ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն

ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Մահացել է  քաղաքաշինության նախկին նախարար  Վաղարշակ  ՓալանջանյանըՀուլիսի 29-ին կյանքից հեռացել է Արցախի Հանրապետության ք...
30/07/2023

Մահացել է քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Փալանջանյանը

Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Սերգեյի Փալանջանյանը:

Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը Վաղարշակ Փալանջանյանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Վաղարշակ Փալանջանյանը, հայրենի երկրամասում աշխատանքային գործունեությունը սկսելով դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, անուրանալի ներդրում է ունեցել նաև Արցախյան ազատամարտին հաջորդած շրջանում երկրի հետպատերազմյան վերականգնման գործում: Դժվարին ժամանակահատվածում՝ 1999 թվականին, ստանձնելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը, նա մեծ ջանքերով իր նպաստն է բերել գերատեսչության կայացման և ոլորտի հետագա զարգացման գործում:

Վաղարշակ Փալանջանյանի գործն ու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Ստորև ներկայացնում ենք Վաղարշակ Փալանջանյանի կենսագրությունը.

Ծնվել է 1945 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։

1963 թ. ավարտել է աշխատավոր երիտասարդության երեկոյան դպրոցը։

1962-1966 թթ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։

1967 թվականից աշխատել է շինարարության բնագավառում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ վարպետ, արտադրատեխնիկական բաժնի ինժեներ, բաժնի պետ, շինարարական վարչության գլխավոր ինժեներ, «Ագրոպրոմստրոյ» ասոցիացիայի ղեկավար, նախագծերի և գնահատումների պետական փորձաքննության պետ, Կապիտալ շինարարության վարչության պետ:

1974 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1980թ. Մոսկվայի կառավարման ինստիտուտի արտադրության և կառավարման կազմակերպիչների ֆակուլտետը: 1999-2002 թթ. եղել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար։

2002 -2004 թթ. զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը։

2004 թվականից «Մոնոլիտ» ՓԲԸ նախագծային կազմակերպության տնօրենն էր:

Վաղարշակ Փալանջանյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 13:00-ին, մայրաքաղաքի Իվանյան 7 հասցեից։

27/07/2023
Արցախի հանրապետության քաղաքաշինությաննախարարի տեղակալ Արթուր Անատոլիի Սարգսյանի կենսագրությունըԾնվել է 1976 թ․ հոկտեմբեր...
15/06/2023

Արցախի հանրապետության քաղաքաշինության
նախարարի տեղակալ Արթուր Անատոլիի Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1976 թ․ հոկտեմբերի 1-ին Մինգեչաուր քաղաքում։

▪︎ Կրթությունը

1993թ․ ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը։

1994-2001թթ․ սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն բաժնի բակալավրիատը:

2007-2009թթ․ սովորել և ավարտել է ԱրՊՀ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն ֆակուլտետի մագիստրատուրան:

▪︎ Աշխատանքային գործունեությունը

1994-1997թթ․ ծառայության է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:

2001թ. աշխատել է ԼՂՀ Լեռնատեխնիկական տեսչությունում՝ որպես տեխհսկիչ:

2020թ․ հունիսի 30-ին աշխատանքի է անցել ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ԿՇՎ տեխնիկական հսկողության բաժին՝ որպես գլխավոր մասնագետ – տեխհսկիչ:

2022–2023թթ. շարունակել է աշխատանքը ԱՀ քաղաքաշինության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ԿՇՎ պետի տեղակալ:

2023թ. հունիսի 12-ին ԱՀ կառավարության որոշման համաձայն նշանակվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:

▪︎ Այլ տվյալներ

ԱՀ նախագահի 2021թ. օգոստոսի 6-ի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Արցախի հանրապետության կառավարության որոշման համաձայն ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ է նշանակվել Արթուր Անատոլիի Սար...
14/06/2023

Արցախի հանրապետության կառավարության որոշման համաձայն ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ է նշանակվել Արթուր Անատոլիի Սարգսյանը:

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Ազատ Համբարձումյանը նախարարության աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին, շնորհավորել նշանակման կապակցությամբ` մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք։

Նշենք, որ մինչ այդ Արթուր Սարգսյանը զբաղեցնում էր ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Ի պատասխան ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի նշված գրառման՝ տեղեկացնում ենք, ...
02/06/2023

Ի պատասխան ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի նշված գրառման՝ տեղեկացնում ենք, որ ԱՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Դավիթ Էդիսոնի Դավթյանի հետ՝ նրա սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը որևէ գործարք չի կատարել:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ազատ Վիլենի Համբարձումյանի կենսագրությունըԾնվել է 1979թ. դեկտեմբերի 20-ին ...
26/05/2023

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ազատ Վիլենի Համբարձումյանի կենսագրությունը

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքում։

▪️ Կրթությունը

1997-2003թթ. սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժնի բակալավրիատը։

2003-2005թթ. սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժնի մագիստրատուրան։

▪️ Աշխատանքային գործունեությունը

2000-2005թթ. աշխատել է «ՀՀ սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։

