Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն Հետազոտելով և իմաստավորելով ներկան՝ օգնել մարդկանց ստեղծել ավելի լավ ապագա:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» պետական կառույց է, որի կարևորագույն խնդիրն է հետազոտությունների, վերլուծությունների միջոցով վեր հանել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի լսարանի գնահատականները, ակնկալիքները և ուղերձները՝ նպատակ ունենալով բարձրացնել վերջիններիս նկատմամբ հասարակական վստահությունը, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել եթերայ

ին քաղաքականությունը: Կենտրոնը իրավասու է համակողմանի ուսումնասիրությունների, վերլուծությունների միջոցով հասարակությանը ներկայացնել հանրային կյանքին վերաբերող խնդիրների, դրանց բարեփոխումների ծրագրերին նպաստող վերլուծություն, ինչպես նաև մեդիա գործիքներով հրապարակել ազգաբնակչության հոծ զանգվածների, մարդկանց մասնագիտական-փորձագիտական խմբերի և միավորումների, քաղաքացիների մոտեցումները, մեկնաբանությունները, առաջարկությունները, գնահատականները և վերլուծությունները, որոնք ուղղված կլինեն օպերատիվ որոշումների կայացմանը:
Having the aim to raise public confidence as well as to make the air policy more effective, “Public Opinion Research Centre” of the Council of Public TV and Radio Company of RA is a state organization the utmost problem of which is to reveal the expectations and messages of the audience of Public TV and Public radio through studies and analysis. The Centre is authorized to present an analysis to society through comprehensive studies on the problems concerning social life and the programs contributing to it, as well as to publicize those approaches, comments, suggestions, marks and analysis of dense arrays of population, professional groups and citizens through media tools which will be directed to the operative decision making.

Շտապ ❗️❗️❗️«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» թիմը, կարևորելով պետական մտածողությունը, հաշվի առնելով ՀՀ վարչա...
22/02/2019

Շտապ ❗️❗️❗️
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» թիմը, կարևորելով պետական մտածողությունը, հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից անընդհատ և պարբերաբար հնչեցվող թեզերը մտքի և գաղափարական հեղափոխության, զարգացման, բաց, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման վերաբերյալ, ինչպես նաև արձանագրելով տեղեկատվական դաշտի ակնհայտ անմխիթար վիճակը, ևս մեկ անգամ առաջարկում և ակնկալում ենք բովանդակային և կառուցողական հանդիպում:
Ներկայացնում ենք սեպտեմբերից առ այսօր «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից ուղարկված և անպատասխան մնացած թվով 3-րդ գրությունը:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Tigran Avinyan Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան ՀՀ կառավարություն Vladimir Karapetyan
Azatutyun TV CivilNet.TV A1plus Հայելի ակումբ Factor TV ArmNews Hetq

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակՇնորհավոր տոնդ, հա՛յ ժաղովուրդ
28/01/2019

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ
Շնորհավոր տոնդ, հա՛յ ժաղովուրդ

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը ամփոփել է անցնող տարին, անդրադարձել ենք նաև ապագայից ...
30/12/2018

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը ամփոփել է անցնող տարին, անդրադարձել ենք նաև ապագայից մեր սպասումներին ու ակնկալիքներին: Մեր հյուրն է մշակութաբան Անուշ Հակոբյանը:
The PORC radio program "Hartak" sums up the passing year and refers to our expectations from future. Our guest is culturologist Anush Hakobyan.

Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս տարվա վերջին՝ Ամանորի թողարկման ընթացքում ամփոփել...
28/12/2018

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս տարվա վերջին՝ Ամանորի թողարկման ընթացքում ամփոփելու ենք անցնող տարին: Ինչպիսի՞ն են մեր սպասումներն ու ակնկալիքները ապագայից: Մեր հյուրն է մշակութաբան Անուշ Հակոբյանը:
Լսե՛ք մեզ դեկտեմբերի 29-ին՝ ժ.13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում:
This year's last PORC radio program "Hartak" sums up the passing year. What expectations do we have from future? Our guest is culturologist Anush Hakobyan.
Listen to us on Saturday, December 29, at 13:00 on Public Radio.

