Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University

Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University, 2 Koryun str/Կորյունի 2, Երևան, Yerevan.
(1)

Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ մասնագիտացել են և բժշկի որակավորում ստացել ավելի քան 31.000 շրջանավարտ, որոնք իրենց կարևոր տեղն են զբաղեցրել Հայաստանի և արտերկրի առողջապահական համակարգերում` կերտելով առողջ հայրենիք:

🔈Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է «Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցությու...
04/06/2026

🔈Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է «Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցություն» (ITEC) 2025-2026 թթ. վերապատրաստման ծրագրի մեկնարկը

Ծրագիրը ԵՊԲՀ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հնդկաստանի տարբեր ուսումնական հաստատություններում անցկացվող ամբողջությամբ ֆինանսավորվող կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների։
Ծրագիրը ներառում է ավիատոմսի, վիզայի, կացության, օրապահիկի և բժշկական ապահովագրության ծախսերը։

📘Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր`

🔹ՀՀ քաղաքացիներ են,
🔹ԵՊԲՀ-ում ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
25-45 տարեկան են,
🔹Տիրապետուն են անգլերեն լեզվին (առնվազն B1 մակարդակ),
🔹Ունեն ընտրված դասընթացի պահանջներին համապատասխան կրթական և մասնագիտական պատրաստվածություն։

🖊️Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 4-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը: ⬇️

https://ysmu.am/announcement/hayastanum-hndkastani-hanrapetuty/

📌Ուշադրություն

Թեկնածուների ընտրությունը կատարվում է Հնդկաստանի Հանրապետության դեսպանության և ԵՊԲՀ-ի կողմից՝ հաշվի առնելով դիմորդի մասնագիտական ձեռքբերումները և ընտրված դասընթացի համապատասխանությունը նրա ներկայիս աշխատանքային գործունեությանը ԵՊԲՀ-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել այստեղ` https://www.itecgoi.in/index

🦷Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի հիմնադրման օրվա...
04/06/2026

🦷Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի հիմնադրման օրվանից հիմնական առաքելությունն է եղել ուսանողների, կլինիկական օրդինատորների ուսուցումը և ժամանակակից ստոմատոլոգիական կրթական համակարգի զարգացումը։ Երկար տարիներ ամբիոնում ձևավորվում է ապագա մասնագետների կլինիկական մտածողությունը, զարգանում գործնական հմտությունները և ներդրվում ստոմատոլոգիական բուժման ժամանակակից մոտեցումներ։

📝Ամբիոնի բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի տարբեր կլինիկաներում և բժշկական կենտրոններում։
Գործունեության տարիներին համալսարանական ստոմատոլոգիական դպրոցը դարձել է Հայաստանում ժամանակակից մուլտիդիսցիպլինար ստոմատոլոգիայի զարգացման կարևոր հարթակներից մեկը։ Կարևոր ուղղություններից մեկը ֆունկցիոնալ մոտեցման և սպլինտ-թերապիայի մեթոդների ներդրումն էր, որոնք հնարավորություն են տալիս բարելավել ատամնածնոտային համակարգի խանգարումների ախտորոշումը և բարձրացնել համալիր ստոմատոլոգիական վերականգնման արդյունքների կայունությունը։

✍️Զուգահեռաբար, ակտիվորեն զարգացել է օրթոդոնտիկ միջամտությունների ինտեգրումը ընդհանուր ստոմատոլոգիական բուժման սխեմաների մեջ։ Նույնիսկ փոքր օրթոդոնտիկ շտկումները բազմաթիվ դեպքերում հնարավորություն են տալիս զգալիորեն բարելավել հետագա ստոմատոլոգիական վերականգնման պայմանները։
Ամբիոնի մասնագետները ներդրել են օրթոդոնտիկ մինի-իմպլանտների, թվային վիրաբուժական շաբլոնների և դենտալ վերականգնման միջմասնագիտական պլանավորման ժամանակակից մոտեցումներ։ Մշակվել և արտոնագրվել են նաև հատուկ ֆիքսող տարրեր՝ օրթոդոնտիկ տեղաշարժերի ընթացքում ոսկրային հենարանի առավել հուսալի ինտեգրման համար։

