ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ

  • Home
  • Armenia
  • Armavir
  • ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ Եկեք միասին դարձնենք աշխարհն ավելի լավը ⚜️✌🏻

Սկաուտությունը հիմնադրել է Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուելը (ԲՓ): Նա ծնվել է 1857թ-ի փետրվարի 22-ին, Լոնդոնում, վանականի ընտանիքում: Նրա հայրը դասախոսել է Օքսֆորդի համալսարանում: Երեք տարեկան հասակում ԲՓ կորցնում է իր հորը եւ մեծանում մոր խնամքի տակ:ԲՓ մշտապես իր եղբայրների հետ միասին արկածներ էր փնտրում: Նրանք արշավներ էին գնում, գետանցումներ էին կազմակերպում պարանների ու ձեռքի տակ ընկած փայտ

երի ու տախտակների միջոցով: Բեյդըն Փաուելը սկաուտության հիմքը դրեց 1907թվականի օգոստոսին՝ Անգլիայում: Նույն թվականին նա բրիտանական հասարակության տարբեր սոցիալական խավերից հավաքագրեց 22 պատանիների եւ Բրաունսի կղզիներում կազմակերպեց առաջին փորձնական սկաուտական բանակումը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր ապրել անտառում, բավարարվել քչով, լինել կարգապահ, զոււսպ, իր մեջ դաստիարակել փոխօգնության պատրաստակամություն, լինել հայրենասեր:

Մեր մասնաճյուղից ծրագրին մասնակցում էին եղբ. Ալեն Ավագյանը, ք. Նինա Պետրոսյանը և եղբ. Հայկ Այվազյանը😍
02/06/2026

Մեր մասնաճյուղից ծրագրին մասնակցում էին եղբ. Ալեն Ավագյանը, ք. Նինա Պետրոսյանը և եղբ. Հայկ Այվազյանը😍

Ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՛ եղբ. Վարդան Բախշյան❤️
01/06/2026

Ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՛ եղբ. Վարդան Բախշյան❤️

25/05/2026

❤️😍

NEXUS ծրագրի շրջանակներում EPIC մարտահրավերը ստանձնած Թեհլերյան և Անդրանիկ խմբակները համատեղ արշավ էին😍։Այն դարձավ իրակա...
24/05/2026

NEXUS ծրագրի շրջանակներում EPIC մարտահրավերը ստանձնած Թեհլերյան և Անդրանիկ խմբակները համատեղ արշավ էին😍։

Այն դարձավ իրական փորձության, ինքնահաղթահարման ու անմոռանալի հիշողությունների օր⛰️։

🌧️Չնայած եղանակային դժվար պայմաններին ու մառախլապատ ճանապարհին՝ մասնակիցները միասին շարունակեցին իրենց ուղին դեպի Գութանասար՝ ապացուցելով, որ ուժեղ կամքն ու միասնականությունը հաղթահարում են ցանկացած դժվարություն։ Ճանապարհին նրանք տեսան նաև խորհրդավոր Սև պատը, որն իր տպավորիչ տեսքով առանձնահատուկ մթնոլորտ ավելացրեց արշավին ❤️:

Հոգնածություն, սառը քամի, դժվար ճանապարհ… բայց նաև ընկերություն, աջակցություն, ծիծաղ ու միասին հաղթահարած յուրաքանչյուր քայլի հպարտություն։ Հենց այսպիսի օրերն են դառնում ամենահիշվողը, որովհետև ամենաբարդ ճանապարհներն են կերտում ամենաուժեղ անհատներին✨։

Այս արշավը պարզապես լեռ բարձրանալ չէր․ սա միասին ուժեղ լինելու, միմյանց կողքին կանգնելու ու բնության մեջ սեփական սահմանները հաղթահարելու մասին պատմություն էր⚜️😍։

Հայ սկաուտի դավանանք՝ կետ 6։
21/05/2026

Հայ սկաուտի դավանանք՝ կետ 6։

📣Ուշադրություն!!!Հայտարարում ենք ընդունելություն😍։Էլեկտրոնային հայտադիմում կարող են լրացնել 6-16 տարեկան՝ անդամագրվել ցա...
20/05/2026

📣Ուշադրություն!!!

Հայտարարում ենք ընդունելություն😍։

Էլեկտրոնային հայտադիմում կարող են լրացնել 6-16 տարեկան՝ անդամագրվել ցանկացող պատանիների և երիտասարդների ծնողները✅:

📌Անդամակցության հայտի հղումը՝ https://forms.gle/rQQs69pVYwjm9wPN6

Հայտադիմումը հասանելի է մինչև մայիսի 31-ը։

🔺Հայտադիմումը կարող եք տեսնել նաև՝ սքանավորելով բերված QR կոդը։Դիմումները ամփոփելուց հետո մենք լրացուցիչ կապ կհաստատենք Ձեզ հետ:

📌Երեկ Տեղի ունեցավ մեր մասնաճյուղի անդամական ժողովը։ Ներկա էին ՀՄԸՄ-ՀԱՍԿ Կենտրոնական վարչության անդամ եղբ. Ալեն Ասատուրյ...
17/05/2026

📌Երեկ Տեղի ունեցավ մեր մասնաճյուղի անդամական ժողովը։

Ներկա էին ՀՄԸՄ-ՀԱՍԿ Կենտրոնական վարչության անդամ եղբ. Ալեն Ասատուրյանը, մասնաճյուղի շրջանավարտ վարչությունը և չափահաս անդամները։

Ներկայացվեց նախորդ տարեշրջանի աշխատանքների նյութաբարոյական տեղեկագիրը և ուղենշվեցին նոր շրջափուլի անելիքները😍։

Ժողովի ավարտին ընտրվեց նոր վարչություն։

📣Շնորհակալություն նվերները տրամադրած մեր գործընկերներին և բոլորին, ովքեր ձեռք են բերել տոմսեր՝ այս կերպ իրենց նվիրաբերու...
12/05/2026

📣Շնորհակալություն նվերները տրամադրած մեր գործընկերներին և բոլորին, ովքեր ձեռք են բերել տոմսեր՝ այս կերպ իրենց նվիրաբերությունը կատարելով մեր կառույցին😍։

📌Հետ հաշվարկը ակսված է։
Խաղարկությունը տեղի կունենա 4 օրից՝ 15 մայիսի, 2026 թ.՝ ժամը 21:00-ին՝ մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։

Կհանդիպենք ♥️

01/05/2026

🎺 ՀՄԸՄ-ՀԱՍԿ նվագախումբը հայտարարում է ընդունելություն 🎶

Եթե սիրում ես երաժշտություն և ցանկանում ես փորձել քո ուժերը նվագախմբում, ապա սա լավ հնարավորություն է։

📌Դիմել կարող են 10 և բարձր տարիքի բոլոր ցանկացողները։

🎼 Միացի՛ր, զարգացրու՛ քո հմտությունները։

👉 Ցանկացողները կարող են լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfSnrEF-x3uJiL1N3bcjCQWCY6jMVJLTWetUBQjB9FSojGEsw/viewform?usp=publish-editor։

Նշում․ հայտի լրացումը չի երաշխավորում ընդունելություն։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
📞 098 026920

01/05/2026

Address

168, Abovyan Street
Armavir
0905

Opening Hours

Monday 16:00 - 20:00
Tuesday 16:00 - 20:00
Thursday 16:00 - 20:00
Saturday 12:00 - 19:00
Sunday 12:00 - 19:00

Telephone

+37433223113

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ:

Share