2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված զինծառայող Ժորա Հակոբյանին: Առիթը ավելի քան ուրախալի և հուզիչ էր:
Ժորա Հակոբյանը ծառայել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հ. Մելքոնյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանից շնորհակալական նամակ է ստացել հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Շնորհակալագրում նշվում է, որ Ժորա Արմենի Հակոբյանը նշված զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում, ով կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը և բարեխղճորեն կատարել իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ:
Հ. Մելքոնյանը մեծագույն հպարտությամբ Ժորա Հակոբյանին հանձնեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանի շնորհակալգիրը:
Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար Ժորա Հակոբյանը շնորհակալգրի արժանացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Ժորայի ծնողներին հայրենասեր և կարգապահ անձ դաստիարակելու համար:
Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից Ժորա Հակոբյանն արժանացավ պատվոգրի ծառայության ընթացքում իր զինվորական մասնագիտությանը գերազանց տիրապետելու և բարեխղճորեն ու կարգապահ ծառայելու համար:
Շնորհավորելով Ժորային պարգևների համար, Հ. Մելքոնյանը նշեց, որ շնորհակալագրերը և պատվոգիրը, որպես օրինակելի զինծառայող, փակցվելու են Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի պատվո փաստատախտակին:
Ժորա Հակոբյանի օրինակը պետք է ուղենիշ լինի մեր ապագա և ներկայիս զինծառայողների համար: Պետք է միշտ հիշել, որ այսօր մեր Հայրենիքում մեր բանակը ապահովում է մեր անվտանգությունը, և այն կդառնա բավարար պայման՝ ապահովելու մեր շարունակական քաղաքակրթական առաքելությունը երկրի վրա:

ՀՀ Վայոց ձորի մարզի ողջ տարածքում նշվեց Հայոց բանակի կազմավորման հրաշափառ տոնը՝ 26-ամյակը:
30/01/2018

ՀՀ Վայոց ձորի մարզի ողջ տարածքում նշվեց Հայոց բանակի կազմավորման հրաշափառ տոնը՝ 26-ամյակը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավ...
26/01/2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից է: Տոն, որ ամենասպասվածն է ու ամենքինս է:
Այս տարի բոլորում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Բոլորս գիտենք, որ Հայկական բանակի կազմավորման տարեգրությունն անմիջականորեն կապված է Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար մղված պայքարի հետ: Հայոց բանակը կամավորական խմբերի տեսքով ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում, իսկ ազատագրական պայքարում ձևավորվեց որպես կանոնավոր բանակ: Հայոց բանակն այսօր արժանիորեն է կրում Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին, որն ուժ ու կորով է տալիս, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հաստատակամություն է հաղորդում հայոց բանակի զինվորներին և բանակի շարքերը համալրող նորակոչիկներին:
Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում, միևնույն ժամանակ մեզ կոչում մեծ պատասխանատվության՝ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող հայազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար:
Սիրելի՛ հայրենակիցներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և անսահման հոգատարությամբ ենք վերաբերում զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր ծառայողի, որպես երախտագիտություն՝ մեր խաղաղ կեցության ու կյանքի բնականոն գործունեության: Ահա թե ինչպես է, որ տոնն այս հյուրընկալվում է հայկական ցանկացած ընտանիքում, իր հետ բերելով հպարտության զգացողություն՝ բանակի քաջարի մարտիկների գործած սխրանքների համար, խոնարհումի զգացումներ՝ զոհված մեր զավակների հիշատակի առջև:
Հա՛յ զինվոր, քեզ՝ ամուր առողջություն, ամրակուռ բազուկ, անսասան կամք և հոգու արիություն:
Հայոց բանակի սպանե՛ր և գեներալնե՛ր, ձեզ՝ մտքի սլացք, սրատեսություն և ռազմական իմաստնություն:
Փա՛ռք ու պատի՛վ Ձեզ, հայոց բանակի Արծիվնե՛ր: Թող խաղաղությամբ բացվեն ձեր բոլոր արշալույսները և Աստված պահապան լինի Ձեզ:

https://vayotsdzoritem.com/2018/01/25/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%B8%D...
26/01/2018

https://vayotsdzoritem.com/2018/01/25/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-3/

Հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը: Հունվարի 27-ին՝ Ս. Սարգսի տոնի օրը, ժամը 17:00-ին, Եղեգնաձոր....

Այսօր` հունվարի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշ...
22/01/2018

Այսօր` հունվարի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը նշեց, որ հաստատվել է մարզպետարանի գործունեության 2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագիրը և հանձնարարեց ոլորտային բաժիների ղեկավարներին՝ առաջնորդվել ծրագրի դրույթներով և ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություններին հանդես գալ ծրագրի շրջանակում կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին քաղաքաշինության, գյուղատնտեսության, ոլորտների վերաբերյալ: Այնուհետև խոսվեց ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության, ինչպես նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Ներկայացվեց նաև սոցիալական, առողջապահության, կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը: Քննարկվեց նաև աուդիտի ուսումնասիրությունների ընթացքին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, ներմարզային երթուղիների կազմակերպման հարցերին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնել մարզի կենսագործունեության բոլոր բնագավառների 2016 և 2017 թվականների արդյունքների համեմատականի վերաբերյալ տեղեկատվական աղյուսակներ:

Address

Shahumyan 5
Yeghegnadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Վայոց ձորի մարզպետարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share