«Ագարակ» պատմամշակութային արգելոցը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես առանձին միավոր (պետ․ ցուցիչ՝ 2,4,1), և գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակությ
աին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո։
«Ագարակ» պատմամշակութային արգելոցի գործունեության առարկան և նպատակներն են հուշարձանի, հուշարձանի պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների և հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցը՝
1) Իրականացնում է արգելոցի և նրա պահպանական գոտու տարածքում գտնվող հուշարձանների, հուշարձանի տարածքից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային հողերի պահպանությունը.
2) Վերահսկում է արգելոցի հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման, հարմարեցման և պեղման աշխատանքների իրականացումը.
3) Կազմակերպում և ուսումնասիրում, հայտնաբերում է արգելոցի պատմամշակութային ժառանգության օբյեկտները և անձնագրավորում է դրանք.
4) Կազմակերպում է մշտական ցուցադրություններ, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսներ.
5) Դադարեցնում է արգելոցի տարածքում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածությունը վտանգող աշխատանքները և տնտեսական գործունեությունը: Արգելոցի հուշարձանների և նրա պահպանական գոտու տարածքի պահպանության պայմանակարգի ու կանոնակարգի խատման դեպքում կազմում է ակտեր, արձանագրություններ և ներկայացնում ՊՈԱԿ.
6) Հայտնաբերում և հավաքում է թանգարանային առարկաներ ու հավաքածուներ.
7) Հաշվառում է թանգարանային առարկաները և հավաքածուները, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարան.
8) ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացնում արգելոցի գործունեությանը վերաբերող հիմնախնդիրները:
Արգելոցի տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է արգելոցին: