ՀՀ պարզաբանման նախարարություն

ՀՀ պարզաբանման նախարարություն Բարի գալուստ պարզաբանման նախարարության ֆեյսբուքյան էջ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դդմի տոնին ընդառաջ, կառավարության մեծ դահլիճում հանդիսավոր կերպով կ...
25/10/2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դդմի տոնին ընդառաջ, կառավարության մեծ դահլիճում հանդիսավոր կերպով կատարել է դդում օրհնեքի արարողություն։

Նշվել է, որ դդմի տոնը պետք է անցկացվի ողջ շուքով՝ պետական և հասարակական կառույցների լայն ընդգրկմամբ։
Ըստ որոշ աղբյուրների՝ այս նախաձեռնությունը քաղաքական ենթատեքստ ունի և եթե թարգմանենք ապա սա քար է հարևանի եկեղեցական բոստանը։

Արայիկ Հարությունյանը կոչ է արել բոլոր դդումներին միանալ համազգային տոնակատարությանը՝ ընդգծելով. «Յուրաքանչյուր դդում պետության հպարտությունն է»։

Նորագույն պատմություն 8-րդ դասարանի դասագրքերում շուտով կավելացվի Eras of Gyadas ժամանակաշրջանը՝ լատիներենից թարգմանությ...
23/10/2025

Նորագույն պատմություն 8-րդ դասարանի դասագրքերում շուտով կավելացվի Eras of Gyadas ժամանակաշրջանը՝ լատիներենից թարգմանությամբ՝ «Գյադաների ժամանակը»։ Այն կբնութագրի Հայաստանի քաղաքական դաշտում և հասարակական մտածողության մեջ արձանագրված գյադայական դրսևորումների բուռն վերելքը։ «Գյադա» տերմինը կվերաբերվի ինչպես տղամարդ, այնպես էլ կին սուբյեկտներին՝ ընդգրկելով լայն սոցիալ-հոգեբանական սպեկտր՝ սկսած պասիվ ագրեսիվ ակտիվիզմից մինչև լատենտ հայրենասիրություն։

Տերմինի առաջին օգտագործումը վերագրվում է նախարար-պոետ Վ. Սիրադեղյանին, ով հարցազրույցներից մեկում բնորոշել է նորագույն պատմության այն շրջանը որտեղ երեսպաշտությունը, մարտնչող տգիտությունը և Արման Բաբաջանյանը կլինեն ակտուալ:

Հայեցակարգային փոփոխությունը ներկայացվել է ԿԳՍՄ նախարար տիկին Անդրեասյանին։ Խնդրում ենք ցուցաբերել առավել ակտիվություն․ դրական եզրակացություն ստանալու դեպքում կարևոր կլինի յուրաքանչյուրիդ աջակցությունը։

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը՝ բա...
21/10/2025

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը՝ բաշի քյարթմա ձևաչափով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարաբերությունների խորացման հնարավորությունները և պայմանավորվել են հաջորդ անգամ ծանոթացնել նաև տանեցիներին։

Տիկին Գաֆարովան բարձր է գնահատել պարոն Սիմոնյանի հասակը, իսկ վերջինս՝ տիկին Գաֆարովայի տարիների փորձը կայուն հարաբերություններում։

Azərbaycan Milli Məclisinin sədri Sahibə Qafarova ilə Ermənistan Milli Assambleyasının sədri Alen Simonyan arasında başı kəltə formatında görüş keçirilib.

Tərəflər münasibətlərin dərinləşdirilməsi imkanlarını müzakirə edib və növbəti görüşdə “evdəkiləri” də tanış etməyə razılaşıblar.

Xanım Qafarova cənab Simonyanın boyunu yüksək qiymətləndirib, Simonyan isə xanım Qafarovanın illərlə topladığı təcrübəni və münasibətlərdəki sabitliyini vurğulayıb.

