«ՍՄԱՐԹ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամ
24/11/2023
Հյուր ունեինք մեր գրադարանում ))
Շնորհակալություն ենք հայտնում փոքրիկ Շողերին այս գեղեցիկ անդրադարձի համար.
Отредактировано YouCut:https://Սմարթ գրադարանը Աբովյան քաղաքի բազմագործառույթային պետական քոլեջի շենքում է :Այցելուները չունեն տարիքային սահմանափակում Դռները...
30/10/2023
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա˜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ, -
Է՛ն էլ քու փառքի գովքը երգելուն, -
_______________
Մեծանուն հայի` Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է այսօր ❤️
19/10/2023
Գրքեր շատ էր սիրում, այն էլ ինչքան։ Աշխարհի հետ նրա կապը բառերի միջով էր անցնում։
Էլիֆ Շաֆաք ✨
17/09/2023
Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:
|🤎Մարկ Ավրելի
15/09/2023
🔔Սեպտեմբերի 15ը դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Ագաթա Քրիստիի ծննդյան օրն է։
📚Այս առիթով գրադարանում տեղի ունեցավ Ագաթա Քրիստիին նվիրված քննարկում, որին մասնակցեց նաև հեղինակի մի շարք գրքերի թարգմանչուհի Շուշան Փայտյանը։
Քննարկման ընթացքում խոսեցինք հեղինակի կյանքի, ստեղծագործության, գրքերի մասին։
Թարգմանչուհին՝ Շուշան Փայտյանը, պատմեց նաև իր մասնագիտության առանձնահատկություններից։
📙Քննարկման վերջում ամենաակտիվ մասնակիցը արժանացավ Ագաթա Քրիստիի գիրք-մրցանակին։
🔖Այսպիսի հանդիպումները կլինեն շարունակական։
13/09/2023
🔔Հիշու՞մ եք, այդպես չէ՞:
Վաղը` սեպտեմբերի 14ին,
Ժամը` 16:00ին:
Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ-ում քննարկելու ենք Ագաթա Քրիստի:
📣Քննարկման ամենաակտիվ մասնակցին նվիրելու ենք Ագաթա Քրիստիի գրքերից մեկը:
07/09/2023
✨Ես միշտ երևակայել եմ, թե դրախտը մի տեսակ գրադարան կլինի:
________
Խորխո Լուիս Բորխես
04/09/2023
📚Բոլոր գրքասերների համար շա՜տ լավ նորություն ունենք:
📗Եթե սիրում եք կարդալ և վերլուծում եք այդ գրքերը ընկերների, ծանոթների հետ, բայց կցանկանայիք լսել նաև ձեզ անծանոթ գրքասերների կարծիքը, ապա շա՜տ ճիշտ տեղում եք հայտնվել:
📙Այսուհետ ամեն ամիս մենք կունենանք նախապես ընտրված գրքերի քննարկում-վերլուծություններ:
Գիրքը կընտրենք միասին:
Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարդացել են գիրքը, կամ չեն կարդացել, բայց իրենց հետաքրքրում են նման քննարկում-վերլուծությունները:
📘Դե իսկ քնարկման ակտիվ մասնակցին կնվիրենք մրցանակ-գիրք Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ-ի կողմից:
📍Քննարկումները տեղի կունենան մեզ մոտ` Աբովյանի պետական քոլեջում գտնվող Սմարթ գրադարանում:
🔖Մանրանասները` շուտով:
01/09/2023
🧑🏻🎓👨🏻🎓Այսօր գիտելիքի և դպրության օրն է։
Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ-ը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին այս շատ կարևոր և հիշարժան օրվա կապակցությամբ։
🎓Թող գիտելիքի աշխարհը ձեզ համար երբեք չդադարի հետաքրքիր և կարևոր մնալ, քանի որ գիտելիքն ու կրթությունը զենք է, որը ձեզ կպաշտպանի կյանքի ցանկացած իրավիճակում։
📚Դե իսկ Սմարթ գրադարանն էլ սիրով սպասում է իր ընթերցողներին՝ միասին էլ ավելի մոտենալու գրքերի կախարդական աշխարհին։
24/08/2023
✏️Օգոստոսի 23-ին «Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամ»-ում հյուրընկալել էինք Դավթյան ուսումնական զարգացման կենտրոն -ի փոքրիկ մասնակիցներին։
🔖Երեխաները և մասնագետները միասին քննարկեցին գիրքը, կիսվեցին իրենց հատուկ հետաքրքիր և վերլուծական կարծիքներով, ունեցան գործնական աշխատանք, որն օգնեց էլ ավելի պատկերավոր ընկալել հեքիաթն ու իր հերոսներին։
📚Հանդիպման վերջում էլ մեր կենտրոնին նվիրեցին այդքան հետաքրքրաշարժ գիրքը։
🎈Օրվա ավարտին ծանոթացան գրադարանին, գտան իրենց հետաքրքրող գրքերը, ,և խոստացան կարդալ և նորից վերադառնալ մեզ մոտ։
Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ-ի անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում մեզ մոտ հյուրընկալվելու, հիշարժան օր ունենալու և ցուցաբերած հետաքրքրության համար:
