Իմ բույսը

  • Home
  • Իմ բույսը

Իմ բույսը Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իմ բույսը, 1 Acharyan St., .

Դեպի Քարի լիճ տանող ճանապարհն այսօր։  Բնությունն այստեղ նոր-նոր է արթնանում։Նկարում Scilla armena/մկնասոխ հայկական տեսակ...
10/05/2025

Դեպի Քարի լիճ տանող ճանապարհն այսօր։ Բնությունն այստեղ նոր-նոր է արթնանում։
Նկարում Scilla armena/մկնասոխ հայկական տեսակն է։

Այսօր մամուռների հետազոտության նպատակով իրականացրել էինք գիտարշավ դեպի Արագած լեռան հարավային լանջեր։ Առաջիկա երեք տարին...
06/05/2025

Այսօր մամուռների հետազոտության նպատակով իրականացրել էինք գիտարշավ դեպի Արագած լեռան հարավային լանջեր։
Առաջիկա երեք տարիների ընթացքում պարզելու ենք Արագած լեռան մամուռների տեսակային կազմը։
Ի դեպ այս տարածքին վերաբերող մամռաբանական հետազոտություններ գրեթե չկան։

Երբևէ լսել եք ռելիկտային բույսերի մասին։ Դրանք տեսակներ են, որոնք  եկել,  հասել են մեզ անցած դարաշրջաններից։ Այս բույսեր...
19/10/2024

Երբևէ լսել եք ռելիկտային բույսերի մասին։ Դրանք տեսակներ են, որոնք եկել, հասել են մեզ անցած դարաշրջաններից։ Այս բույսերը այդ ժամանակների կենդանի վկաներն են, կենդանի բրածոներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել սառցեդարյան կամ ավելի վաղ ժամանակաշրջանների ֆլորայի մասին։ Հայաստանի դենդրոֆլորայի կազմում 20 ռելիկտային տեսակ կա։ Դրանցից մեկը Taxus baccata կամ Կենի հատապտղայինն է։

Քանի որ իրականացնում եմ նաև  բույսերի կառուցվածքային հետազոտություններ, կիսվեմ ձեզ հետ Hyacinthella atropatana տեսակի ցո...
14/09/2024

Քանի որ իրականացնում եմ նաև բույսերի կառուցվածքային հետազոտություններ, կիսվեմ ձեզ հետ Hyacinthella atropatana տեսակի ցողունի լայնակի կտրվածքի նկարով: Ցողունն այստեղ խոշորացված է 400х:🧐
Մոտ, դժվար տարբերակվող տեսակների տարանջատման համար հետազոտողների կողմից հաճախ օգտագործվում է անատոմիական մեթոդը, որը թույլ է տալիս բացահայտել առանձին տեսակներին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունները:

Աստղածաղիկ/АстраԱսում են Աստղածաղիկը սեպտեմբեր ամսին ծնվածների ծաղիկն է։ Այն համարվում է իմաստության և համբերատարության ...
06/09/2024

Աստղածաղիկ/Астра
Ասում են Աստղածաղիկը սեպտեմբեր ամսին ծնվածների ծաղիկն է։ Այն համարվում է իմաստության և համբերատարության խորհրդանիշ։

Salvia nemorosa, Եղեսպակ կաղնուտային
31/08/2024

Salvia nemorosa, Եղեսպակ կաղնուտային

Խոսրովի հրաշք բնությունը😍😍😍
21/08/2024

Խոսրովի հրաշք բնությունը😍😍😍

Գեորգենու գույները բազմազան են։ Այն լինում է տարբեր գույների,  բայց ոչ կապույտ կամ երկնագույն։  Ասում են դեռևս 19-րդ դար...
15/08/2024

Գեորգենու գույները բազմազան են։ Այն լինում է տարբեր գույների, բայց ոչ կապույտ կամ երկնագույն։ Ասում են դեռևս 19-րդ դարում 1 ֆունտ մրցանակ են խոստացել կապույտ թերթիկներով գեորգենու սորտ ստացողին, սակայն ոչ ոքի դա չի հաջողվել։ Այսօր էլ կապույտ թերթիկներով գեորգենի դեռ չկա։
Ուստի հիանանք նկարի վարդագույնով։
Իսկ դուք տեղադրեք մեկնաբանությունում ձեր ունեցած գույները։👇

Address

1 Acharyan St.

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Իմ բույսը posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իմ բույսը:

  • Want your organization to be the top-listed Government Service?

Share