📘Շարունակվում են գիտահետազոտական աշխատանքները ֆունկցիոնալ ստոմատոլոգիայի, ատամների օրթոդոնտիկ էքստրուզիայի, ինչպես նաև դենտալ իմպլանտացիային նախապատրաստվելու ընթացքում ոսկրային և փափուկ հյուսվածքների ծավալի մեծացման մեթոդների ուղղությամբ։
Վերջին տարիներին ամբիոնի զարգացման հիմնական ուղղություններից մեկը դարձել է կրթական և կլինիկական գործընթացների թվայնացումը։

👨‍⚕️Ինչպես նշում է Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի ամբիոնի վարիչ, Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Հրանտ Տեր-Պողոսյանը, ժամանակակից համալսարանական ստոմատոլոգիան պետք է լինի ոչ միայն կրթական բազա, այլև առաջատար կլինիկական և գիտամեթոդական կենտրոն, որտեղ ներդրվում են ախտորոշման, պլանավորման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ։

📌Նյութի ամբողջական տարբերակը` ⤵️
https://ysmu.am/norutyunner/epbh-mankakan-stomatologiayi-orto/

04/06/2026

📽Հետաքրքիր և կարևոր թեմայով հարցազրույց հազվադեպ հանդիպող հիվանդության` ժառանգական անգիոայտուցի վերաբերյալ` «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի և Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի մասնակցութբամբ։

📘Բժշկական մասնագիտական կրթության բաժնի պետ Անահիտ Թևոսյանին ջերմորեն շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ (անձնագրով ծննդ...
04/06/2026

📘Բժշկական մասնագիտական կրթության բաժնի պետ Անահիտ Թևոսյանին ջերմորեն շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ (անձնագրով ծննդյան օրն այսօր է)։

🌷Մաղթում ենք քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ և կյանքի բոլոր բնագավառներում հաջողություններ։

Տարիներ շարունակ աշխատելով բժշկական համալսարանում՝ Անահիտ Թևոսյանն իր պատասխանատու և նվիրված գործունեությամբ կարևոր ներդրում է ունեցել Բժշկական մասնագիտական կրթության բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման և զարգացման գործում։

🖊️Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի կազմում գործող այս ստորաբաժանումը կարևոր դեր ունի հետբուհական կրթության համակարգում, իսկ Անահիտ Թևոսյանի հետևողական ու բարեխիղճ աշխատանքը նպաստում է դրա առջև դրված խնդիրների հաջող իրականացմանը։

🔊Դեղագիտական ֆակուլտետում առաջին անգամ բոլոր ուսանողները կպաշտպանեն մագիստրոսական թեզեր💊Դեղագիտական ֆակուլտետում այս տար...
03/06/2026

🔊Դեղագիտական ֆակուլտետում առաջին անգամ բոլոր ուսանողները կպաշտպանեն մագիստրոսական թեզեր

💊Դեղագիտական ֆակուլտետում այս տարի առաջին անգամ բոլոր ուսանողները որպես ավարտական աշխատանք ներկայացնելու են մագիստրոսական թեզեր։ Միջազգային հավատարմագրման գործընթացի շրջանակում ներդրված այս մոտեցումը միտված է ուսանողների հետազոտական, գործնական և վերլուծական կարողությունների զարգացմանն ու գնահատմանը։

📖Մագիստրոսական թեզեր ուսանողները հնարավորություն են ունենալու պաշտպանելու մասնագիտական երեք՝ Դեղերի տեխնոլոգիայի, Ֆարմացիայի և Դեղագործության կառավարման ամբիոններում, ինչպես նաև կարող են համատեղ աշխատանք կատարել այլ ամբիոնների հետ:

Դեղերի տեխնոլոգիայի, Ֆարմացիայի և Ֆարմակոլոգիայի ամբիոնների համատեղ աշխատանքի շնորհիվ ուսանողների մի մասը, հետազոտական նախագծի շրջանակում, ամփոփում են ուսումնառության հինգ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը:

👨‍🔬Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանի խոսքով՝ այս գործընթացը չափազանց դրական և կարևոր քայլ է։

«Մեր ֆակուլտետը Հայաստանում առաջինն էր, որտեղ սկսեցին պատրաստվել բարձրագույն կրթությամբ դեղագետներ, որոնք համալրեցին դեղագետների շուկան։ Նախկինում մագիստրոսական թեզը փոխարինվում էր պետական ավարտական քննությամբ։ Անկասկած, պետական քննությունն ունի իր կարևորությունը, բայց գործնական աշխատանքը, հմտությունը, գիտական փոքր հատվածի ներկայացումը ուսանողին ավելի է մոբիլիզացնում իր աշխատանքի մեջ»,-ասաց նա:

«Համատեղ մագիստրոսական թեմաների շրջանակում մենք ունենք նաև մեր առանձին հետազոտական ուղղությունները, որոնք ընդգրկում են դեղերի դիզայնը, նոր դեղամիջոցների սքրինինգը և դրանց հայտնաբերման ու մշակման ժամանակակից մոտեցումները։ Մենք իրականացնում ենք նաև ստացված պատրաստուկների որակի վերահսկում մեր լաբորատորիայում, որը վերջերս վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Նորագույն մեթոդներով ուսանողները ձեռք են բերում հմտություններ, ունակություն` աշխատելու այդ սարքավորումների վրա անալիտիկ մեթոդներով»,- ամբիոնների համատեղ աշխատանքի մասին խոսելով՝ հավելեց Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Արուսյակ Ժամհարյանը:

Ամբողջական նյութը՝ https://t.ly/jQE58

🔉Հունիսի 15-ից 19-ը կանցկացվի «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում»...
03/06/2026

🔉Հունիսի 15-ից 19-ը կանցկացվի «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում» թեմայով դասընթաց` առցանց ձևաչափով (zoom հարթակի հղումը մասնակիցներին կտրամադրվի դասընթացի օրը):
📖Դասընթացավարներ` Իզաբել Աբգարյան, Հայարփի Սահակյան:
🩺Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ:
✍️Մասնակիցներին կտրվի ՇՄԶ 13 տեսական կրեդիտ:
🔗Գրանցվել նախօրոք` հետևյալ հղմամբ
https://ee.kobotoolbox.org/x/jwMNNzWA
📌ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է:
✅Ավագ և միջին բուժանձնակազմի համար` 15.000 ՀՀ դրամ, ԵՊԲՀ աշխատակիցների համար` 10.000 ՀՀ դրամ:
🗂️Վճարումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը (անձնագրի և դիպլոմի պատճեններ, ավագ բուժանձնակազմի համար` ինտերնատուրայի կամ օրդենատուրայի) իրականացվելու է նախապես:
📲Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

📌ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը մայիսի 11-15-ը դասավանդողների համար նախատեսված Erasmus Trans...
02/06/2026

