05/08/2026
🗓️Օգոստոսի 5
📍Մոնտեվիդեո, Ուրուգվայ
ESP⬇️
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում:
🔶ALADI-ի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն իր խոսքում ողջունել է ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը կառույցի շրջանակներում՝ որպես դիտորդ պետություն՝ ընդգծելով Հայաստանի տնտեսական ներուժի, արտահանման հնարավորությունների և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
🔶Դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի արտահանման ներուժը և տնտեսական հիմնական ցուցանիշները՝ ընդգծելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող գործընթացի կարևորությունը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները:
🔶Ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում, ALADI-ում և MERCOSUR-ում Պարագվայի դեսպան Դիդիեր Օլմեդոն՝ շնորհավորելով ՀՀ դեսպանությանը նախաձեռնության համար և վստահության հայտնելով, որ Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում:
🔶Միջոցառմանը ներկա են գտնվել ALADI-ի անդամ պետությունների դեսպաններ, ինչպես նաև՝ ներմուծման ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
🔶Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների հյուրասիրություն:
🔶Նշենք, որ ALADI-ն տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն է, որը միավորում է Լատինական Ամերիկայի 13 երկրներ (Արգենտինա, Բրազիլ, Բոլիվիա, Էկվադոր, Կուբա, Կոլումբիա, Մեքսիկա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ, Վենեսուելա) ՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական համագործակցությունը, առևտրի ընդլայնումը և անդամ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները: Հայաստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ է շնորհվել նախորդ տարի:
Por iniciativa de la Embajada de Armenia, en la sede de la Asociación Latinoamericana de Integración (ALADI) se llevó a cabo el evento titulado "El potencial exportador de Armenia: nuevas alianzas, nuevos mercados".
🔶 En su intervención, el Secretario General de ALADI, Sergio Abreu, destacó la activa participación de la Embajada de Armenia en el marco de la organización como Estado observador, subrayando la importancia de promover el conocimiento sobre el potencial económico de Armenia, sus oportunidades de exportación y la ampliación de su presencia en los mercados internacionales.
🔶 La Embajadora de Armenia, Mariam Gevorgyan, presentó detalladamente el potencial exportador del país y sus principales indicadores económicos, haciendo hincapié en la importancia del proceso de diversificación de los mercados de exportación y en las perspectivas de su futura expansión.
🔶 Asimismo, hizo uso de la palabra el Embajador de Paraguay en Uruguay, ALADI y MERCOSUR, Didier Olmedo, quien felicitó a la Embajada de Armenia por la iniciativa y expresó su confianza en que se está consolidando un nuevo formato de cooperación entre Armenia y los Estados miembros de ALADI.
🔶 Al evento asistieron Embajadores de los Estados miembros de ALADI, así como directivos y representantes de decenas de empresas vinculadas al sector de importación.
🔶 Al finalizar el encuentro, se ofreció una degustación de vinos armenios.