ՀԴՉ դրամաշնորհային ծրագիր

ՀԴՉ դրամաշնորհային ծրագիր Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀԴՉ դրամաշնորհային ծրագիր, Government Organization, Տիգրան Մեծ 65Ա, Yerevan.

Հայաստանում հողերի դեգրադացման և կանխման հանձնառություններ, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով դրամաշնորհային ծրագիր

🌱 Արոտավայրի կյանքի ցիկլը 🌱Արոտավայրը պարզապես խոտածածկ տարածք չէ․ այն կենդանի համակարգ է, որն անցնում է շարունակական զա...
23/04/2026

🌱 Արոտավայրի կյանքի ցիկլը 🌱

Արոտավայրը պարզապես խոտածածկ տարածք չէ․ այն կենդանի համակարգ է, որն անցնում է շարունակական զարգացման փուլերով։

🌿 Աճի փուլ – Բույսերը ակտիվորեն աճում են՝ կլանելով արևի լույսը, ջուրը և հողի սննդանյութերը։
🌼 Հասունացում – Բուսականությունը հասնում է իր գագաթնակետին, ծաղկում է և սերմեր տալիս։
🐄 Օգտագործում – Կենդանիները արածում են, կամ խոտը հնձվում է։ Կարևոր է խուսափել չափազանց արածեցումից։
🔄 Վերականգնում – Արոտավայրը վերականգնվում է՝ պատրաստվելով նոր աճի։
🌾 Հանգիստ – Երբեմն տարածքը թողնվում է հանգստի՝ բնական հավասարակշռությունը վերականգնելու համար։

📌 Ճիշտ կառավարումը ապահովում է բերքատվություն, կենդանիների առողջություն և բնության հավասարակշռություն։

#Արոտավայր #Գյուղատնտեսություն #Բնություն #ՀԴՉ

🌱 «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների և պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինն...
20/04/2026

🌱 «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների և պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեր շահառու Մարինե Սարգսյանը շարունակում է կիսվել իր այգու ջերմ ու ոգեշնչող նորություններով 💚

Այս անգամ Մարինեն պատմում է իր նոր սկսվող աշխատանքի մասին․ արդեն ցանել է պոմիդորի, բրոկոլիի, բիբարի, ծիծակի և այլ մշակաբույսերի սերմեր՝ պատրաստվելով գարնան ակտիվ շրջանին 🌿
Այս փոքրիկ սերմերը շուտով կդառնան առողջ բույսեր, որոնք մայիսին կտեղափոխվեն բաց հող և կշարունակեն իրենց աճի ճանապարհը՝ արդեն Մարինեի խնամքով ու սիրով։

Յուրաքանչյուր սերմի մեջ ներդրված է ոչ միայն աշխատանք, այլ նաև հավատ՝ ապագա բերքի հանդեպ։ Այսպիսի պատմություններն են, որ ցույց են տալիս ծրագրի իրական ազդեցությունը՝ սկսելով փոքր քայլերից և հասնելով տեսանելի արդյունքների 🌱

Շնորհակալ ենք Մարինեին՝ իր փորձով, աշխատանքով և այս գեղեցիկ ճանապարհով մեզ հետ կիսվելու համար 🤝
Միասին շարունակում ենք կառուցել ավելի կանաչ, կայուն և առողջ ապագա 💚

#ՄերՇահառուները #ԿայունԳյուղատնտեսություն #Հայաստան #ԿանաչԱպագա #ԳյուղականԿյանք

Մեր շահառու Մարինե Սարգսյանը կիսվել է իր այգուց նոր լուսանկարներով։Այս լուսանկարներում երևում է այն աշխատանքների գեղեցիկ...
16/04/2026

Մեր շահառու Մարինե Սարգսյանը կիսվել է իր այգուց նոր լուսանկարներով։

Այս լուսանկարներում երևում է այն աշխատանքների գեղեցիկ արդյունքը, որոնք կատարվել են սիրով, հոգատարությամբ և հետևողականությամբ։ Ծրագրի կողմից տրամադրված սածիլներն ու սերմերը այսօր արդեն առատ բերք են տվել՝ թարմ, առողջ ու բնական բանջարեղեն։ 🍅🫑

