Բարև Երևան

Բարև Երևան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բարև Երևան, Political organisation, 75 Yerznkian, Yerevan.

27/07/2020

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել համավարակի հետևանքով վարկային ոլորտում առաջացած և հնարավոր խնդիրների…

03/06/2020

Ժառանգություն կուսակցության հայտարարություն է տարածել ՀՀ պարետի և առողջապահության նախարարի հրաժարականների պահանջի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից վարվող...

08/05/2020

Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի․ «Ժառանգություն»

02/04/2020

«Ժառանգություն» կուսակցության առաջարկությունները ՀՀ կառավարությանը COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրության իրավիճակում

Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը», գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:
Հակաճգնաժամային կառավարումն արդյունավետ կարող է լինել միմիայն քաղաքական և հանրային երկխոսության պայմաններում, որտեղ մենք վերջին շրջանում ակնհայտորեն թերացել ենք, այն կբացառի անարդյունավետ քննադատությունը, հարձակողական հռետորաբանությունը, միմյանց թիրախավորումը, ներքին թշնամիների որոնումը և հախուռն քայլերի պարտադրանքը: Իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր առաջարկները կարող են լրացվել և համադրվել:
Առայժմ վաղ է հստակ գնահատել թագավարակի բռնկման ու տարածման պատճառով աշխարհում և Հայաստանում խորացող ֆինանսատնտեսական և սոցիալական ճգնաժամի խորության և տևողության աստիճանը, սակայն ակներև է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաշվարկի պետության բոլոր ներքին և արտաքին պահուստային միջոցները, որպեսզի հասկանա, թե ինչպես և որ ոլորտներում պետք է վերաբաշխել դրանք՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիներին, փոքր ու միջին տնտեսվարողներին բաժին ընկած բեռը և անխուսափելի կորուստները: Այս ամենը պահանջում է բյուջետային միջոցների խստագույն տնտեսում, պետական ծախսերի խելամիտ կառավարում:
Ներքին և արտաքին աղբյուրների հաշվին COVID-19-ի որակյալ թեստերի մեծաքանակ ձեռքբերում, որի շնորհիվ Հայաստանի սահմանային բոլոր կետերում Հայաստան ժամանած բոլոր անձանց կթեստավորենք՝ ներառելով բանակում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ու վաճառքի ոլորտներում ներգրավված անձանց: Այս կերպ կդանդաղեցնենք համավարակի տարածումը՝ իջեցնելով վարակվածների թվի աճը, որը պետք է քիչ, թե շատ համադրելի դառնա բուժվողների քանակի հետ:
Համավարակին արդյունավետ արձագանքող առողջապահական համակարգ ձևավորելու համար վերականգնել թվացյալ բարորակման հիմքով լուծարված սանիտարահամաճարակային կայանները, հանրապետության գլխավոր համաճարակաբանի կառույցը՝ վերականգնելով և բազմապատկելով դրանց կարողությունները: Սանիտարահամաճարակային կայանները ընդգրկել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ոլորտներում:
Արագ վերանայել առողջապահության ոլորտում օպտիմալացում ենթադրող քայլերի հետևանքով փակված և միավորման ենթարկված կառույցներին վերաբերող ծրագրերը: Վերականգնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որի միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին այս և համանման իրավիճակներում, ինչպես արդեն ապացուցվեց, ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր, ինչպես նաև օպտիմալացման ցանկից դուրս բերել մարզային բնակավայրերի փոքր ու միջին բուժկենտրոնները:
Համախմբել Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր բժիշկների ներուժը՝ կրտսեր և ավագ բժշկական ուսումնական հաստատությունների ավագ կուրսերի ուսանողներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած մասնագետներին հնարավորություն ընձեռելով իրենց ծառայություններն ի սպաս դնել համավարակի հաղթահարման տարբեր հարթակներում՝ հիվանդության ախտորոշումից, մինչև բուժում և կանխարգելում:
Բարձրացնել բուժաշխատողների ֆինանսական և սոցիալական ապահովության աստիճանը:
Պետական լրացուցիչ ֆիանանսավորում հատկացնել վարակաբանության և դեղագործության ոլորտների գիտնականներին՝ խթանելով արդիական ուսումնասիրությունները բոլոր տեսակի վարակների դեմ դեղանյութերի, բուժսարքավորումների և պատվաստանյութերի մշակման ասպարեզներում՝ հեռանկարում ունենալով պետբյուջեում ընդհանրապես գիտությանը հատկացվող ֆինանսավորման տոկոսի անշեղ բարձրացումը:
Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների ողջ ժամանակահատվածում և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման ընթացքում դրսևորել քաղաքական կամք և հրաժարվել Երևանի քաղաքապետարանում, պետական կառավարման համակարգում պարգևատրումների և բարձրացվող աշխատավարձերի քաղաքականությունից:
Վերանայել պետական բյուջեի ծախսային հատվածը՝ կրճատելով պետական ծախսերի տեսակարար կշիռը: Պետական գնումների համակարգում հրաժարվել ոչ առաջնահերթ գնումներից (մեքենաների թարմացում, պետական կառավարման հիմնարկների շենք-շինություններում պետական բյուջեի հաշվին իրականցվող ներքին հարդարման աշխատանքներ, միջհամայնքային ոչ ռազմավարական նշանակության ճանապարհաշինական աշխատանքների կրճատում և այլն):
Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերանայման շնորհիվ տնտեսված միջոցներն ուղղել առողջապահության և կրթության բնագավառներ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների ներդրում:
Դպրոցների ավարտական քննությունների և բուհական ընդունելության կարգը համապատասխանեցնել արտակարգ դրության թելադրանքին՝ հնարավորինս ճկուն դարձնելով դրանց անցկացման թե՛ ժամկետները, թե՛ ձևերը: Բուհերին տրամադրել որոշ ազատություն դիմորդներ ներգրավելու և նրանց ընդունելու գործընթացում՝ առավել խստացնելով հետագա ուսման առաջադիմության պահանջները:
Մշակել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձեռնարկություններին և քաղաքացիներին հատկացված և հատկացվելիք վարկերի սպասարկման միասնական փոխշահավետ մոտեցում՝ մարման ժամկետների հետաձգմամբ, տոկոսադրուքների նվազեցմամբ: Վերանայել վարկային պատմությունների ազդեցության բացասական մեխանիզմները:
Խորացնել և արագացնել Ռուսաստանի Դաշնության հետ ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցությունները վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերանայման ուղղությամբ՝ միջազգային շուկայում կատարվող փոփոխություններին համապատասխան:
Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ խորացնել փոխօգնության և տեղեկատվության փոխանակման արագ արձագանքման մեխանիզմները՝ գործի դնելով մեր դիվանագիտական մարմինների և սփյուռքյան կառույցների հնարավորությունները:
Մասնագետների հետ քննարկել ՀՀ պետական արտաքին պարտքի սպասարկման քաղաքականության վերանայման խնդիրը՝ չբացառելով դրանք սառեցնելու հնարավորությունը՝ ըստ անհրաժեշտության դիմելով շահագրգիռ միջազգային կառույցներին:
Հայաստանի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և պարենային անվտանգության խնդիրների լայն մասնագիտական քննարկումներ նախաձեռնել պետական մակարդակով՝ մշակելու ոլորտային հակաճգնաժամային գործուն ծրագրեր՝ ներգրավելով փորձառու և շահագրգիռ անձանց և շրջանակների Հայաստանից և արտերկրից:
Արցախի Հանրապետության հետ միասնական հակաճգնաժամային գործողությունների ժամանակացույց և ճանապարհային քարտեզ մշակել՝ համախմբելով մեր ներուժը:

