Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում Page officielle de l'Ambassade de la République d'Arménie en France | Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական էջ

Fr⬇️ Հայ⤵️🗓️ Jeudi 20 août 2026🕢 19h30📍 Église Saint-Jean-Baptiste, 47170 Mézin🎼 Ne manquez pas la 41ᵉ session musicale ...
31/07/2026

Fr⬇️ Հայ⤵️

🗓️ Jeudi 20 août 2026
🕢 19h30
📍 Église Saint-Jean-Baptiste, 47170 Mézin

🎼 Ne manquez pas la 41ᵉ session musicale de l’Académie des Jeunes Solistes à Mézin, placée sous le haut patronage de l’Ambassade de la République d’Arménie en France.

De jeunes solistes talentueux interpréteront un programme mettant à l’honneur les répertoires arménien et français.

La soirée s’ouvrira avec la création mondiale d’une œuvre pour piano de Léonard Pelletier, avant de se poursuivre avec la Sonate pour violon et piano de César Franck. Elle s’achèvera avec deux grandes figures de la musique arménienne : Edouard Baghdassarian et sa “Rhapsodie”, puis Aram Khatchatourian avec l’”Élégie” (op. 4), suivie de sa Sonate pour violon et piano.

À travers ce concert, l’Arménie et la France réaffirment leur amitié historique nourrie par des échanges culturels d’une grande richesse. Véritable langage universel, la musique tisse des liens entre nos deux peuples et favorise le dialogue entre nos cultures.

Հայ⬇️

🗓️ Օգոստոսի 20
🕢 19:30
📍 Սեն-Ժան-Բատիստ եկեղեցի, 47170 Մեզեն

🎼 Սիրով հրավիրում ենք Ձեց մասնակցելու Մեզենում կայանալիք Երիտասարդ մենակատարների ակադեմիայի համերգին, որն անցկացվելու է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո։

Երիտասարդ մենակատարները կներկայացնեն հայկական և ֆրանսիական երաժշտական ժառանգությանը նվիրված ծրագիր։

Երեկոն կմեկնարկի Լեոնարդ Պելետիեի՝ դաշնամուրի համար գրված ստեղծագործության պրեմիերայով, որին կհաջորդի Սեզար Ֆրանկի Սոնատը ջութակի և դաշնամուրի համար: Հաջորդիվ կներկայացվեն հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները. Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիա»-ն, ապա՝ Արամ Խաչատրյանի «Էլեգիա»-ն ու Սոնատը ջութակի և դաշնամուրի համար:

Toutes nos chaleureuses félicitations à François Rochebloine, qui a reçu les insignes de chevalier de la Légion d’honneu...
28/07/2026

Toutes nos chaleureuses félicitations à François Rochebloine, qui a reçu les insignes de chevalier de la Légion d’honneur des mains de Jean-Noël Barrot, ministre de l’Europe et des Affaires étrangères.

Cette distinction vient saluer un engagement et un dévouement constants au service de la France, ainsi que son soutien indéfectible à l’Arménie et au peuple arménien.

François Rochebloine est un grand ami de l’Arménie. Son engagement de longue date et son soutien fidèle sont profondément appréciés et respectés.

📷 Crédit photo : Nouvelles d’Arménie Magazine

🇦🇲🇫🇷 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
25/07/2026

🇦🇲🇫🇷 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

🇦🇲🇫🇷 Հայկական ամառվա համը հասել է Ֆրանսիա։☀️Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղ...
24/07/2026

🇦🇲🇫🇷 Հայկական ամառվա համը հասել է Ֆրանսիա։

☀️Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։

Մի քանի հասցե՝

📍 N Market - 123 Boulevard Brune, 75014 Paris
📍 NUR - 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon
📍 Chez Aro - 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy
📍Erebouni - 5 Av. Aristide Briand, 92350 Le Plessis-Robinson
📍Erebouni - 54 Rue d'Erevan, 92130 Issy-les-Moulineaux
📍Araks traiteur - 36 Av. Pierre Grenier, 92100 Boulogne-Billancourt

🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ
23/07/2026

🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ

🗓️ Հուլիսի 23
📍 Փարիզ

🔵 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

🔗 https://www.mfa.am/hy/press-releases/2026/07/23/Kostanyan_Haddad/14050

📍Փարիզ🇦🇲🇫🇷 Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի փոխքաղաքապետ Օդրի ՊյուլվարինՖր...
22/07/2026

📍Փարիզ

🇦🇲🇫🇷 Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պյուլվարին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։

16/07/2026
Fr ⬇️ Հայ⤵️🔹Nous adressons nos plus chaleureuses félicitations à Francis Kurkdjian, parfumeur français d’origine arménie...
16/07/2026

Fr ⬇️ Հայ⤵️

🔹Nous adressons nos plus chaleureuses félicitations à Francis Kurkdjian, parfumeur français d’origine arménienne et cofondateur de la Maison Francis Kurkdjian, à l’occasion de sa nomination au grade de Chevalier de la Légion d’honneur, en reconnaissance de son immense contribution à l’art de la parfumerie et au rayonnement de la culture française.

Cette prestigieuse distinction vient saluer une carrière d’exception ainsi que sa contribution remarquable à la transmission du savoir-faire, de la créativité et de l’excellence française à travers l’univers de la parfumerie.

Nous lui souhaitons de poursuivre avec succès son œuvre inspirante.

Հայ⬇️

🔹Շնորհավորում ենք հայազգի օծանելիքագործ, Dior օծանելիքի շարքի ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրանսիս Քուրքջյանին՝ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Նա պարգևատրվել է օծանելիքի արվեստում իր բացառիկ ներդրման և ֆրանսիական մշակույթը միջազգային մակարդակում ներկայացնելու համար։

Մաղթում ենք Ֆրանսիս Քուրքջյանին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իր ոգեշնչող գործունեության մեջ։

Adresse

Paris

Heures d'ouverture

Lundi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Mardi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Mercredi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Jeudi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Vendredi 09:00 - 13:00
14:00 - 18:00

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում:

Partager