Մարինեի այգին ոչ միայն բերքառատության օրինակ է, այլև վկայում է, թե որքան կարևոր է ճիշտ աջակցությունը, գիտելիքը և համայնքային համագործակցությունը՝ հողի պահպանման, վերականգնման և կայուն օգտագործման գործում։

Յուրաքանչյուր նման հաջողություն մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը տալիս է իրական արդյունք՝ թե՛ ընտանիքների բարեկեցության, թե՛ համայնքների զարգացման համար։ 🌱

Շնորհակալ ենք Մարինեին՝ իր գեղեցիկ այգու արդյունքներով կիսվելու համար։ Շարունակում ենք միասին ստեղծել ավելի կանաչ, առողջ և կայուն ապագա։ 💚

«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։
#Մարց #Լոռի #Վանաձոր #Հայաստան #ԳյուղականԿյանք #ՀայկականԱյգի #ՕրգանականԲերք #ԿայունԳյուղատնտեսություն #ԿանաչԱպագա #ԴրամաշնորհայինԾրագիր #Բնություն #ՀողերիՊահպանում

🌿 Համայնքների ներգրավվածությունը՝ մարգագետինների կայուն ապագայի գրավականԴեգրադացված մարգագետինների վերականգնումը հաջող է...
13/04/2026

🌿 Համայնքների ներգրավվածությունը՝ մարգագետինների կայուն ապագայի գրավական

Դեգրադացված մարգագետինների վերականգնումը հաջող է դառնում, երբ այդ գործընթացում ներգրավված են տեղական համայնքները։ Գիտելիքի փոխանակումը, համատեղ գործողությունները և պատասխանատու մոտեցումը կարող են զգալիորեն նպաստել հողի պահպանությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։

«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում առանձնահատուկ կարևորություն ունի համայնքային մասնակցությունը՝ որպես երկարաժամկետ արդյունքի հիմք։

Ծրագրի հիմնական շեշտադրումներից են՝
✅ տեղական կարողությունների զարգացում
✅ համայնքային իրազեկվածության բարձրացում
✅ համատեղ կառավարման մշակույթի ձևավորում
✅ մարգագետինների վերականգնման գործնական քայլեր

Կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել հողը, այլև ամրապնդել մարդկանց կապը իրենց բնական միջավայրի հետ։

#ՀամայնքայինՄասնակցություն #ԿայունՄարգագետիններ #ՀողիՊահպանություն #Հայաստան #ԿայունԶարգացում
«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

🌱 Գարնան 3 քայլ՝ առողջ հողի և կայուն մարգագետինների համար1️⃣ Մարգագետինների գնահատում և պլանավորումԱրդյունավետ կառավարմա...
06/04/2026

🌱 Գարնան 3 քայլ՝ առողջ հողի և կայուն մարգագետինների համար

1️⃣ Մարգագետինների գնահատում և պլանավորում
Արդյունավետ կառավարման հիմքում ճիշտ գնահատումն է։
Կարևոր է իրականացնել՝
🔎 հողի ֆիզիկական վիճակի (խտություն, կառուցվածք) ուսումնասիրություն
🔎 բուսածածկի խտության և տեսակային կազմի գնահատում
🔎 դեգրադացման նշանների (էրոզիա, մերկացած հող, մոլախոտերի գերակշռություն) հայտնաբերում
🔎 արածեցման ներկայիս ճնշման վերլուծություն

2️⃣ Կայուն արոտային կառավարում
Գերբեռնված արածեցումը հողերի դեգրադացման հիմնական պատճառներից է։
Կայուն կառավարման համար անհրաժեշտ է՝
🐄 սահմանել արոտի թույլատրելի բեռնվածություն
🐄 կիրառել պտտվող արածեցում՝ տարածքների հերթափոխով օգտագործմամբ
🐄 ապահովել հանգստի ժամանակահատվածներ՝ բուսածածկի վերականգնման համար
🐄 անհրաժեշտության դեպքում սահմանափակել մուտքը առավել խոցելի տարածքներ
🌿 Ճիշտ կառավարման դեպքում մարգագետինները վերականգնվում են բնական ճանապարհով։