📌ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը մայիսի 11-15-ը դասավանդողների համար նախատեսված Erasmus TransFront EU ծրագրի շրջանակում այցելել է Մալագայի համալսարան` Դեղագործության և մանկաբուժության ամբիոնում դասախոսություններ կարդալու
նպատակով։
🗂️ Նա հանդես է եկել 4 դասախոսությամբ, որոնց ընթացքում մոտ 200 ապագա բժիշկների, բուժքույրերի և մարզիկների ներկայացրել է սննդաբանական մի շարք արդիական խնդիրներ։
📚Հրավիրող կողմի նախաձեռնությամբ կայացել են նաև հանդիպումներ ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ, որոնց ընթացքում ներկայացվել են ԵՊԲՀ վերջին տարիների հաջողությունները, գիտական հետաքրքրությունների ոլորտը, տպագրված մի քանի աշխատանքներ։ Քննարկվել
են հնարավոր համագործակցության մի շարք ծրագրեր։
🔬2 կրթական լաբորատորիաներ այցի նպատակը մարդաչափական և անուղղակի կալորիմետրիկ հետազոտություններում ուսանողների ներգրավվածության ուսումնասիրությունն էր։
📘Արմեն Մկրտչյանն իր հետ բերել է սննդաբանական ուսումնասիրություններում Մալագայի համալսարանում օգտագործվող էլեկտրոնային մի քանի գործիքներ, որոնք տեղայնացումից հետո հաջորդ ուսումնական տարում կօգտագործվեն Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրում։
🤝Կարևորելով այցը` Արմեն Մկրտչյանը լիահույս է, որ այն կնպաստի երկկողմանի կապերի խորացմանը։
🔗 https://tinyurl.com/58uar6fc

📌Yerevan State Medical University Department of Hygiene and Ecology Associate Professor Armen Mkrtchyan visited the University of Málaga within the framework of the Erasmus TransFront EU program for teaching staff, held on May 11–15, 2026, with the purpose of delivering lectures at the Departments of Pharmacy and Pediatrics.
🗂️He delivered four lectures, during which he presented a number of current nutrition-related issues to approximately 200 future physicians, nurses, and athletes.
📚At the initiative of the host institution, meetings were also held with the department’s academic staff. During these meetings, the recent achievements of YSMU, areas of scientific interest, and several published works were presented. A number of potential cooperation projects were also discussed.
🔬The purpose of visiting two educational laboratories was to study student involvement in anthropometric and indirect calorimetry research.
📘Armen Mkrtchyan brought with him several electronic tools used at the University of Málaga for nutrition-related studies. After localization and adaptation, these tools will be incorporated into the educational program of the Department of Hygiene and Ecology in the next academic year.
🤝Considering the visit successful and important, Armen Mkrtchyan is hopeful that it will contribute to the strengthening of bilateral cooperation.
🔗 https://tinyurl.com/5t3nem6s

📘Աշխատանքային շաբաթը ԵՊԲՀ-ում ամփոփվեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի «Դասավանդ...
01/06/2026

📘Աշխատանքային շաբաթը ԵՊԲՀ-ում ամփոփվեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի «Դասավանդողների դասավանդում» (ToTs) բաղադրիչի առաջին տարվա վերջին՝ 18-րդ սեսիայի անցկացմամբ, որին հաջորդեց առաջին տարվա ավարտական միջոցառումը։

🔷ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ռեկտորի, համալսարանի և անձամբ իր անունից ողջունելով բոլոր մասնակիցներին` ընդգծեց, որ կրթական այս ծրագիրը նորություն է նոր մոտեցումների ու ձևաչափի առումով:

«Շնորհակալություն եմ հայտնում Բոստոնի համալսարանի մեր գործընկերներին, բոլոր այն մարդկանց, որոնք աջակցեցին այս ծրագրի իրականացմանը, որը մեր համատեղ առաջին ծրագիրը չէ և նման լավ արդյունքներ գրանցելու պարագայում վստահ կարող եմ ասել, որ վերջինը ևս չէ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին ծանրաբեռնված աշխատանքային օրերից հետո մասնակցելու համար այս շատ կարևոր դասընթացներին»,- ասաց Գառնիկ Ավետիսյանը` շեշտելով, որ գիտելիքի փոխանցումն այս 9 ամսվա ընթացքում եղել է միջազգային չափանիշներին համահունչ:
Պրոռեկտորը շեշտեց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել կրթական ծրագրերի մակարդակը` ամրապնդելով համալսարանի դիրքերը միջազգային շուկայում:

📌Միջոցառմանը ներկա էին «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի գործընկերները, «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները, Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցում սովորող բժիշկներ Հռիփսիմե Ապրեսյանը, Ալվարդ Հովհաննիսյանը և Սուրեն Բրուտյանը, ովքեր շուտով մեկնելու են Բոստոն՝ մասնակցելով 6-շաբաթյա առկա դասընթացների, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին խորացնել իրենց փորձը, անմիջականորեն ծանոթանալ միջազգային կրթական միջավայրին և, վերադառնալով, այդ փորձը տեղայնացնել Հայաստանում։

🔵«Այս ծրագիրը մեզ համար պարզապես կրթական դասընթաց չէ։ Այն նոր մոտեցում է Հայաստանում հետբուհական բժշկական կրթության զարգացման համար։ Կարևոր է հատկապես այն պատճառով, որ այն ուղղված է ոչ միայն առանձին մասնագետների, այլև կրթական կարողությունների զարգացմանը։ Այս ամիսների ընթացքում մասնակիցները ծանոթացել և կիրառել են դասավանդման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ծրագրերի ձևավորման սկզբունքներ, գնահատման մոտեցումներ, հետադարձ կապի մշակույթ և կլինիկական միջավայրում ուսուցման նոր ձևեր»,- դիմելով ներկաներին ասաց Արման Ոսկերչյանը` հավելելով, որ այս նախաձեռնության ամենակարևոր ազդեցություններից մեկն այն է, որ այն նպաստում է դասավանդման մտածողության փոփոխությանը․ գիտելիք փոխանցելու մոտեցումից դեպի կարողությունների զարգացում, ակտիվ ուսուցում, գնահատում և աջակցող կրթական միջավայր։
Սա կարևոր է դասախոսների, կլինիկական ղեկավարների, ուսանողների, ռեզիդենտների և, ի վերջո, պացիենտների, այսինքն՝ մեծ հաշվով՝ ամբողջ համակարգի համար։

«Ես իսկապես շնորհակալ եմ բոլորին՝ հրաշալի համագործակցության համար։ Իրականում հաջողված համագործակցությունն ինքնին արդեն արժեք է։ Մենք մեկս մյուսին այս մեկ տարում ցույց տվեցինք, որ կարող ենք միավորվել ու աշխատել միասին՝ հանուն ավելի լավ արդյունքի»,- նշեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը:

🖊️Ի նշան երախտագիտության և գնահատանքի՝ այս կարևոր համագործակցության և շարունակական աջակցության համար «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանին հանձնեց շնորհակալագիր։
Միջոցառման ավարտին «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները ստացան վկայականներ։

📲Ամբողջական տարբերակը` ⏬️
https://ysmu.am/norutyunner/dasavandoghneri-dasavandum-tsragri/

👩‍⚕️👨‍⚕️The working week at YSMU concluded with the final 18th “Training of Trainers” (ToTs) session of the “HENAR” Foundation’s Health Care Specialists Education Program, which was followed by the graduation ceremony for the first-year participants.

📘Garnik Avetisyan, YSMU Vice-Rector for Postgraduate and Continuing Education. welcomed all participants on behalf of the Rector, the University, and himself, emphasizing that the educational program is innovative in terms of new approaches and format.
✍️“I would like to thank our partners at Boston University, all those people who supported the implementation of this program, which is not our first joint program, and given such good results, I can confidently say that it will not be the last. I am grateful to everyone for participating in these very important courses after busy working days,” Garnik Avetisyan noted, adding that the transfer of knowledge during these 9 months was in line with international standards.

📊The Vice-Rector assured that both these and other initiatives aim to raise the level of educational programs, strengthening the University’s position in the international market.

