ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

ՀՀ  Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջ
Official Page of the Tourism Committee of Armenia

[ARM] ✈️🇦🇲🇺🇿 Այսօր կայացավ Երևան–Տաշքենդ–Երևան առաջին ուղիղ չվերթը՝ կարևոր քայլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև կապերի ամրա...
02/06/2026

[ARM] ✈️🇦🇲🇺🇿 Այսօր կայացավ Երևան–Տաշքենդ–Երևան առաջին ուղիղ չվերթը՝ կարևոր քայլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև կապերի ամրապնդման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղությամբ։

🤝 Ուղիղ ավիահաղորդակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների քաղաքացիների, զբոսաշրջիկների և գործարար համայնքների համար՝ նպաստելով մարդկանց, մշակույթների և գաղափարների մերձեցմանը։

🌍 Ողջունում ենք այս կարևոր նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանային կապերի ընդլայնմանը և Հայաստանի զբոսաշրջային հասանելիության բարձրացմանը։

[ENG] ✈️🇦🇲🇺🇿 Today marked the launch of the first direct Yerevan–Tashkent–Yerevan flight, an important step in strengthening ties between Armenia and Uzbekistan and fostering tourism between the two countries.

🤝 The new direct connection creates greater opportunities for travelers, businesses, and cultural exchange, bringing people, cities, and communities closer together.

🌍 We welcome this significant development, which will contribute to enhanced regional connectivity and further improve Armenia’s accessibility as a travel destination.

https://www.instagram.com/p/DZE-3w9DgdL/?utm_source=ig_web_copy_link&igsh=NTc4MTIwNjQ2YQ==

📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ երկարատև դադարից հետո դեպի «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհն արդեն անցանելի է...
01/06/2026

📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ երկարատև դադարից հետո դեպի «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհն արդեն անցանելի է:

📅 Հունիսի 2-ից հնավայրը կրկին պատրաստ է ընդունել այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
✅ երեքշաբթի–կիրակի՝ 10։00–20։00
✅ երկուշաբթի՝ 10։00–19։00

🏰 Հայաստանի միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Ամբերդը, շարունակում է մնալ երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից՝ ամեն տարի հյուրընկալելով միջինը 25–30 հազար այցելուի։

📢 We are pleased to inform you that, after a long interruption, the road leading to the Amberd Historical and Cultural Site is now passable.

📅 Starting from June 2, the site will once again be ready to welcome visitors according to the following schedule:
✅ Tuesday–Sunday: 10:00 AM–8:00 PM
✅ Monday: 10:00 AM–7:00 PM

🏰 Amberd, one of Armenia’s most outstanding examples of medieval architecture, continues to be among the country’s most visited historical monuments, welcoming an average of 25,000–30,000 visitors annually.

📌Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։ Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
✅երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
✅երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը։

Հիշեցնենք, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։

🔗Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։
🏰Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։

31/05/2026

[ARM] 🏛️ Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում։

🌍 Պատմամշակութային վայրերը հանրահռչակելուց բացի, զբոսաշրջիկների համար ստեղծվում են հարմար պայմաններ, իսկ թանգարանների աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավվում են։

[ENG] 🏛️ The Government is establishing new visitor information centers in areas adjacent to museum-reserves.

🌍 In addition to promoting historical and cultural sites, comfortable conditions are being created for tourists, while the working conditions of museum staff are being improved.

[ARM]📍Մայիսի 29-ին Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում բացվել է «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցի...
30/05/2026

[ARM]📍Մայիսի 29-ին Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում բացվել է «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

🤝 Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության և մշակույթի գործիչներ։

🏛️ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության կարևորագույն բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։

[ENG]📍 On May 29, the temporary exhibition titled “The Revelation of Sanctified Fragments: The Octagonal Church of Artashat – Discovery of a Monumental 4th Century Structure” opened at the Mesrop Mashtots Matenadaran.

🤝 The event was attended by government officials, representatives of the diplomatic corps, as well as figures from the fields of science and culture.

🏛️ The exhibition presents one of the most significant archaeological discoveries in Armenia in recent years, the early Christian octagonal church discovered in Artashat, considered one of the earliest dated examples of Armenian Christian architecture.

29/05/2026

[ARM] 📌 Դրական նորություն՝ ՀՀ մարզերում հյուրանոցների և առողջարանների կառուցման կամ վերակառուցման ծրագրեր իրականացնողների համար:

[ENG] 📌 Positive news for those implementing hotel and resort construction or reconstruction projects in the regions of Armenia.

