«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ / "High Voltage Electric Networks" CJSC

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ / "High Voltage Electric Networks" CJSC

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  ՓԲԸ / "High Voltage Electric Networks" CJSC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ / "High Voltage Electric Networks" CJSC, Government Organization, Զորավար Անդրանիկի փող. , 1 շենք, Yerevan.

«Երևանի ապրանքային բորսա» ՍՊԸ միջոցով, 17.04.2026թ.-ին ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի դասական եղանակով,...
03/04/2026

«Երևանի ապրանքային բորսա» ՍՊԸ միջոցով, 17.04.2026թ.-ին ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի դասական եղանակով, հրապարակային սակարկություններով, աճուրդ
http://bider.am/haytararutyunner/553-.html
http://bider.am/haytararutyunner/554-.html

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Բարձրավոլտ ...

«ԼՈՏ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ միջոցով, 15.04.2026թ-ին ժամը 13։00-ին, իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի մեկնարկային գն...
31/03/2026

«ԼՈՏ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ միջոցով, 15.04.2026թ-ին ժամը 13։00-ին, իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի մեկնարկային գնի 45 տոկոսի նվազեցման եղանակով հրապարակային սակարկություններով վաճառք

Սույն ենթաբաժնում ներկայացվում են բորսային հարթակում աճուրդային վաճառքի ներկայացված այն գույքերը, որոնք ընդգրկված չեն մյուս ենթաբաժիններում։ Լրացուցիչ տեղեկու....

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ԼՈՏ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ միջոցով 06.04.2026թ․ իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի 15 տոկոսի նվազեցման...
23/03/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ԼՈՏ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ միջոցով 06.04.2026թ․ իրականացվելու է «ԲԷՑ» ՓԲԸ գույքի 15 տոկոսի նվազեցման եղանակով հրապարակային սակարկություններով վաճառք

Սույն ենթաբաժնում ներկայացվում են բորսային հարթակում աճուրդային վաճառքի ներկայացված այն գույքերը, որոնք ընդգրկված չեն մյուս ենթաբաժիններում։ Լրացուցիչ տեղեկու....

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքներն քննա...
20/03/2026

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքներն քննարկվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերի ղեկավար Յուլիա Մորավիցը, էներգետիկ ոլորտի ծրագրերի գլխավոր ինժեներ Ռալֆ Քյունաստը, ինչպես նաև KfW Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին առնչվող հարցերը։

Երկուստեք նշվել է, որ ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, համակարգի հուսալիության բարձրացման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման տեսանկյունից։

https://hven.am/hy/tegekatvutyun/news/asxatankayin-handipum-verakangnman-varkeri-banki-kfw-nerkayacucicneri-het

Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող շրջանակներում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, տեղ...
20/03/2026

Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող շրջանակներում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, տեղի է ունեցել գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստ՝ նվիրված Լոտ 3- ի ֆինանսական հայտերի բացմանը։

Նիստին մասնակցել է նաև ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co. KG ընկերության ներկայացուցիչը, ներկա են եղել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:

Խորհրդատուի համապատասխան մասնագետները նիստին հետևել են առցանց եղանակով ։

Հանձնաժողովի ներկայությամբ բացվել են Լոտ 3-ի՝ Այրումի ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի կառուցման գլխավոր կապալառուի մրցույթի տեխնիկական փուլը հաղթահարած հայտատուների ֆինանսական առաջարկները։ Ստուգվել է փաթեթների ամբողջականությունը՝ բնօրինակների առկայությունը և պատճենների քանակները։

Ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ:

https://hven.am/hy/tegekatvutyun/news/sarunakvum-e-kovkasyan-elektrahagordman-canc-cragri-mrcutayin-gorc-ntac

19/03/2026
19/03/2026
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի գնումներն իրականացնող մրցո...
09/03/2026

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը՝ նվիրված ծրագրի Լոտ 1- ի (Դդմաշեն ենթակայանի կառուցում) ֆինանսական հայտերի բացմանը։

