02/06/2026
😍Հունիսի 1-ին՝Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական միջոցառումներ, որոնք երեխաների օրը վերածեցին իսկական տոնի։
🥳🎨Տոնական ծրագրի շրջանակում Բարսեղ Կանաչյանի երաժշտական դպրոցի երգչախումբը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական կատարումներով, այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ միջազգային նկարչական մրցույթին մասնակցած գրադարանի նկարչական խմբակի սաները պարգևատրվեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների համար։
💃🎤Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Հայ աստղեր» պարային համույթը՝ ներկայացնելով ժամանակակից պարային համարներ, իսկ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը ուրախացրեց փոքրիկներին իր գեղեցիկ կատարումներով։
🎭Ներկաները դիտեցին «Քո իրավունքները» թատերական ներկայացումը, որը նվիրված էր երեխաների իրավունքների թեմային, ինչպես նաև «Արի գնանք թատրոն» թատերախմբի ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը։
Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին «Ներկիր ինքդ» ստեղծագործական նախաձեռնությանը, խաղերի և վիկտորինաների, ցուցադրեցին իրենց երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները, ստացան խրախուսական նվերներ։ Մանկական երգերը,ուրախ տրամադրությունն ու երեխաների ժպիտները օրը դարձնում էին գեղեցիկ և ուրախ։
Միջոցառումը դարձավ գեղեցիկ առիթ՝ ևս մեկ անգամ կարևորելու երեխաների ուրախ մանկությունը։