30/03/2026
📌 Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում հանդիպում կայացավ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ իրականացվող՝ Սթենդ-Բայ Համաձայնագրի 1-ին վերանայման նպատակով Հայաստանում գտնվող ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ։
🔹Հանդիպման ընթացքում ԱՄՀ առաքելության անդամներին է ներկայացվել աշխատավարձի և աշխատավարձի ֆոնդից վճարվող այլ վճարների վերաբերյալ տվյալների հավաքագրման, աշխատուժի պլանավորման գործընթացները, ինչպես նաև պետական մարմիններում առկա թափուր աշխատատեղերի խնդիրներին, աշխատավարձի համակարգի բարեփոխումների վերաբերող Կառավարության կողմից քննարկվող հայեցակարգերը։