🔗 https://tinyurl.com/2s49tu77

HENAR - Health Network for Armenia

💠Իսկ դուք գիտե՞ք որ այս տոնը սահմանվել է դեռևս 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հատուկ...
01/06/2026

💠Իսկ դուք գիտե՞ք որ այս տոնը սահմանվել է դեռևս 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հատուկ նստաշրջանի ժամանակ, իսկ առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Օրվա հիմնական նպատակը ոչ միայն երեխաների համար ուրախ տոնական օր կազմակերպելն է, այլև հանրության ուշադրությունը հրավիրելը նրանց իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության և բարեկեցության ապահովման կարևոր խնդիրների վրա:

Տոնն ունի պաշտոնական դրոշը, որը կանաչ ֆոնի վրա պատկերում է երկրագունդը և դրա շուրջը համախմբված 5 տարբեր գույների (սև, սպիտակ, դեղին, կապույտ, կարմիր) մարդկային պատկերներ:

📗Կանաչ ֆոնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն և թարմություն, երկրագունդը մեր ընդհանուր տունն է, իսկ գունավոր պատկերները խորհրդանշում են բազմազանությունն ու հանդուրժողականությունը՝ անկախ ռասայից և ազգությունից:

🟦Իսկ ինչո՞ւ հենց հունիսի 1-ը`

Թեև հստակ արձանագրված չէ, թե ինչու ընտրվեց հենց այս ամսաթիվը, կա մի քանի տարբերակ: Ամենատարածված պատմությունը կապված է 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսի հետ, ով հունիսի 1-ին հավաքել էր չինացի որբ երեխաներին՝ Նավակների տոնը (Դուանվու) նշելու համար: Նույն օրը Ժնևում ընթանում էր Մանկան բարեկեցության միջազգային համաժողովը, և այս երկու իրադարձությունների համընկնումն էլ, ըստ վարկածի, հիմք դարձավ ամսաթվի ընտրության համար:

⏹️Հաճախ մարդիկ շփոթում են երկու տարբեր տոներ.

Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հիմնականում նշվում է հետխորհրդային երկրներում և ևս մի քանի տասնյակ պետություններում, ընդհանուր մոտ 50 երկրում:

🗓️Նոյեմբերի 20-ը` Երեխաների համաշխարհային օրն է (World Children’s Day), որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից: Հենց 1989թ.-ի նոյեմբերի 20-ին է ՄԱԿ-ն ընդունել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը։

✍️Օրվա մասին ավելի մանրամասն «Հերացի» վերլուծական-նն է պատմում:⏬️

https://ysmu.am/norutyunner/verlutsakan/hunisi-1-y-erekhaneri-pashtpanutyan-mi/

Բժշկական գիտությունների դոկտոր, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Որովա...
01/06/2026

Բժշկական գիտությունների դոկտոր, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Որովայնային և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Սասուն Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան հոբելյանը։

🏥Վիրաբուժության ոլորտում տասնամյակների մասնագիտական գործունեության ընթացքում, աշխատելով հանրապետության առաջատար բժշկական հաստատություններում, պրոֆեսոր Գրիգորյանն իրականացրել է հարյուրավոր բարդ և պատասխանատու վիրահատություններ՝ իր նշանակալի ներդրումն ունենալով ոլորտի զարգացման գործում։

Բժշկական, գիտական և մանկավարժական գործունեությունը համադրված են նրա հարուստ կենսագրության մեջ։ Նա հեղինակ է ավելի քան 260 գիտական աշխատանքի, 6 ուսումնական ձեռնարկի, 18 մեթոդական ցուցման, 16 գյուտարարական առաջարկության և դասագրքերի։

📘Սասուն Գրիգորյանը գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ և միջազգային հեղինակավոր համաժողովներում ու սիմպոզիումներում՝ արժանանալով մասնագիտական բարձր գնահատանքի։

🖊️Սրտանց շնորհավորում ենք հոբելյանի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, երկարամյա ստեղծագործ մասնագիտական գործունեություն:

Address

2 Koryun Str/Կորյունի 2, Երևան
Yerevan
0025

Telephone

+37410301000

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University:

Share