3️⃣ Հողի վերականգնում և բուսածածկի բարելավում
Դեգրադացված տարածքներում անհրաժեշտ են նպատակային վերականգնողական միջոցառումներ։
🌱 Խորհուրդ է տրվում՝
իրականացնել սերմնացան տեղական և կլիմայական պայմաններին հարմար խոտատեսակներով
կիրառել օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, կոմպոստ)՝ հողի կառուցվածքը բարելավելու համար
իրականացնել հակաէրոզիոն միջոցառումներ (օր.՝ հողապաշտպան մշակում, բուսածածկի պահպանում)
վերահսկել մոլախոտերի տարածումը
🌾 Այս միջոցառումները նպաստում են հողի բերրիության վերականգնմանը և արտադրողականության աճին։
#ԿայունԶարգացում #ԱռողջՀող #Մարգագետիններ #Հայաստան
«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

📍 Արժեշղթաների զարգացման և կառավարման դասընթաց՝ Թումանյանում✅ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել է երկօրյա «Արժեշղթաների զարգա...
06/03/2026

📍 Արժեշղթաների զարգացման և կառավարման դասընթաց՝ Թումանյանում

✅ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել է երկօրյա «Արժեշղթաների զարգացման և կառավարման» դասընթացը՝ իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

📜Դասընթացը տեղի է ունեցել 📆մարտի 5–6-ը՝ Թումանյան համայնքի Մարց բնակավայրում։

Դասընթացի հիմնական նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները արժեշղթաների կառուցվածքի, զարգացման և կառավարման վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել այնպիսի գործնական հմտություններ, որոնք կնպաստեն գյուղատնտեսական և համայնքային արժեշղթաների մրցունակության բարձրացմանը և շուկաներին հասանելիության ընդլայնմանը։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան արժեշղթաների զարգացման և կառավարման հիմնական սկզբունքներին։ Գործնական քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց փորձը, քննարկել ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ մշակել առաջարկներ՝ ուղղված արժեշղթաների արդյունավետ կառավարմանը։

Դասընթացը կարևոր հարթակ դարձավ մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և համայնքների միջև համագործակցության ամրապնդման համար՝ նպաստելով ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը։

✅Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ, որոնք հավաստում են նրանց կողմից ծրագրի շրջանակում իրականացված ուսուցման հաջող ավարտը։

«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

#Արժեշղթաներ
#ԱրժեշղթաներիԶարգացում
#Դասընթաց
#Սիսիան
#Մարց
#Գյուղատնտեսություն
#Մարգագետիններ
#ՀողերիԴեգրադացմանԿանխում
#ԿայունԿառավարում
#Բնապահպանություն
#ՀամայնքներիԶարգացում
#ԲԾԻԳ


#ԿայունԶարգացում 🌱

📢 Արժեշղթաների զարգացման և կառավարման դասընթաց՝ ՍիսիանումԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել է երկօրյա «Արժեշղթաների զարգացման...
05/03/2026

📢 Արժեշղթաների զարգացման և կառավարման դասընթաց՝ Սիսիանում
ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել է երկօրյա «Արժեշղթաների զարգացման և կառավարման» դասընթացը՝ իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
📍 Սիսիան համայնք, Սառնակունք բնակավայր
📅 3–4 մարտ
Դասընթացի նպատակն էր՝
🔹 խորացնել մասնակիցների գիտելիքները արժեշղթաների կառուցվածքի, դինամիկայի և սահմանափակումների վերաբերյալ,
🔹 զարգացնել քարտեզագրման և վերլուծության գործիքների կիրառման հմտությունները,
🔹 մշակել մրցունակության և շուկաներին հասանելիության բարելավման ռազմավարություններ,
🔹 խթանել գենդերային հավասարության և սոցիալական ներառականության ինտեգրումը արժեշղթաների զարգացման գործընթացում,
🔹 ձևավորել ֆինանսավորման և ներդրումային արդյունավետ մոտեցումներ։
Երկու օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
✔️ արժեշղթաների զարգացման հիմունքներին,
✔️ քարտեզագրման և արդյունավետության վերլուծության մեթոդներին,
✔️ կառավարման և գործընկերային մոդելներին,
✔️ ներառական և գենդերազգայուն մոտեցումներին,
✔️ ֆինանսավորման և ներդրումային ծրագրերի մշակման սկզբունքներին,
✔️ արդիականացման և կայուն զարգացման ռազմավարություններին,
✔️ մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերին։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրել են իրենց գիտելիքները արժեշղթաների քարտեզագրման, կառավարման, ֆինանսավորման և արդիականացման ուղղություններով՝ մշակելով գործնական առաջարկներ մրցունակության բարձրացման և կայուն զարգացման ապահովման նպատակով։
Միջոցառումը կարևոր քայլ էր համայնքային կարողությունների զարգացման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
✅«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

