Առաջարկ Հայաստանին

Առաջարկ Հայաստանին Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Առաջարկ Հայաստանին, Political organisation, Yerevan.

03/06/2026

📌 Առողջ մարմնում՝ առողջ հոգի

✅ Պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի զարգացում,
✅ Թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ տոտալ և խիստ պայքար,
✅ Առողջապահության ապահովագրման առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։

📌 2029-ից սկսած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական երկու հատուկ հաշիվներ՝
ա) 1,5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար, այդ թվում՝ վիրահատություններից առաջ լաբորատոր հետազոտությունների համար,
բ) 1 միլիոն դրամի չափով՝ ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար:

✅ ՀՀ քաղաքացիներն այս համակարգի ներդրման դեպքում վճարում են իրենց բուժման ծախսերի 30 տոկոսը: Մնացած 70 տոկոսը կֆինանսավորվի վերը նշված հաշիվներից։
✅ Թոշակառուները և մինչև 18 տարեկանները պետք է բուժվեն ամբողջովին անվճար (հիվանդությունների և հետազոտությունների ցանկը կներկայացվի նորմատիվ իրավական ակտերով)՝ դեղերի անհրաժեշտ ցանկի անվճար հատկացման տարբերակով։
✅ Բժիշկների և բուժաշխատողների համար ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռվածությանը համարժեք աշխատավարձ։ Մեր սկզբունքային մոտեցումն է. առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։

02/06/2026

🔴 Հանրային համերաշխություն և քաղաքացիական նոր համակեցություն

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում, ներքին համերաշխությունը ստանում է նոր, կենսական կարևորություն։

☑️Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող գործոն՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների,

☑️Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափարը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում,

☑️Ներքին համերաշխության և արդար պետության վերականգնումը պիտի ուղենշային լինի Հայաստանի համար։ Ներքին ցնցումներից, հասարակական պառակտումից զերծ մնալը, հանրային, քաղաքացիական համերաշխությունը պիտի դրվեն պետության զարգացման հիմքում։ Պետությունն իր ստեղծարար ջանքը պիտի ներդնի իրական ներքին հաշտության և ներքին խաղաղության ամրապնդման համար,

☑️Արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտները պիտի գործեն հանրային համերաշխության տրամաբանության մեջ։ Պետությունը պիտի մտածված, համակարգված քայլեր կիրառի՝ ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ,

☑️Քաղաքացիական ազատությունները, ազատ կամարտահայտումը, քաղաքացու ստեղծագործական ազատությունը, իրավունքների իրական պաշտպանությունը պետք է դրվեն պետության զարգացման առանցքում։

Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների։Հանդիպում ենք՝ հունիսի 4-ին,  ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում։ #հունիսի7  #քվեաթե...
02/06/2026

Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների։

Հանդիպում ենք՝ հունիսի 4-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում։

#հունիսի7 #քվեաթերթիկ7

02/06/2026

📍Բարգավաճող գյուղ

Գյուղատնտեսությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն գործոններից է։ Մեր սկզբունքային մոտեցումն է. գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։

Մեր առաջարկներն են.

✅Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը,

✅ Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերմանկայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով,

✅Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձին ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին,

✅Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը,

✅ Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ,

✅Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը առաջիկա հինգ տարիների ընթացքում չպետք է գերազանցի 2,5%, որն ամբողջությամբ պետք սուբսիդավորի պետությունը` վերջնարդյունքում սահմանելով գյուղացիական տնտեսությունների համար 0% տոկոսադրույք:

Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների։Հունիսի 4-ին՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում կխոսենք մեր երկրի նոր հնարավորությո...
02/06/2026

Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների։
Հունիսի 4-ին՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում կխոսենք մեր երկրի նոր հնարավորությունների և արժանապատիվ ապագայի մասին։

Միասին՝ դեպի բարգավաճ Հայաստան։

01/06/2026

✅ Արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն և սոցիալական համերաշխություն

Խեղճությունը և սոցիալական անարդարությունը պետք է հաղթահարվեն.
✔️Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը,

✔️Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,

✔️Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով,

✔️Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,

✔️Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,

✔️Ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։

Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք #հունիսի7  #քվեաթերթիկ7
01/06/2026

Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք

#հունիսի7 #քվեաթերթիկ7

01/06/2026

📍Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք

Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է և պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք և կառավարում:

Անհրաժեշտ քայլերն են.

✔️Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք,

✔️օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են,

✔️ապահովել արժանապատիվ ու մատչելի քաղաքային տրանսպորտ,

✔️Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում,

✔️ համայնքի ու մասնավորի համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում,

✔️կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկում,

✔️մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված աշխատանքներ, նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ,

✔️Ուրարտու–Էրեբունի նոր համալիրի ձևավորում Երևանում,

✔️Կասկադի ամբողջականացում և զարգացում։

01/06/2026

Միասին՝ դեպի լավ փոփոխություններ։

#Հունիսի7 #քվեաթերթիկ7

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Առաջարկ Հայաստանին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share