Հանձնաժողովի ներկայությամբ բացվել են Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրով նախատեսված Լոտ 1-ի գլխավոր կապալառուի մրցույթի տեխնիկական փուլը հաղթահարած հայտատուների ֆինանսական առաջարկները։ Ստուգվել է յուրաքանչյուր փաթեթի ամբողջականությունը՝ բնօրինակների առկայությունը և պատճենների քանակները, ինչպես նաև ֆինանսական փաթեթների համապատասախանությունը ՄՓ պահանջներին։

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:

Նիստին մասնակցել է նաև ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co. KG ընկերության ներկայացուցիչը, ներկա են եղել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:

Առցանց եղանակով նիստին հետևել են խորհրդատուի համապատասխան մասնագետները, ինչպես նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչները։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն  Ֆ...
25/02/2026

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Զարկոնեի և բանկի ներկայացուցիչների հետ։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը ողջունել է հյուրերին և կարևորել է Համաշխարհային բանկի հետ գործակցությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և համակարգի հուսալիության բարձրացման տեսանկյունից։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հետ երկարամյա համագործակցության փորձը և նշել է, որ հետագա համատեղ աշխատանքի համար ևս մեծ պոտենցիալ կա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ ֆինանասավորմամբ ընթացող ծրագրերը, առաջիկա անելիքները և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանի շնորհավորական ուղերձը Էներգ...
22/12/2025

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Էներգետիկ ոլորտը մեր երկրի ռազմավարական ու առանցքային ուղղություններից է։ Բոլորիս պատասխանատու ու հետևողական աշխատանքի շնորհիվ է ապահովվում մեր երկրի էներգամատակարարման անվտանգությունն ու համակարգի անխափան գործունեությունը։

Թող գալիք 2026 թվականը լինի մասնագիտական նոր հաջողությունների, անվտանգ աշխատանքի ու արդյունավետ ծրագրերի իրականացման տարի։

Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և խաղաղություն Ձեզ և Ձեր ընտանիքներին։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր Լոտ–3 «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել  «Կովկասյան էլե...
22/12/2025

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր Լոտ–3

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով նախատեսված Լոտ–3-ի գլխավոր կապալառուի ընտրության գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի առաջին հրապարակային նիստը։ Վերականգնման վարկերի (KfW) բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի Լոտ–3-ով նախատեսվում է Այրումում կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան։

Այդ աշխատանքները կատարելու նպատակով, գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի համար նախապես ընտրված 7 հայտատուներից, մինչև սահմանված վերջնաժամկերտը, մրցութային փաթեթ ներկայացրել էր միայն մեկ ընկերություն։

Մրցութային հանձնաժողովը, ընթացակարգի համաձայն, բացել է միայն հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական հայտը և ստուգել է փաստաթղթերի ամբողջականությունը: Հայտատուի ֆինանսական առաջարկը կբացվի տեխնիկական հայտի գնահատումից հետո։ Գլխավոր կապալառուի հետ պայմանագիրը կկնքվի տեխնիկական և ֆինանսական հայտերը մանրամասն ուսումնասիրելուց և հաստատելուց հետո։

Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցելու և հայտ ներկայացնելու համար։

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հայտատուի տեխնիկական առաջարկը դիտարկելու և արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման արդյունքում նոր էլեկտրահաղորդման գծի, ԲԼՀՀ ՓԿ և ենթակայանների կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի փոխհոսքերի ապահովման ծառայության որակը, կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը։

https://hven.am/hy/tegekatvutyun/news/kovkasyan-elektrahagordman-canc-cragr-lot-3

28/11/2025

ՀԱ Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը պարբերաբար իրականացնում է իրեն պատկանող գույքի (ապրանքանյութական արժեքների) հրապարակային սակարկություններով վաճառքներ։
Վաճառվող գույքին ծանոթանալու համար կարող եք այցելել աճուրդային կազմակերպությունների հետևյալ էլեկտրոնային կայքերը՝
- «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ՝ bider.am,
- «ԼՈՏ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ՝ lot-borsa.am,
- «Երևանի ապրանքային բորսա» ՍՊԸ՝ borsa.am:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ ցանկում նշված հասցեներում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14։00-ից մինչև 16։00-ն:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը

Address

Զորավար Անդրանիկի փող. , 1 շենք
Yerevan
0084

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ / "High Voltage Electric Networks" CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share