#Արժեշղթա #ԲԾԻԳՊՀ #ԿայունԶարգացում

✅2026 թվականի հունվարի 29-ին Բնապահպանական ծրագերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում կայացավ ՄԱԿ-ի Պարենի և գյուղ...
03/03/2026

✅2026 թվականի հունվարի 29-ին Բնապահպանական ծրագերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում կայացավ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) ֆինանսավորմամբ ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, Ծրագրի ազգային համակարգող և Կառավարման խորհրդի նախագահ Արամ Մեյմարյանը։ Նիստին ներկա էին՝ ԲԾԻԳ ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը, ԲԾԻԳ ՊՀ ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը (Ծրագրի Կառավարման խորհրդի քարտուղար), Ռայմոնդ Յելեն, FAO ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան, Ծրագրի համակարգող Լիաննա Ներսիսյանը, ինչպես նաև Կառավարման խորհրդի անդամներ՝ Նարինե Հակոբյանը (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, հողերի և ընդերքի քաղաքականություն), Իռա Փանոսյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսական ծրագրերի նախագծում), Աշոտ Գիլոյանը (ՀՀ ՏԿԵՆ, տեղական ինքնակառավարման քաղաքականություն), Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, ինչպես նաև FAO-ի և ԲԾԻԳ ՊՀ-ի այլ ներկայացուցիչներ։
✅Ծրագրի համակարգողի կողմից փաստաթղթերի ներկայացումից հետո տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, հնչեցվել են հարցեր ծրագրի իրականացման, ռիսկերի կառավարման վերաբերյալ և ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված այլ հրատապ խնդիրներ:
✅Կառավարման խորհրդի անդամները որոշում են կայացրել հավանություն տալ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությանը, հավանություն տրվեց նաև ծրագրի երկարացման ժամկետներին, ինչպես նաև աշխատանքային ժամանակացույցին և գնումների պլանին: #Արժեշղթաներ
#ԱրժեշղթաներիԶարգացում
#Դասընթաց
#Սիսիան
#Մարց
#Գյուղատնտեսություն
#Մարգագետիններ
#ՀողերիԴեգրադացմանԿանխում
#ԿայունԿառավարում
#Բնապահպանություն
#ՀամայնքներիԶարգացում
#ԲԾԻԳ


#ԿայունԶարգացում 🌱

📌Հոկտեմբերի 30-ին իրականացվել է աշխատանքային այց Լոռու մարզի՝ Մարց համայնք։ Այցի նպատակն էր հետևել ծրագրի իրականացման ըն...
10/11/2025

