Արարատի համայնքապետարան/Ararat Municipality

  • Home
  • Armenia
  • Ararat
  • Արարատի համայնքապետարան/Ararat Municipality

Արարատի համայնքապետարան/Ararat Municipality Արարատի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ/ Official page of Ararat municipality

Արարատ համայնքի ֆեյսբուքյան էջը մեր համաքաղաքացիների հարցերին, դիտարկումներին և առաջարկներին արագ արձագանքելու և քաղաքի նորությունների իրազեկման համար է։

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՍիրելի՛ արարատցինե...
22/10/2025

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ արարատցիներ,
Այսօր մեր սիրելի քաղաքը՝ Արարատը, նշում է իր ծննդյան 95-ամյակը։ Սա մեր քաղաքի պատմության կարևոր էջերից է՝ լի նվիրումով, աշխատասիրությամբ և միասնականությամբ։
Արարատը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր տուն ու ծառ խոսում են մարդկանց մասին՝ ովքեր սիրել, կառուցել ու շենացրել են այս հողը։ Այսօր հպարտությամբ ենք հիշում մեր քաղաքի անցած ուղին, շնորհակալությամբ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են նրա զարգացմանը։
Թո՚ղ Արարատը շարունակի ապրել իր արժանապատիվ ընթացքը՝ լինելով մեր բոլորի հպարտությունը։ Թող մեր քաղաքի յուրաքանչյուր ընտանիք վարի խաղաղ ու ապահով կյանք, իսկ երիտասարդ սերունդը՝ նոր ուժով ու գաղափարներով, տանի առաջ մեր քաղաքի փառավոր անունը։
Շնորհավոր 95-ամյակդ, սիրելի՛ Արարատ։
Թող քո պատմությունը շարունակվի նոր ձեռքբերումներով ու անսպառ հավատով դեպի վաղվա օրը։

Հարգելի՛ քաղաքացիներ,📣Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայա...
21/10/2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
📣Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։
Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով 👇
https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/

ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է📌2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ...
17/10/2025

ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
📌2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։
📌Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։
🥖🍞ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված արժեքներից է լավաշը՝ ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում։
✅Տոնական օրվան ընդառաջ ս/թ հոկտեմբերի 16-ին Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրում՝ Արարատի համայնքապետարանի և Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի հետ համատեղ, իրականացվեց լավաշթխիկի ավանդական արարողությունը, որը ուղեկցվեց ավանդական երգ ու պարով։
🌺Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Զանգակատուն բնակավայրի բնակիչներ Բենիկ Սահակյանին և Ալինա Ստեփանյանին իրենց օջախում հյուրընկալելու և արարողությունը մեծ սիրով իրականացնելու համար։
🟠 Շնորհակալություն նաև Զանգակատուն բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանին միջոցառման կազմակերպմանը ակտիվ աջակցելու համար։
Պահպանե՛նք և զարգացնե՛նք մեր ազգային մշակույթը՝ հարգելով անցյալի ժառանգությունը և կերտելով ապագան։

🍞 Հացի համաշխարհային օր – հոկտեմբերի 16 🍞📌Այսօր նշվում է Հացի համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտե...
16/10/2025

🍞 Հացի համաշխարհային օր – հոկտեմբերի 16 🍞
📌Այսօր նշվում է Հացի համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ՝ կարևորելու հացի նշանակությունն ու այն մարդկանց աշխատանքը, ովքեր ամեն օր ապահովում են մեզ այս կենսական սննդով։
🥖Հացը մարդկության հնագույն և կարևորագույն սննդամթերքներից է․ այն խորհրդանշում է աշխատասիրություն, բարիք, միասնություն և խաղաղություն։ Հացի յուրաքանչյուր կտորի մեջ կա հողի ուժը, հացագործի հոգատարությունը և գյուղացու քրտինքը։
🌾Այս օրը հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր հողի և հացի հետ են կապված՝ գյուղացիներից մինչև հացի փռերի վարպետներ։
Եկեք գնահատենք հացի արժեքը և հոգ տանենք, որ ոչ մի ընտանիք հացի պակաս չզգա։

📣Հարգելի՛ արարատցիներ,❗️Շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է 10000 վոլտ լարման հաղորդալարեր, ինչի հետևանքով Արար...
15/10/2025

