«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ- "Cultural Center of the East" NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ- "Cultural Center of the East" NGO

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ- "Cultural Center of the East" NGO Ֆեյբուքյան էջ հասարակական կազմակերպության և նրա գործունեության մասին

24/12/2024
24/12/2024

Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին, ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:
Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին՝ նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Ս. Պողոս առաքյալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:
Ըստ ավանդության` Ս. Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, ովքեր Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

Շնորհավորում ենք եղբայրական «Ազգային» հասարակական կազմակերպությունը գործունեության մեկ տարվա կապակցությամբ և մաղթում հետ...
24/12/2024

Շնորհավորում ենք եղբայրական «Ազգային» հասարակական կազմակերպությունը գործունեության մեկ տարվա կապակցությամբ և մաղթում հետագա բեղմնավոր աշխատանք

Առաջին քայլերը դժվար էին, բայց մենք կարողացանք․․․
Առաջին խոսքը ծանր էր, բայց մենք խոսեցինք

Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք

"Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն" հասարակական կազմակերպության հարգելի անդամներ և համակիրներՇնորհավորում եմ մեր կառու...
01/09/2024

"Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն" հասարակական կազմակերպության հարգելի անդամներ և համակիրներ

Շնորհավորում եմ մեր կառույցի 15-ամյակը

Թեև վերջին տարիներին աշխատանք չի տարվում, բայց մեր կառույցը կա, լինելու է

Մեր անդամների մեծ մասը միացել է "Ազգային" պատմամշակութային հասարակական կազմակերպության, համատեղ օգտագործվում է ostarmenia.com կայքը, իրագործվում են հայագիտական ծրագրեր։

Սեպտեմբերի 1-ից համանախագահությունը պաշտոնապես ստանձնում է Դավիթ Բախշյանը։ Փորձենք նոր տարում բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը, հանդես գանք նորանոր ծրագրերով

Սիրով' Ձեր

Հիմնադիր նախագահ
Բագրատ Մովսիսյան

06/07/2024
23/04/2024

Ermeni halkı 20. yüzyılın başında yaşanan acıyı unutamaz. Her yıl 24 Nisan'da binlerce kişi, Osmanlı İmparatorluğu'nda haince öldürülen 1,5 milyondan fazla ...

🔥 🏆🎁 2024 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության հերթակա...
03/02/2024

🔥 🏆🎁 2024 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության հերթական11-րդ Համաժողովը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազմակերպության անդամների մեծ մասը միացել է նորաստեղծ «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությանը, Համաժողովը որոշեց հասարակական այդ կառույցին համասեփականության իրավունքով նվիրել ostarmenia.com կայքը, փոխանցել սոցիալական մի շարք հարթակներ, աջակցել այդ կազմակերպության հայագիտական ծրագրերի իրականացմանը։

Միաժամանակ Համաժողովը որոշել է սահմանափակել Կազմակերպության գործունեությունը Հայաստանում Արևելքի երկրների մշակույթի ներկայացմամբ, ինչպես դա նախատեսվել էր հասարակական կազմակերպության ստեղծման ժամանակ։

OST Armenia

Address

Центр культуры Востока
Yerevan

Opening Hours

Monday 16:00 - 20:00
Tuesday 16:00 - 20:00
Wednesday 16:00 - 20:00
Thursday 16:00 - 20:00
Friday 16:00 - 20:00
Saturday 16:00 - 20:00

Telephone

+37499059950

Alerts

Be the first to know and let us send you an email when «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ- "Cultural Center of the East" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share