06/11/2025
Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային դռան բարավորի վրա, ներքուստ փորագրված է Վահրամ Պահլավունու շինարարական և օրենսդրական արձանագրությունը։
Արձանագրությունը առաջին անգամ ընդօրինակել Երվան Տեր-Մինասյանը, հրատարակելով՝ «Էջմիածին» ամսագրում, 1961 թվականին։ Ըստ վիմագրագետ Սուրեն Ավագյանի՝ նրա վերծանության մեջ կան մի քանի չպարզված հանգամանքներ, սակայն այդ տեսքով էլ բնագիրն ընդհանուր գաղափար է տալիս եկեղեցական հարկերի և այլ հասույթների առթիվ իշխան Վահրամ Պահլավունու կատարած օրինականացման մասին։ Վահրամ Պահլավունու արձանագրության վերծանությունը՝ ըստ Սուրեն Ավագյանի․
«Յամին ՆՀԵ (1026), ես՝ իշխանս Վարհամ շինեցի զկաթողիկես աթոռ հարապետական եւ սահմանեցի պտուղ Նիգի տունն․ Բ կապիճ ցորեան, յԱրագածոտնե յէգին․ Բ․ փասգի, ի Քաղքոդաշտի բաբակն․ Ժ․ լիտր։ Ցէրեցն․ Ա․ դահեկան յիւրո և ի կնոչէ, ․Գ․ դահեկան հողագրամ, ձեռնադրել է Դ․։ ՅԱնբերդի պտուղ տունն․ Դ․ կապիճ ցորեան, ․Ա․ կտաւահատ։ Այլ տւաք զջաղացն վերա կարմնճին։ Ի պսակի․ Գ․ դահեկան, հողագրամ, կնքադրամ, տնաւրհնեք։ Ժողովուրդ, ոչ ոճ կատարէ, պատժեցի յաստուծոյ, իշխան, որ տիրէն, հակառ կա, դատի յաստուծոյ»։