📣Հարգելի՛ արարատցիներ,
❗️Շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է 10000 վոլտ լարման հաղորդալարեր, ինչի հետևանքով Արարատ քաղաքի որոշ հասցեներ այս պահին հոսանքազրկված են:
Մասնագետներն այս պահին աշխատում են վթարի վերացման ուղղությամբ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

✅Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ ...
14/10/2025

✅Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

📌«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի Հայաստանում կազմակերպում է վազքին առնչվող միջոցառումներ: «Երևան Մարաթոն»-ն այս շարքի...
09/10/2025

📌«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի Հայաստանում կազմակերպում է վազքին առնչվող միջոցառումներ: «Երևան Մարաթոն»-ն այս շարքի միջոցառումներից ամենաընդգրկունն ու կարևորն է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին և վազորդներին առաջարկում է հրաշալի վազքուղի՝ Երևանի կենտրոնական մասով՝ ներառելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածները:
🥇🏆Ս/թ հոկտեմբերի 5-ին կայացած «Երևան Մարաթոն» միջոցառմանը Արարատ համայնքի Արարատ քաղաքի 70-ամյա բնակիչ Հենրիկ Մարտիրոսյանը 42 կմ վազքատարածությունում գրավեց պատվավոր առաջին տեղը: Հենրիկն առաջին անգամը չէ, որ մասնակցում է 42 կմ վազքատարածության մրցույթներին և միշտ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ:
🎉 Շնորհավորում ենք մեր մարզիկին: Թո՛ղ նրա օրինակը վարակիչ լինի բոլորի համար:

📌Ավարտվել են Արարատ համայնքի սահմանամերձ Երասխ բնակավայրի Ազատամարտիկների փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներ...
08/10/2025

📌Ավարտվել են Արարատ համայնքի սահմանամերձ Երասխ բնակավայրի Ազատամարտիկների փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը՝ 106 200 000 ՀՀ դրամ)։

📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  📌Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Ան...
08/10/2025

📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
📌Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է ծրագրին մասնակցելու դիմում՝ նշելով, թե այն սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված ո՞ր ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել: Աշխատանք փնտրողը նշում է կատարում նաև ծրագրի շրջանակներում շահառու դառնալու համար հարթակում առկա իր տվյալները մշակելու, օգտագործելու և գործատուին փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
Առավել մանրամասն👇
https://www.facebook.com/p/e-workam-61555483594361/

07/10/2025

IADAAM ԾՐԱԳԻՐ՝ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՖԵՐՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ Հուշում դիմորդի համար․ Խնդրում ենք լրացնել բոլոր բաժինները ճշգրիտ և մանրամասն։ Ձեր պատասխանները կօգնեն IADA...

📣Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի 0.75 դրույքով թափ...
07/10/2025

📣Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի 0.75 դրույքով թափուր հաստիքը համալրելու համար:
Մանրամասները👇
https://araratcity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=611

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ📚Սիրելի՛ գրադարանավարներ,📎Սրտանց ...
07/10/2025

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
📚Սիրելի՛ գրադարանավարներ,
📎Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։
Ձեր աշխատանքը կարևոր դեր ունի մեր հասարակության կրթական, մշակութային ու հոգևոր զարգացման գործում։ Դուք ոչ միայն գրքերի պահապաններն եք, այլև՝ գիտելիքի, մշակույթի ու արժեքների փոխանցողը նոր սերունդներին։
Գրադարանը մշտապես եղել է լուսավոր մտքի օջախ, իսկ դուք՝ նրա կենդանի հոգին։ Թող ձեր ամենօրյա աշխատանքը գնահատվի, լինի ներշնչանքի, սիրո և նվիրումի աղբյուր։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ ուժ ու ստեղծագործական եռանդ՝ մեր համայնքում ընթերցանության ու մշակույթի զարգացման կարևոր առաքելությունը շարունակելու համար։
#Գրադարանավարիօր

Address

34 Shahumyan
Ararat
0602

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460885555

Alerts

Be the first to know and let us send you an email when Արարատի համայնքապետարան/Ararat Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արարատի համայնքապետարան/Ararat Municipality:

Share