📌Հոկտեմբերի 30-ին իրականացվել է աշխատանքային այց Լոռու մարզի՝ Մարց համայնք։ Այցի նպատակն էր հետևել ծրագրի իրականացման ընթացքին, հանդիպել շահառու համայնքների ներկայացուցիչներին և ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի հանձնման գործընթացը՝ գյուղացիական տնտեսությունների արտադրողականության և հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։
📌Ծրագրի շրջանակում շահառու համայնքներին տրամադրվել են տարբեր տեսակի գյուղատնտեսական նորագույն սարքավորումներ, որոնք կնպաստեն հողի բերրիության պահպանմանը, արդյունավետ հողօգտագործմանը և արտադրողականության աճին։ Տրամադրված տեխնիկան ներառում է՝
✅ Հողի մշակման և խորը փխրեցման մեքենաներ,
✅Սերմնացաններ և պարարտանյութ տարածող սարքեր,
✅ Խոտհնձիչներ, կոմպոստի փոխադրիչներ և այլ գյուղատնտեսական սարքավորումներ։
📌Այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ համայնքների ղեկավարների, շահառուների և ծրագրի ներկայացուցիչների միջև։ Քննարկվեցին գյուղատնտեսական կայուն զարգացման առաջնահերթությունները, հողի վերականգնման միջոցառումների շարունակականության ապահովման քայլերը, ինչպես նաև տեխնիկայի շահագործման արդյունավետության ապահովման հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էին
ՀԴՉ Ծրագրի ղեկավար Լիաննա Ներսիսյանը,ՊԳԿ ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան, ՊԳԿ ներկայացուցիչներ, ԲԾԻԳ ՊՀ-ի աշխատակիցներ, ովքեր ընդգծեցին տեխնիկայի տրամադրման կարևորությունը՝ համայնքների տնտեսական կայունության և բնապահպանական պատասխանատու վարքի խթանման տեսանկյունից։ Նրանք նաև կարևորեցին համայնքի ղեկավարների շարունակական ներգրավվածությունը ծրագրի գործընթացներում։ Համայնքներին տրամադրված տեխնիկան կնպաստի արդյունավետ հողօգտագործման, բերրիության վերականգնման և գյուղացիական տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։
Լոռու մարզում իրականացված այցը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը կարևոր դեր ունի գյուղական համայնքների կայուն զարգացման և բնապահպանական անվտանգության ապահովման գործում։
➡️«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարի (ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

05/11/2025

🚜 Նոր տեխնիկա՝ հողի պահպանության և համայնքի զարգացման համար։

📌Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԲԾԻԳ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

#Սիսիան
#ԿայունԶարգացում
#ԲնությանՊահպանություն
#ՀողըԿյանքԷ
#ԿայունՀողօգտագործում
#ԳյուղիԶարգացում
#ԿանաչԱպագա

#Բնապահպանականծրագրերիիրականացմանգրասենյակ

📌Հոկտեմբերի 28-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխմա...
05/11/2025

📌Հոկտեմբերի 28-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով դրամաշնորհային ծրագրի շրջանակում» Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում իրականացվեց ծրագրի շրջանակում գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի հանձնման միջոցառում։
📌Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին՝ վերականգնելու հողի արտադրողականությունը և խթանել կայուն գյուղատնտեսությունը։ Տեխնիկայի տրամադրումը հնարավորություն կտա գյուղացիներին ժամանակակից մեթոդներով մշակել հողը և նվազեցնել հողի դեգրադացիայի ռիսկը։ Տեխնիկայի տրամադրումն իրականացվեց ծրագրի ղեկավար Լիաննա Ներսիսյանի, ՊԳԿ ներկայացուցիչների, ԲԾԻԳ ՊՀ-ի աշխատակիցների ինչպես նաև համայնքի ղեկավարների և շահառուների ներկայությամբ։
Գորայքի համայնքի շահառուներին տրամադրվեցին ընդհանուր՝ 7 կցորդ նորագույն գյուղատնտեսական տեխնիկա
✅ սերմնացաններ
✅ խոտհնձիչ
✅ քարահավաք մեքենա
✅ պարարտանյութ ցանող սարքեր
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև հողերի պահպանմանն ուղղված գործողությունները, տեխնիկայի շահագործման կանոնները և ծրագրի հետագա փուլերը։ Տեխնիկայի տրամադրումը կարևոր քայլ է հողի պահպանմանն ու գյուղատնտեսական արտադրության կայուն զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման ճանապարհին։

➡️Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԲԾԻԳ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։

Address

Տիգրան Մեծ 65Ա
Yerevan
0047

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԴՉ դրամաշնորհային ծրագիր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share