07/08/2023
🗓️Օգոստոսի 6-ին Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ-ում ամփոփվեց շուրջ մեկ ամիս տևած՝ ՀՀ-ում Ամերիկյան խորհուրդների կողմից մեկնարկած “The EntrepreneurShip Investigation Program’’ (ESI) ԱՄՆ-ի հավաստագրված ծրագրի դասընթացները։
📖Դասընթացների արդյունքում մասնակիցները սովորեցին ինչպես բիզնես գաղափարից հասնել մինչև սեփական բրենդի ստեղծումը, որի արդյունքում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք։
🪧Ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցները ներկայացրին իրենց իսկ արտադրանքները, պատմեցին հյուրերին իրենց պրոդուկտների օգտակարության, պահանջվածության և կարևորության մասին։
Միջոցառմանը ներկա էին նաև «Հայաստանում Ամերիկայի խորհուրդների գրասենյակ»-ի ներկայացուցիչները և տնօրեն Դեյգն Վելընթայնը:
Ցուցահանդես-վաճառքին ներկա գտնվող հյուրերը շատ բարձր գնահատեցին մասնակիցների պատրաստվածությունը, ստեղծած արտադրանքների և՛ որակը, և՛ համը, և՛ օգտակարությունը։
Ցուցահանդես-վաճառքը ուղեկցվեց ազգային երգ ու պարով։
🎈Շնորհավորում ենք մասնակիցներին գրանցած հրաշալի արդյունքների, ստացած գիտելիքների և կատարած ահռելի աշխատանքի համար։
USG Alumni Entrepreneurs Armenia
American Councils for International Education Armenia
Be the first to know and let us send you an email when Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Organization
Send a message to Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ:
«ՍՄԱՐԹ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամը
մի նախագիծ է, որն իր ամբողջ ներուժը ուղղորդում է
երիտասարդներին՝ ընձեռելով ինքնակրթվելու, զարգանալու,
մշակութային կյանքը հարստացնելու, ինչպես նաև հիանալի
միջավայրում ժամանակ անցկացնելու իրական հնարավորություններ:
Մենք կարևորում ենք երիտասարդների՝ ավելին սովորելու և ավելի
լավը դառնալու ձգտումը և ցանկությունը․ դառնալով ավելի լավը՝ մեր միջավայրը ևս դարձնում ենք ավելի լավը:
Մեր նպատակն է՝ օժանդակել ամուր քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդների ու պատանիների շրջանում խրախուսել ինքնարկթությունն ու մեդիագրագիտության շեմի բարձրացումը:
«ՍՄԱՐԹ» հիմնադրամի կողմից մեր համայնքներում ու կրթօջախներում հիմնադրվող՝ նմանատիպ հանրային գրադարաններն իրենց գործունեությամբ մեր քաղաքացիների կրթական ցենզի ու քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն են միտված, ինչպես նաև հանդիսանում են հանրության տեղեկացվածության ու մեդիագրագիտության բարձրացման համար լավագույն հարթակներից: Այդ իսկ պատճառով, հիմնադրամն ամբողջովին իր ռեսուրսները տրամադրում է անվճար՝ հանրության բացառապես բոլոր շերտերին:
Սպասում ենք ձեզ մեր «ՍՄԱՐԹ» հիմնադրամի հանրային գրադարաններում և քաղաքացիական ինքնակրթության տարբեր հարթակներում ու անկյուններում:
SMART Innovative Education and Culture Development Foundation is a project that directs its full potential enabling young people to self-educate, develop, to enrich the cultural life, as well as gives real opportunities to spend time in a wonderful environment.
We value the desire of young people to learn more and more and become better; by becoming better and improving the environment.
Our goal is to support the formation and development of a strong civil society, to encourage youth to self-education and to raise the threshold of media literacy.
Our communities and educational centers, such as public libraries founded by SMART are committed to raising the level of education and civic awareness of our citizens, as well as being one of the best platforms for raising public awareness and media literacy. That's why the foundation completely devotes its resources for free.
We look forward to welcoming you to our SMART Foundation Public Libraries and various civic education platforms and angles.