Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality

  • Home
  • Armenia
  • Alaverdi
  • Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality

Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality Բարի գալուստ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի Facebook-յան հարթակ։

03/06/2026

✅️Իրականացված աշխատանքների շարքից։

🌼Սիրելի' փոքրիկներՍիրով և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամ...
01/06/2026

🌼Սիրելի' փոքրիկներ

Սիրով և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ,որ աշխարհի բոլոր մանուկներն ապրեն առողջ,անհոգ , պաշտպանված ,ունենան բարեկեցիկ և լուսավոր ապագա,միշտ վայելեն իրենց ծնողների հոգատարությունն ու ջերմությունը ։

Հարգելի' ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։Վստահ եղեք ,որ համայնքի ամենակարևոր ծրագրերից մեկը մեր երեխաների կյանքն առավել բարեկեցիկ ու անհոգ դարձնելն ու նրանց համար նոր ու բարեկարգ կրթօջախներ ապահովելն է, որպեսզի նրանք ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն իրենց հայրենի հողի վրա ու դառնան ապագայի լուսավոր կերտողներ։

Հարգանքով`
Դավիթ Ղումաշյան
Ալավերդի համայնքի ղեկավար

🇦🇲Հարգելի' հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։...
28/05/2026

🇦🇲Հարգելի' հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։

Մայիսի 28-ը մեր ժողովրդի հաղթանակի, արժանապատվության և անկախ ու ինքնիշխան պետականության հռչակման խորհրդանիշն է։ Այս օրը հիշեցնում է, որ միասնականությամբ, կամքով ու հավատով կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն և պահպանել մեր հայրենիքը։

Թող այս տոնը յուրաքանչյուրիս համար լինի նոր ոգեշնչման ու համախմբման, ազգային ոգու արժևորման օր։ Թող մեզնից յուրաքանչյուրը իր գործին նվիրվի մեծ հավատով ու պատասխանատվությամբ` հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, առողջություն և հաջողություն։

ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Ալավերդի համայնքի ղեկավար

✨️Սիրելի՛ շրջանավարտներ,Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է։ Վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է դպրոցակա...
22/05/2026

✨️Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է։ Վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է դպրոցական անհոգ տարիներին, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվությունների և մեծ երազանքների սկիզբ։

Դուք մեր համայնքի ապագան եք՝ ձեր գիտելիքներով, նպատակասլացությամբ ու հայրենասիրությամբ։ Վստահ եմ, որ որտեղ էլ լինեք, ձեր ձեռքբերումներով պատվով ներկայացնելու եք Ալավերդին և մեր երկիրը։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ուսուցիչներին ու ծնողներին՝ տարիների նվիրված աշխատանքի, սիրո և հոգատարության համար։

Սիրելի՛ երիտասարդներ, հավատացե՛ք ձեր ուժերին, համարձակ եղե՛ք ձեր նպատակների ճանապարհին և երբեք մի՛ դադարեք սովորել ու արարել։

Բարի երթ և հաջողություն ձեզ։

ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Ալավերդի համայնքի ղեկավար

✅️Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվ...
20/05/2026

✅️Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին։

Հայկական պատվիրակության կազմում են․

Աշոտ Գիլոյան, ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական,

Արմեն Հարությունյան, Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն

Անետա Բաբայան, Երևանի ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն

Աստղինե Պասոյան, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն

Հրանտ Տեր-Գաբրիելյան, ՀՎԷԷ հիմնադրամի ծրագրերի իրականացման և ճարտարագիտության բաժնի ղեկավար

Արտեմ Խարազյան, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում

Տաթևիկ Հարությունյան, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ Հայաստանում

Նորայր Բաղդասարյան, Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

Արթուր Մանուկյան, Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ

Արման Բերնեցյան, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական

Լուսինե Հովհաննիսյան, Ստեփանավանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, արտաքին կապերի բաժնի պետ

Սուրեն Աբրահամյան, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Պատվիրակության անդամները զեկույցներով հանդես կգան տարբեր պանելային քննարկումներում, որոնք նվիրված են ծրագրի շրջանակում կլիմայական հավակնություններին և կատարված աշխատանքներին, քաղված դասերին, եվրոպական կլիմայական ապագային, համայնքների SECAP-ների իրականացմանը և այլ հարցերի։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի ընթրիքի ընթացքում տեղի կունենա պարգևատրման արարողություն։

Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում կկազմակերպվի ճանաչողական այց դեպի Castel Mimi՝ Մոլդովայի հայտնի գինեգործական և մշակութային համալիր, որը նպատակ ունի դառնալ զրոյական արտանետումներով գործող տարածք՝ ներդնելով կայուն զարգացման սկզբունքներ էներգիայի, թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների և շարժունակության ոլորտներում։

19/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Մենք կիսում ենք եղբայրական հույն ժողովրդի ցավը և վերահաստատում պատմական արդարության ու հիշողության պահպանման կարևորությունը։

Թող անմեղ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում։

Դավիթ Ղումաշյան
Ալավերդի համայնքի ղեկավար

15/05/2026

✅️Եվրոպայի օրերը Հայաստանում միջոցառումների հաջորդ կանգառը Ալավերդին էր։
Ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը և արվեստասեր ալավերդցիները։
🎼Ելույթներով հանդես եկան հունական «Կալլիոպե» երգչախումբը և «Լազուր» համույթը։

15/05/2026

✨️🛎Մայիսի 23, ժամը 18։00
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
տոնակատարություն

Address

Զորավար Անդրանիկ 8/1
Alaverdi
1702

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37425324100

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality:

Share