27/12/2018

Ներկայացնում ենք «Հայաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում հանդուրժողականության և սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման չափում.մեդիայի ազդեցությունը վերջիններիս ձևավորման վրա» հետազոտությունը, որն իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին՝ նպատակ ունենալով չափել հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում հանդուրժողականությունը և մեդիայի ազդեցությունը դրա ձևավորման գործում, նաև թե ինչպես են մեկնաբանում «հանդուրժողականություն» և «անհանդուրժողականություն» հասկացությունները ուսանողները։ Ուսումնասիրության շրջանակներում շեշտը դրվել է նաև ուսանողների արժեքային համակարգի նկարագրի և մի շարք սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման պարզաբանման վրա։
Հ.գ. 21.12.2018թ.-ին կայացել է նաև հետազոտության արդյունքների ներկայացման բաց միջոցառումը, որին մասնակցել են հետաքրքրված անձիք, փորձագետներ:

27/12/2018

Ներկայացնում ենք «Հայկական մեդիայի դերը սփյուռքում՝ որպես տեղեկատվության փոխանցման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործիք սոցիալ-քաղաքական փոփոխությունների պայմաններում» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել սփյուռքահայ հեռուստադիտողների հեռուստատեսային և ռադիո նախընտրությունները, արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։

27/12/2018

Ներկայացնում ենք «Արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել սփյուռքահայ հեռուստադիտողների հեռուստատեսային և ռադիո նախընտրությունները, արբանյակային հեռուստատեսության և ռադիոյի դերը հայկական սփյուռքում, ինչպես նաև Առաջին ալիքի առկա և պոտենցիալ լսարանը։

27/12/2018

Ներկայացնում ենք «Հասարակության կողմից Հանրային ռադիոյի նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն» հետազոտությունը, որը իրականացվել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից 2018թվականին` նպատակ ունենալով պարզել հասարակության ակնկալիքները Հանրային ռադիոյից երկրում տեղի ուենցող ներքաղաքական փոփոխությունների համատեքստում։

Ներկայացնում ենք «Հասարակության կողմից Հանրային հեռուստաընկերության նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն» հե...
27/12/2018

Ներկայացնում ենք «Հասարակության կողմից Հանրային հեռուստաընկերության նոր կերպարի ձևավորման պահանջի ուսումնասիրություն» հետազոտությունը, որը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» կողմից իրականացվել է 2018թվականին՝ նպատակ ունենալով հասկանալ ՀՀ քաղաքներում և գյուղերում հանրության ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից, ինչպես նաև տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների համատեքստում հեռուստաընկերությունից սպասվող գործելաոճը։

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք   #թավշյա  #հ...
24/12/2018

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք #թավշյա #հեղափոխության արժեհամակարգին, ինչպես նաև ամփոփել ենք «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի»` տարիների կատարած աշխատանքը: Թեման քննարկել ենք «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» գործադիր տնօրեն Թամարա Գևորգյանի հետ:
The following PORC radio program "Hartak" refers to the value system of the , as well as sums up work implemented through years by the "Public Opinion Research Centre". The topic has been discussed with the executive director of "Public Opinion Research Centre" Tamara Gevorgyan.

Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը անդրադառնալու է  #թավշյա  #հեղափոխության արժեհամակարգ...
21/12/2018

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարը անդրադառնալու է #թավշյա #հեղափոխության արժեհամակարգին, ինչպես նաև ամփոփելու է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի»` տարիների կատարած աշխատանքը: Մեր հյուրն է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» գործադիր տնօրեն Թամարա Գևորգյանը:
Լսե՛ք մեզ դեկտեմբերի 22-ին՝ ժ.13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում:
This week's PORC radio program "Hartak" refers to the value system of the , as well as sums up work implemented through years by the "Public Opinion Research Centre". Our guest is the executive director of "Public Opinion Research Centre" Tamara Gevorgyan.
Listen to us on Saturday, December 22, at 13:00 on Public Radio.

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք ստեղծված նոր ...
17/12/2018

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» «Հարթակ» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք ստեղծված նոր #քաղաքական իրողությանն ու հասարակության սպասելիքին: Թեման քննարկել ենք լրագրող, մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի հետ:
The following PORC radio program "Hartak" refers to the newly evolved situation and to the expectations of our society. The topic has been discussed with journalist, political commentator Armen Hovhannisyan.

Յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 13:00-ին, Հանրային ռադիոյի եթերում է «Հարթակ» ռադիոհաղորդումը:

Address

5 Alex Manoogian Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն:

Share