2005-2010թթ. ծառայության է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում։

2010-2020թթ. աշխատանքի է անցել ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ԿՇՎ տեխնիկական հսկողության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ-տեխհսկիչ։

2020-2023թթ. շարունակել է աշխատանքը ԱՀ քաղաքաշինության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։

2023թ. մայիսի 24-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։

▪️ Այլ տվյալներ

ԱՀ նախագահի 2021թ. օգոստոսի 6-ի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախարարու...
26/04/2023

Այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժնի տեխհսկիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԿՇ վարչության տեխնիկական հսկողության աշխատանքաներին առնչվող առանձին դեպքերի վերաբերյալ որոշ հարցեր, անդրադարձ կատարվել աշխատանքային խնդրահարույց մոտեցումներին:

Ընդգծելով դրանց վերանայման անհրաժեշտությունը՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է աշխատանքային խնդիրների սահուն կատարումը և դրանց առնչվող փաստաթղթաբանության կանոնակարգումը:

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախագծայի...
19/04/2023

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են շինարարության ոլորտում շրջափակման հետևանքով ստեղծված պայմաններում ընթացիկ նախագծային աշխատանքներին և ընդհանուր ոլորտին վերաբերող հարցեր։

Այսօր` մարտի 28-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի  պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն` շինարարակ...
28/03/2023

Այսօր` մարտի 28-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն` շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջափակման օրակարգից բխող ոլորտային հարցեր։

ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը նախօրեին շրջայց է կատարել Իվանյան և Հովսեփավան համայնքների՝...
23/03/2023

ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը նախօրեին շրջայց է կատարել Իվանյան և Հովսեփավան համայնքների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամասերում։

Հաշվի առնելով, որ նախորդ տարեվերջին նախատեսված էր շահագործման հանձնել որոշակի քանակի բնակարաններ ու բնակելի տներ, և այն առկախվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման հետևանքով, ուստի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղերում դիտարկվել են նշված իրավիճակում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները։

Քննարկվել են ավարտական փուլին առնչվող հարցեր, նաև առկա ռեսուրսների ներգրավմամբ ավարտման փուլում գտնվող բնակելի շենքերի և առանձնատների շահագործման հանձնելու հնարավորություններն, ու այդ առումով քաղաքաշինության նախարարության և շինարարական կազմակերպությունների անելիքները։

Այսօր՝ մարտի 9-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այցելել է ԱՀ քաղաքաշինության նախարարություն և ներկայացրել նախարա...
09/03/2023

Այսօր՝ մարտի 9-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այցելել է ԱՀ քաղաքաշինության նախարարություն և ներկայացրել նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին՝ որպես ԱՀ քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ համաձայն ԱՀ նախագահի հրամանագրի։

Պետական նախարարն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել նախարարության անձնակազմին և նախկին նախարար Արամ Սարգսյանին՝ հատկապես հետպատերազմյան շրջանում կատարած մեծածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ պատերազմի հետևանքների վերացման շրջանում կատարված աշխատանքը մեծ երախտիքի է արժանի։

Ներկայացնելով նախարարի նոր պաշտոնակատարին՝ պետնախարարը նշել է, որ Ազատ Համբարձումյանը համակարգում երկարատև աշխատանքային և նաև զինվորական ծառայության փորձ ունեցող անձնավորություն է, որն իր համեստ ներդրումն է ունեցել քաղաքաշինության համակարգում և զինվորական ծառայության գործում։

Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ գերատեսչությունը մշտապես պետք է ընթանա ինքնակատարելագործման ճանապարհով։
«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին»,- ընդգծել է պետնախարարը։

Ազատ Համբարձումյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ գերատեսչության անձնակազմի հետ համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ կկատարվեն գերատեսչության առջև դրված խնդիրները։

Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել եմ ԱՀ քաղաքաշինությա...
08/03/2023

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել եմ ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից, որը ստանձնել եմ 2020 թվականին։

44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում պատվով կատարել եմ նախարարության առջև ծառացած խնդիրները՝ մասնավորապես պատերազմի հետևանքով հրետակոծությունից տուժած բնակելի տների վերանորգման, վերակառուցման, ենթակառուցվածքների վերականգնման և տեղահանված մեր հազարավոր հայրենակիցների համար նոր բնակելի տների կառուցման գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ չեմ զբաղվել պոպուլիզմով, կատարել եմ աշխատանքս՝ հանուն մեր հայրենիքի և ժողովրդի՝ առաջնորդվելով խղճիս թելադրանքով և պետականության առջև իմ բաժին պատասխանատվության գիտակցումով։

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքաշինության նախարարության ողջ անձնակազմին և շինարարական կազմակերպություններին՝ կատարած համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության նախագահին՝ համատեղ աշխատանքի և վստահության համար։

Այսուհետ ևս պատրաստ եմ ծառայել Արցախի Հանրապետությանը։


Հարգանքով՝ Արամ Սարգսյան

Address

Նաբերեժնայա 3-րդ նրբ. 1 շենք
Yerevan
375000

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն:

Share