Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/

  • Home
  • Armenia
  • Aparan
  • Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/

Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաք, Բաղրամյան 26 https://www.instagram.com/aparanmunicipality/

https://www.youtube.com/channel/UC6xCINqYyS-Uht9T5-5MrTg

📍«Վիշապն ու Վահագնը» անիմացիոն ֆիլմն ու վիշապաքարերի մոգական աշխարհը գալիս են Ապարան։✅ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրությա...
04/06/2026

📍«Վիշապն ու Վահագնը» անիմացիոն ֆիլմն ու վիշապաքարերի մոգական աշխարհը գալիս են Ապարան։

✅ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը` համագործակցելով «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի հետ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Վիշապների պահապանները» կրթամշակութային ծրագիրը, որը նախատեսում է ծրագրի շրջանակում ստեղծված «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի ցուցադրություն և ուղեկցող կրթական ինտերակտիվ միջոցառում 10–14 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:
✅ Սիրով հրավիրում ենք անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը և կրթական հանդիպումներին.
Հունիսի 11 | Ապարան
⏰ Ժամը՝ 16:00
📍 Վայրը՝ Ապարանի արվեստի դպրոց, Գ. Նժդեհի 4
Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։
🔗 Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8

📍ՆԻԳԱՎԱՆ✅ Նիգավան վարչական տարածքում տեղադրվել եբ ջրագծերի անցկացման հատվածների դիտահորեր:✅ Շարունակվում են ջրագծերի նոր...
02/06/2026

📍ՆԻԳԱՎԱՆ
✅ Նիգավան վարչական տարածքում տեղադրվել եբ ջրագծերի անցկացման հատվածների դիտահորեր:
✅ Շարունակվում են ջրագծերի նորոգման աշխատանքները:

‼️ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ» ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱ...
01/06/2026

‼️ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ» ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ

Հունիս 2
📍Քուչակ ժամը` 10:30
📍Շենավան ժամը` 11:20
📍Ափնա ժամը` 12։20
Հունիս 3
📍Ծաղկաշեն ժամը` 10։30
📍Վարդենուտ ժամը` 11։20
📍Արայի ժամը` 12։10
Հունիս 4
📍Կայք ժամը` 10։30
📍Վարդենիս ժամը` 11։10
📍Չքնաղ ժամը` 12։00
📍Թթուջուր ժամը` 12։50
📍Ձորագլուխ ժամը` 13։40
Հունիս 5
📍Սարալանջ ժամը` 10։30
📍Լուսագյուղ ժամը` 11։10
📍Նիգավան ժամը` 12։20
📍Մելիքգյուղ ժամը` 13։20

🖇Սույն նախաձեռնությունն իրականացվելու է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
🤝Համագործակցող կառույցներ՝ Ապարանի համայնքապետարան, Ապարան համայնքի սոցիալական կենտրոն, «Ալտերա Լաբ» ՀԿ, մանկապարտեզներ և ուսումնական հաստատություններ։

‼️ ՄՐՑՈւՅԹ ... 🎨 «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» թեմայով նկարչական և«Կլիմայական գործողություն» թեմայով ...
01/06/2026

‼️ ՄՐՑՈւՅԹ ...

🎨 «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» թեմայով նկարչական և«Կլիմայական գործողություն» թեմայով պաստառների և կարճ կարգախոսների մրցույթ

Ապարան համայնքի սիրելի՛ երիտասարդներ, երեխաներ և պատանիներ,
Ապարանի համայնքապետարանը «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026»(EUSEW 2026) շրջանակներում, հայտարարում է ստեղծագործական մրցույթ։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծագործելու և ներկայացնելու ձեր պատկերացումները մեր համայնքի կանաչ ապագայի վերաբերյալ։

Մրցույթի թեմաներն են.
✅Նկարչական մրցույթ՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն»
✅Պաստառների և կարճ կարգախոսների մրցույթ՝ «Կլիմայական գործողություն»

☀️Աշխատանքները պետք է անդրադառնան էներգախնայողությանը, վերականգնվող էներգիային, կանաչ զարգացմանը կամ կլիմայի փոփոխությանը դիմակայելուն։

Մասնակցության պայմանները՝ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 1 աշխատանք։

Տեխնիկա. Ցանկացած նյութ (կտավ, թուղթ) և նկարչական տեխնիկա:

Ինչպե՞ս ներկայացնել աշխատանքները. Աշխատանքների բնօրինակները անհրաժեշտ է անձամբ մոտեցնել Ապարանի համայնքապետարան։
Աշխատանքի հետ միասին պարտադիր անհրաժեշտ է ներկայացրել հեղինակի տվյալները՝ անուն-ազգանուն, տարիք, դպրոցի անուն և հեռախոսահամար:

Վերջնաժամկետ. Մինչև ս.թ. հունիսի 15-ը ներառյալ։

Մրցանակներ. Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն խրախուսական նվերներով։

✉️Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ [email protected] էլ. հասցեով։

01/06/2026

✅ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈւՄԸ»
📍Ապարանի «ՎԵՐԱԾՆՈւՆԴ» հուշահամալիրի հարևանությամբ քանդակներ են ստեղծում արտերկրից և Հայաստանից ժամանած քանդակագործներ:
Աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 10-ը:

📍ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ✅ Սիրելի՛...
01/06/2026

📍ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

✅ Սիրելի՛ երեխաներ,

📍Սրտանց շնորհավորում եմ ձեզ «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա»` հունիսի 1-ի առթիվ։

📍Այս օրը ևս մեկ առիթ է ամրագրելու, որ երեխաները մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի ամենամեծ հարստությունն են։ Ձեր ժպիտը, անկեղծությունն ու երազանքները մեզ ուժ և հավատ են տալիս՝ ստեղծելու ավելի ապահով, զարգացած ու բարեկեցիկ համայնք։

📍Մաղթում եմ ձեզ անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն, խաղաղ երկինք, հաջողություններ և մեծ նվաճումներ ձեր կյանքի ճանապարհին։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, ջերմությամբ և նոր ձեռքբերումներով։

📍Ապարան համայնքը շարունակելու է անել առավելագույնը երեխաների կրթության զարգացման, մշակութային ու մարզական կյանքի բարելավման ուղղությամբ, որպեսզի Դուք մեծանաք արժանապատիվ, գիտակից և հայրենասեր քաղաքացիներ։

📍Սիրելի երեխաներ, հավատացեք ձեր ուժերին, համարձակ երազեք և վստահ քայլեք դեպի ձեր նպատակները։ Մեր համայնքի և մեր երկրի վաղվա օրը ձեր ձեռքերում է։

📍Ձեր գեղեցիկ տոնը շնորհավոր, սիրելի երեխաներ:

Հարգանքով՝
Ապարան համայնքի ղեկավար
Կարեն Եղիազարյան

Address

ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մարշալ Բաղրամյան 26
Aparan
0301

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

37425224393

Alerts

Be the first to know and let us send you an email when Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/:

Share