Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee, Government Organization, Zvartnots International Airport, Yerevan.

❗️ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և Հայաստանի...
25/03/2026

❗️ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման շուրջ անհիմն շահարկումները և ապատեղեկատվության տարածումը՝ հարկ ենք համարում պարզաբանել տվյալ հարցը։

Ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, առ այն, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) որևէ անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ-պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։

ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով (NOTAM):

ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը (վերը նշված թռիչքային պլանը) քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին։

Հարգելի՛ կանայք,Սրտանց շնորհավորում ենք ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։🌷Կանանց դերը հասարակության զ...
08/03/2026

Հարգելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։🌷

Կանանց դերը հասարակության զարգացման, պետական կառավարման, գիտության, կրթության և տնտեսության տարբեր ոլորտներում անգնահատելի է։ Առանձնահատուկ գնահատանքի են արժանի նաև ավիացիայի ոլորտում աշխատող կանայք, որոնք իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ և նվիրված աշխատանքով կարևոր ներդրում ունեն ոլորտի կայուն զարգացման գործում։ ✈️

Մաղթում ենք ձեզ առողջություն, նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ և խաղաղ երկինք։

Թող ձեր գործունեությունը շարունակաբար ուղեկցվի բարձր գնահատանքով և նոր հնարավորություններով։

🇦🇲✈️

🎉Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հպարտությամբ շնորհավորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ողջ անձնակազմին՝ ASQ Cus...
27/02/2026

🎉Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հպարտությամբ շնորհավորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ողջ անձնակազմին՝ ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակին արժանանալու առթիվ։

🥇ASQ մրցանակը շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից, և այն հանդիսանում է ուղևորների սպասարկման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր պարգևներից։ Մրցանակակիրը որոշվում է բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա, ինչն այս ճանաչմանն առանձնահատուկ արժեք է հաղորդում։

✈️Շնորհակալություն օդանավակայանի ղեկավար կազմին և ամբողջ թիմին նվիրյալ աշխատանքի համար։

✈️Վստահ ենք, որ նման ձեռքբերումները կլինեն շարունակական։

✈️Զվարթնոց միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում

🫶 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում․

• Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
• Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)

✅«ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։

🛂🛄🛃Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։
-------
✈️Zvartnots International Airport awarded by ASQ Customer Experience Awards in two categories

🫶Zvartnots International Airport has been honored with the prestigious ASQ Customer Experience Awards in two categories:

• Best Airport in Europe
• Most Dedicated Staff

✅The ASQ Customer Experience Awards is among the world’s most authoritative recognitions in the field of passenger service and experience. The awards is presented by Airports Council International (ACI) World and is based exclusively on independent and direct passenger feedback collected through standardized surveys.

🛂🛄🛃 Zvartnots International Airport was recognized among the winners in the category of airports serving 5–15 million passengers annually, a group that included a total of 39 airports across Europe.

🇦🇲Մեր մասնագետները✈️Հայկ ՄուրադյանՔաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության տեսուչ։
21/01/2026

🇦🇲Մեր մասնագետները

✈️Հայկ Մուրադյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության տեսուչ։

◾️ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու,...
03/01/2026

◾️ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։

Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։

Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։

Ռուբեն Եսայանի անունը հավերժ կմնա հայրենական ավիացիայի պատմության մեջ։

🇦🇲Սիրելի հայրենակիցներ,📌 «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրի ներքո հոկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանում անցկացվել է թվով...
16/10/2025

🇦🇲Սիրելի հայրենակիցներ,

📌 «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրի ներքո հոկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանում անցկացվել է թվով յոթերորդ գունագեղ փառատոնը, որին մասնակցել են 20 օդապարիկ Հայաստանից, Անգլիայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից և Ճապոնիայից:

📍Գեղեցիկ կադրեր հայաստանյան փառահեղ երկնքից:

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 92 ՏԱՐԵԿԱՆ Է🇦🇲Սիրելի՛ ավիատորներ և բարեկամներ,Երբ երկինքը վերածվում է ...
30/09/2025

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 92 ՏԱՐԵԿԱՆ Է🇦🇲

Սիրելի՛ ավիատորներ և բարեկամներ,

Երբ երկինքը վերածվում է մեր աշխատավայրի, իսկ հեռավորությունը՝ մեր մասնագիտության, մենք հստակ գիտակցում ենք ավիացիայի արժեքը մեր հայրենիքի համար։

📌1933 թվականին հիմնադրվեց հայկական ավիացիայի առաջին երթուղին՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ։

🎉Պատվով և հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 92-ամյա փառավոր ճանապարհը։

