«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական մի?

«Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայող Ձորի մարզի Արենի վարչական տարածքում :
«Արփի» բնապատմական արգելոցը գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես առանձին միավոր (պետ․ ցուցիչներ՝ 9․12․4, 9․12․5․ 9․8․11, 9․8․1․1), և գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակությաին արգելոց-թա

նգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո։
«Արփի» բնապատմական արգելոցի գործունեության առարկան և նպատակներն են հուշարձանի, հուշարձանի պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների և հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
«Արփի» բնապատմական արգելոցը՝
1) Իրականացնում է արգելոցի և նրա պահպանական գոտու տարածքում գտնվող հուշարձանների, հուշարձանի տարածքից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային հողերի պահպանությունը.
2) Վերահսկում է արգելոցի հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման, հարմարեցման և պեղման աշխատանքների իրականացումը.
3) Կազմակերպում և ուսումնասիրում, հայտնաբերում է արգելոցի պատմամշակութային ժառանգության օբյեկտները և անձնագրավորում է դրանք.
4) Կազմակերպում է մշտական ցուցադրություններ, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսներ.
5) Դադարեցնում է արգելոցի տարածքում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածությունը վտանգող աշխատանքները և տնտեսական գործունեությունը: Արգելոցի հուշարձանների և նրա պահպանական գոտու տարածքի պահպանության պայմանակարգի ու կանոնակարգի խատման դեպքում կազմում է ակտեր, արձանագրություններ և ներկայացնում ՊՈԱԿ.
6) Հայտնաբերում և հավաքում է թանգարանային առարկաներ ու հավաքածուներ.
7) Հաշվառում է թանգարանային առարկաները և հավաքածուները, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարան.
8) ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացնում արգելոցի գործունեությանը վերաբերող հիմնախնդիրները:
Արգելոցի տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է արգելոցին:

Address

Վայոց Ձորի մարզ
Areni

Opening Hours

Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 16:00

Telephone

+37493662628

Alerts

Be the first to know and let us send you an email when «Արփի» բնապատմական արգելոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Արփի» բնապատմական արգելոց:

Share