2 ապրիլի 2020 թ.
«Ժառանգություն», Երևան

01/04/2020

2020թ. Մարտի 31-ի ընտրություններն ապացուցեցին ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը

«Ժառանգություն» կուսակացության հայտարարությունը

Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը:
«Ժառանգություն» կուսակացությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազամակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:
«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության, մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:
Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին, նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում: Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:
«Ժառանգություն»կուսակցություն
1 ապրիլ
Երևան

16/03/2020

«Ժառանգությունը» վստահ է՝ պետության հետ համատեղ, ներդաշնակ գործողություններով կապահովենք մեր ազգային անվտանգությունը

Հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ կառավարության միաձայն որոշումը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, որի անհրաժեշտության և հիմնավորումների վերաբերյալ արդեն հնչեցրել ենք մեր առաջարկությունները: Թագավարակի (COVID-19)-ի տարածումը Հայաստանում և համավարակի դեմ պայքարի միջազգային փորձը մեզ բոլորիս մղում են համերաշխ գործողությունների: Համազգային, համապետական վտանգի դեմ նահանջում են բոլոր տարաձայնությունները:
«Ժառանգությունը», առաջնորդվելով վերոնշյալ համազգային հրամայականով, արտակարգ դրության ողջ ժամանակընթացում մի կողմ է դնում իշխող քաղաքական ուժի հետ ունեցած նպատակին հասնելու մեթոդական տարաձայնությունները, վստահություն է հայտնում, որ արտակարգ դրության մեջ պետության հետ համատեղ ուժերով, ներդաշնակեցված գործողություններով Հայաստանը կկարողանանք նվազագույն կորուստներով և ժամկետում դուրս բերել վարակի վտանգավոր գոտուց՝ ապահովելով մեր ազգային անվտանգությունը: Կուսակցությունը պատրաստ է ճգնաժամային կառավարման անցած գործադիր իշխանության հետ պահանջվող խորհրդատվական ու գործնական միացյալ հնարավոր քայլերի՝ իր գաղափարական և հանրային ներուժին համարժեք:
Ճգնաժամային կառավարումը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, տեղեկատվության արագ և անմիջական փոխանակում, համաժամանակյա ծրագրված գործողություններ, ուստի բոլորս պետական-քաղաքական դաշտում պիտի գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի. Չարենցյան գաղտնագիր, այժմ հանրահայտ կարգախոսին համահունչ՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