✈️92 տարի՝ լի նվիրվածությամբ, մասնագիտական վարպետությամբ և անսահման հավատարմությամբ։ 92 տարի, որի ընթացքում հայկական ավիացիան վերածվել է մեր ազգային հպարտության խորհրդանիշի, երկրի տնտեսական զարգացման և միջազգային կապերի ամրապնդման հիմնասյուներից մեկի։

✈️ Երախտագիտությամբ ենք հիշում յուրաքանչյուրին, ով իր ծառայությամբ նպաստել է հայկական ավիացիայի կայացմանն ու զարգացմանը. մեր վետերաններին, ովքեր հիմք են դրել և տասնամյակներ շարունակ ապահովել են ոլորտի կայուն աճը։ Մեր ներկա սերնդի մասնագետներին, ովքեր իրենց անվրդով աշխատանքով, բարձրակարգ որակավորմամբ և անսասան պատասխանատվությամբ ապահովում են թռիչքների անվտանգությունը և ծառայությունների բարձր չափանիշները։ Մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կերտում են հայկական ավիացիայի ներկան և ապագան։

🛫 Հայկական ավիացիան մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ազգային հպարտությունը։
Վստահ ենք, որ միասնաբար կշարունակենք զարգացնել և ամրապնդել մեր ավիացիայի դիրքերը միջազգային ասպարեզում, կապահովենք նրա կայուն աճը և կփոխանցենք հաջորդ սերունդներին՝ ավելի ուժեղ և հզոր։

🛫Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ մեր թևերը՝ ամուր:

Շնորհավոր🎉

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Հայաստանի Հանրապետություն
#ՀայկականԱվիացիա
#ՔաղաքացիականԱվիացիա

🇦🇲 🇷🇴 2025 թվականի օգոստոսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ռումինիայի ավիացիո...
14/08/2025

🇦🇲 🇷🇴 2025 թվականի օգոստոսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ռումինիայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Ռումինիայի քաղաքացիական ավիացիոն իշխանության գլխավոր տնօրեն Նիկոլաե Ստոյկայի գլխավորությամբ։

🤝🏻Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև հանդիպման արդյունքում ստորագրվեց «Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի իշխանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև ավիացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

✈️Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ռումինիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

🇦🇲🇪🇸Շարունակական համագործակցություն✈️Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ա...
17/07/2025

🇦🇲🇪🇸Շարունակական համագործակցություն

✈️Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը:

✈️Պատվիրակության կազմում էին Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների և ավիացիոն անվտանգության տնօրեն Կառլոս Գարսիան և Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների սերտիֆիկացման անվտանգության հսկողության բաժնի ղեկավար Իրայա Իրազաբալը:

🤝🏻Այցի ընթացքում իսպանացի փորձագետները և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագետները իրականացրել են մի շարք արդյունավետ քննարկումներ: Դրանք վերաբերվել են մասնավորապես աերոդրոմների նոր կանոնակարգի տեղայնացման գործընթացի աջակցմանը։

📌Համագործակցության կարևորագույն նպատակն էր նաև իսպանացի մասնագետների կողմից անցկացված ուսուցում աշխատավայրում (OJT) դասընթացը հայ մասնագետների համար։

🤝🏻Այս համագործակցությունն ապահովվել է Արևելյան գործընկերության ծրագրի (EaP) շրջանակներում Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության (EASA) կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

◾️Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Տարզանի Պետրոսյանը։Նա 1969-1974 թթ սովորել է Լենինգր...
30/06/2025

◾️Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Տարզանի Պետրոսյանը։

Նա 1969-1974 թթ սովորել է Լենինգրադի ավիացիոն ակադեմիայում։ Աշխատել է որպես ՏՈւ 134, ՏՈւ 154, ԻԼ 86 ինքնաթիռների ավագ ղեկապետ։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ինչպես նաև մի շարք ավիաընկերություններում գրավել է ղեկավար պաշտոններ։

2016 թվականից աշխատել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում՝ որպես օդային նավարկություն առարկայի ավագ դասախոս։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում փորձառու ղեկապետի հարազատներին, մտերիմներին և ընկերներին:

◼️Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանի մահվան կապակցութ...
28/05/2025

◼️Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանի մահվան կապակցությամբ:

Նա եղել է բարձր որակավորում ունեցող մասնագետ, որի աշխատանքային ճանապարհը և նվիրվածությունը ավիացիայի ոլորտին արժանի են խորագույն հարգանքի:

Նրա լուսավոր հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԵՊՀ-ում✈️
27/05/2025

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԵՊՀ-ում✈️

Address

Zvartnots International Airport
Yerevan
[email protected]

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410282265

Alerts

Be the first to know and let us send you an email when Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee:

Share