[ARM] 📌 Մայիսի 26-ին ՀՊՏՀ-ում կայացավ «ՀՀ կայուն զբոսաշրջության զարգացման տնտեսական առանձնահատկությունները տարածաշրջանայ...
27/05/2026

[ARM] 📌 Մայիսի 26-ին ՀՊՏՀ-ում կայացավ «ՀՀ կայուն զբոսաշրջության զարգացման տնտեսական առանձնահատկությունները տարածաշրջանային ու միջազգային փոփոխությունների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը մեկ հարթակում համախմբել էր պետական, ակադեմիական, միջազգային և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ ոլորտի զարգացման արդիական խնդիրներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով։

🤝 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը քննարկման ընթացքում կարևորեց պետություն–կրթություն–մասնավոր հատված համագործակցության դերը կայուն զբոսաշրջության զարգացման գործընթացում։

🌿 Միջոցառումը կազմակերպվել էր հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ին (Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) ընդառաջ։

[ENG] 📌 On May 26, a roundtable discussion titled “Economic Features of Sustainable Tourism Development in the Republic of Armenia in the Context of Regional and International Changes” was held at the ASUE, bringing together representatives of the public, academic, international, and private sectors to discuss current challenges and opportunities in the field.

🤝 During the discussion, Lusine Gevorgyan, the Chairperson of the Tourism Committee of the RA Ministry of Economy, highlighted the importance of cooperation between the government, educational institutions, and the private sector in advancing sustainable tourism development.

🌿 The event was organized in anticipation of COP17 (the 17th Conference of the Parties to the Convention on Biological Diversity), which will take place in Yerevan this October.

27/05/2026

[ARM] 🎉 Մոտենում է տարվա ամենասիրված և ամենաուրախ տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։

🎈Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ից 18:00-ը, Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում նախատեսված է տոնական ու գունեղ օր՝ լի խաղերով, ժպիտներով և հաճելի անակնկալներով։

👀 Իսկ երեկոյի ամենահետաքրքիր պահը կլինի ժամը 20:30-ին, երբ Ազատության հրապարակում կբացահայտվի մի շատ կարևոր և սպասված գաղտնիք:

[ENG] 🎉International Children’s Day, one of the most beloved and joyful celebrations of the year, is just around the corner.

🎈On June 1, from 12:00 PM to 6:00 PM, a colorful festive program filled with games, smiles, and pleasant surprises will take place at Swan Lake and Northern Avenue.

👀 And the most exciting moment of the evening will be at 8:30 PM, when a very important and long-awaited secret will be revealed at Freedom Square.

[ARM] 📰 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Շվեյցարիայի առաջատար «Blick» պարբերականի ճանապարհորդական բաժնում հրապա...
26/05/2026

[ARM] 📰 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Շվեյցարիայի առաջատար «Blick» պարբերականի ճանապարհորդական բաժնում հրապարակվել է ծավալուն հոդված Հայաստանի մասին, որը ներկայացնում է երկրի մշակույթը, բնությունը, խոհանոցը և բազմազան զբոսաշրջային փորձառությունները։

⛰️ Հոդվածում առանձնացվել են Երևանի յուրահատուկ մթնոլորտը, հայկական գինեգործական ավանդույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձանները, Սևանա լիճը, հայկական խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

✨ Հրապարակումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի աճող ճանաչելիությունն ու հետաքրքրությունը միջազգային զբոսաշրջային շուկայում։

[ENG] 📰 With the support of the Tourism Committee of Armenia, Switzerland’s leading magazine “Blick” has published an extensive feature on Armenia in its travel section, highlighting the country’s culture, nature, cuisine, and diverse tourism experiences.

⛰️ The article showcases the unique atmosphere of Yerevan, Armenia’s winemaking traditions, UNESCO World Heritage sites, Lake Sevan, Armenian cuisine, and the country’s adventure tourism opportunities.

✨ The publication once again highlights Armenia’s growing visibility and increasing interest within the international tourism market.

[ARM]🍷 Մայիսի 19-23-ը Հայաստանը առաջին անգամ հյուրընկալեց աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours M...
23/05/2026

[ARM]🍷 Մայիսի 19-23-ը Հայաստանը առաջին անգամ հյուրընկալեց աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը՝ համախմբելով շուրջ 400 միջազգային փորձագետների, սոմելիեների, լրագրողների և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների։

🇦🇲 Հայաստանը դարձավ տարածաշրջանում առաջին երկիրը, որը հյուրընկալեց նման մասշտաբի համաշխարհային գինու մրցույթ՝ աշխարհին ներկայացնելով հայկական գինեգործության հարուստ ժառանգությունն ու ավանդույթները։

🇵🇹 Այսօր՝ համտես-մրցույթի ամփոփիչ օրը հայտարարվեց, որ հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Պորտուգալիան։

[ENG]🍷 From May 19–23, Armenia proudly hosted the prestigious Concours Mondial de Bruxelles wine tasting competition for the first time, bringing together around 400 international experts, sommeliers, journalists, and wine professionals.

🇦🇲 Armenia became the first country in the region to host such a large-scale global wine competition, showcasing the rich heritage and traditions of Armenian winemaking to the world.

🇵🇹 Today, on the final day of the competition, it was announced that the next host country will be Portugal.

Address

Mher Mkrtchyan 5
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411597155

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA:

Share