«Ժառանգությունը» կուսակցություն
16 մարտի 2020թ.
Երևան

14/03/2020

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն պետության արտակարգ քայլերը կբերեն հաջողության

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից եւ դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայլերով:

Մենք հայրենակիցներ ունենք նաեւ սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը:

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
14 մարտի 2020թ.
Երեւան

05/03/2020

Այո-ի շտաբի հանձնաժողովականների տրոյական ձին. գալիք հանրաքվեի օրինականությունը առավել վտանգված է

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Ապրիլի 5-ի խնդրահարույց օրակարգով հանրաքվեի նախապատրաստման ընթացքը թեւակոխեց վճռորոշ փուլ, ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անունները: Խրոխտ զեկուցեցին, որ «Այո»-ի շտաբը 2008 տեղամասում երկու հանձնաժողովական ունի:

Նախկին համակարգի պատվերի ներքո՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները եղել են ընտրակեղծիքների եւ հասարակության ձայնի խեղման լռելայն կատարողներ: Չհաշված չնչին բացառությունները՝ նախկին իշխանական բուրգի ամենավերին օղակի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներ գործուղված չակերտավոր հանձնաժողովի անդամները եղել են ընտրակեղծարարության պատասխանատու կազմակերպիչ-կատարողները, որոնք շատ անգամներ չեն վարանել բռնություն կամ էլ բռնության սպառնալիքից այլ քաղաքական ուժերից կամ հասարակական միավորներից ընտրատեղամաս գործուղված պարկեշտ ու օրինականության պաշտպան ընտրական հանձնաժողովի անդամների, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանը փոքր երկիր է, իշխանությունը բռնազավթած եւ ընտրական համակարգը սեփականաշնորհած վարչակարգի դեմ պայքարող կուսակցությունների, հասարակական ուժերի հանձնաժողովական ու դիտորդ անդամները ճանաչում են բոլոր նրանց, ովքեր հակաժողովրդական վարչակարգի հրահանգին հավատարիմ՝ կեղծել ու խեղաթյուրել են հայաստանյան բոլոր մակարդակի ընտրությունները՝ սկսյալ հանրաքվեներից մինչեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

«Ժառանգություն» կուսակցությունն իր բազմաթիվ անդամներից եւ համակիրներից ահազանգեր է ստանում, որ «Այո»-ի շտաբի կողմից ընտրական հանձնաժողովներում «բարեհաջող» հանգրվանել է նախկին իշխանություններին բազմակի ծառայություններ մատուցած, ընտրակեղծարարության մեջ այս կամ այն չափով պարբերաբար ներքաշված մի ազդու բանակ: Նախորդ իշխանության կողմից ընտրություններում ներգրավված այդ թիմի անդամները եզակի անհատներ չեն, որոնց կարելի է համարել մասնագիտական ներուժ, նրանց «ներուժին եւ մասնագիտական հմտություններին» քաջածանոթ գործիչները ահազանգում են, որ այս թիմը տրոյական ձի է՝ գալիք հանրաքվեի օրինականությունը վտանգող:

«Ժառանգությունը» գործադիր իշխանությունից հիմնավոր բացատրություն է պահանջում վերոնշյալ հարցերի կապակցությամբ: Կեղծարար նախորդների կադրային թիմով արդար եւ ժողովրդավարական ընտրություններ չեն կարող կայանալ:
«Ժառանգություն» կուսակցություն
5 մարտի 2020թ.
Երեւան

03/03/2020
28/02/2020

#ՕրաԽնդիր «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=CNQI0tLh- «ԱրմՆյուզը» սոցիալական մեդիայ...

28/02/2020

Առաջ գնանք ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների ճանապարհով

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետեւյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ եւ աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բարձրացումների, անհասկանալի պարգեւավճարների տարափի մասին եւ այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի:

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ պարգեւավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ եւ արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու եւ լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է եւ անընդունելի:

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, եւ հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով:

«Ժառանգություն» կուսակցություն
28 փետրվարի 2020
Երեւան

Address

75 Yerznkian
Yerevan
0033

Alerts

Be the first to know and let us send you an email when Բարև Երևան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Բարև Երևան:

Share