17/10/2025

Հարգելի հայրենակիցներ,

Տնտեսագետ Տարոն Աճեմողլուի առողջական վիճակի շուրջ տեղեկացնում ենք, որ նա հոսպիտալացվել է ամոձիների շրջանում ցավով։ Բժիշկների նախնական եզրակացությամբ՝ պատճառը Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվ մասնակիցների կախումն է նրա ամորձիներից։

Հորդորում ենք լինել ավելի ինքնուրույն և նվազեցնել արտաքին կախվածությունը։

11/10/2025

Երևան քաղաքի ծխահարված այն բնակիչները, ովքեր մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը կներկայացնեն իրենց տարեկան եկամուտների հայտարարագիրը, հնարավորություն կունենան ստանալ պետության կողմից տրամադրվող թոքի քաղցկեղի բուժման ծախսերի փոխհատուցում։

Հարգելի քաղաքացիներ,Հատկապես՝ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչներ, խնդրում ենք այս օրերին թափ չտալ պատուհաններից տան ...
11/10/2025

Հարգելի քաղաքացիներ,

Հատկապես՝ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչներ, խնդրում ենք այս օրերին թափ չտալ պատուհաններից տան փոշոտ շորերը, լաթերն ու սփռոցները։
Նման գործողությունները բարձրացնում են օդի փոշու մակարդակը, որը, ըստ վերջին չափումների, Երևանում արդեն գերազանցում է նորման մոտ 49 տոկոսով։

Դիտարկումների համաձայն՝ ամենաշատ փոշու արձանագրումները գրանցվել են Շենգավիթի (34%) և Էրեբունու (29%) վարչական շրջաններում, միջին ցուցանիշներ են գրանցվել Կենտրոնում (18%) և Արաբկիրում (12%)՝ Կոմիտասի հատվածում (3%), իսկ ամենաքիչը՝ Ավանում (4%)։

Այս թվերը ցույց են տալիս, որ ամեն մեկս կարող ենք դեր ունենալ քաղաքի օդի մաքրության պահպանման մեջ։
Խնդրում ենք հետևել սանիտարական կանոններին և միանալ «Մաքուր օդ՝ մաքուր քաղաքին» նախաձեռնությանը։

Շնորհակալություն այս հիբրիդային պատերազմի պայմաններում ցուցաբերած պատասխանատվության և հոգատարության համար։

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Շաուրմա, Դուրում և Քեբաբ բառերը առաջիկայում կհեռացվեն Չորրորդ Հանրապետության քաղ...
09/10/2025

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Շաուրմա, Դուրում և Քեբաբ բառերը առաջիկայում կհեռացվեն Չորրորդ Հանրապետության քաղաքացու բառապաշարից։
Մեր նպատակն է վերականգնել և պահպանել տիպիկ հայերեն բառերը։ Օրինակ՝ ինչու չենք օգտագործում բրդուճ՝ մաքուր հայկական բառը, և փոխարենը նախընտրում ենք թուրք–արաբական ծագման շաուրման այն էլ առանց սոխ և կանաչի։

Ավելին՝ հաճախ ասում ենք «Ղարսի խորոված» այն դեպքում, երբ Ղարսը կորցրել ենք դեռևս 1920 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ինչո՞ւ, օրինակ, չասել «Իջևանի բրդուճ»։ Սրանք հարցեր են, որ մենք ինքներս մեզ պետք է տանք, սրանք հարցեր են, որոնք պիտի ստանան հստակ պատասխան։

Այս առումով ես կառաջարկեի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Անդրեասյանին հանդիպել վաստակավոր խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ և պատրաստել ինձ համար մի համով բան՝ տիպիկ հայկական ռոլլ, մի կես շիշ էլ հոնի տնական արաղ։

Մենք մեզ կտրում ենք իրական միջավայրից և դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ մեր միջավայրն է իդեալը»,-նշել է պարզաբանման նախարարի ղեկավար ՀՀ վաստակավոր վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մասնակիցների ուշադրությունը հրավիրելով երկու օր հնեցված քյաբաբի տեսքին:

Հարգելի քրիստոնյանե՛ր,Պարզաբանման նախարարությունը ստացել է ահազանգեր՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում անցկացված երեխայի սե...
06/10/2025

Հարգելի քրիստոնյանե՛ր,

Պարզաբանման նախարարությունը ստացել է ահազանգեր՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում անցկացված երեխայի սեռի որոշման արարողության հետ։

Կոչ ենք անում չանհանգստանալ. նշված արարողությունը ազգայինական զորավարժություն էր՝ արյան ծովեր սարքելու նախավարժանք։

Հատուկ ջոկատայինները նախ կսարքեն արյան ծովեր առուների վրա, իսկ հետո՝ ջրվեժների ու գետերի։

Գործողությունը փերֆորմատիվ բնույթ է կրում, սրան կհաջորդի արյուն արցունք օպերացիան։

Հիշեցնենք՝ ջուրը ինչ բերում է, այն էլ տանում է։ Ուրեմն՝ խաղաղվեք, ամեն ինչ վերահսկողության տակ է։

Ուրախ ենք հայտնել, որ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նորություն ունի:Next year, Armenia will host the 8...
02/10/2025

Ուրախ ենք հայտնել, որ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նորություն ունի:

Next year, Armenia will host the 8th EPC Summit in Yerevan.

Այս մասին նա հայտնել է իր անձնական էջում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Սերբիայում մասնակցել է «Իրավունք, ներառում, կայունություն և հզորա...
01/10/2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Սերբիայում մասնակցել է «Իրավունք, ներառում, կայունություն և հզորացում» կանանց ֆորումին։

Ֆորումի ընթացքում, պարզելով, որ մասնակցությունը նախատեսված է բացառապես կանանց համար, պարոն Թորոսյանը դրսևորել է դիվանագիտական ճկունություն՝ քողարկելով իր սեռային պատկանելիությունը։

Որոշ մասնակիցների մոտ փորքրիկ կասկած է առաջացրել պարոն Թորոսյանի մազածածկույթը։ Դրան ի պատասխան՝ նախարարն ընդգծել է, որ իր մարմինը պատկանում է իրեն և իր քաղաքական առաջնորդին, ու միայն ինքը և այդ ֆորումին նրան ուղարկած քաղաքական առաջնորդն ունեն իրավասություն կայացնել դրա վերաբերյալ որոշումներ։

27/09/2025

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի խաղաղության մասին ելույթից հետո դահլիճ վերադարձան այն երկրների առաջնորդները, որոնք այն ցուցադրաբար լքել էին Նեթանյաուհի ելույթի ժամանակ։ Նրանք ծափահարություններով եկան՝ լսելու իրական խաղաղության հասած առաջնորդին՝ հումանիստին և վիզյոների։

Ամերիկաբնակ սիրելի հայրենակիցներ,Այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում Վահագն Խաչատուրյանը, որը ՔՊ կուսակցական...
26/09/2025

Ամերիկաբնակ սիրելի հայրենակիցներ,

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում Վահագն Խաչատուրյանը, որը ՔՊ կուսակցական նեղ շրջանակներում առավել հայտնի է որպես ՀՀ նախագահ։

Հուղարկավորության, ծննդյան, կնունքի, խաղողօրհնեքի արարողութուններին նրա մասնակցության համար խնդրում ենք կապվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հետ՝ դեսպան Նարեկ Մկրտչյանի միջոցով։

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ապագայում նախագահ դառնա, ապա պարոն Խաչատուրյանը հավելավճարի դեպքում պատրաստ է այցելել նրա ատամհատիկին, որպես քաշելու առարկա՝ մասնագիտություն: Առաջին զանգողները կստանան ճկուն զեղչային հնարավորություններ և անվճար լուսանկարչի ծառայություն անմիջապես դեսպանի կողմից։

Հարգանքով
ՀՀ պարզաբանման նախարարության արարողակարգի բաժին

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ պարզաբանման նախարարություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ պարզաբանման նախարարություն:

Share