Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ

  • Home
  • Armenia
  • Art'ik
  • Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ

Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ, Public & Government Service, Ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1, Art'ik.

29/05/2026

🌃🌃 Արթիկի գիշերային լուսավորությունը

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎՍիրելի՛ հայրենակիցներ.🇦🇲🇦🇲🇦🇲 Շնորհավորում եմ բոլո...
28/05/2026

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ.

🇦🇲🇦🇲🇦🇲 Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
Մայիսի 28-ը նոր և փառավոր էջ է բացել հայ ժողովրդի պատմության մեջ.
ժամանակն ապացուցել է` եթե չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
Ահա թե ինչու` հարյուր ութ տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ է և նվիրական յուրաքանչյուրիս համար:
Հայաստանի առաջին Հանրապետությունը քաղաքացիներին բերել է անկախ պետականություն, ազատություն, մարդու իրավունքներ, որոնք ամրագրվել են օրենքներով:
Եվ մենք` ներկա Հայաստանի քաղաքացիներս, պետք է միասնականությամբ քայլենք առաջ` հավատարիմ լինելով առաջին Հանրապետության պատգամներին:
Այսօր` 2026 թվականի մայիսի 28-ին, տեսնելով կերպարանափոխված բանակը` համալրված ժամանակակից զինտեխնիկայով, ևս մեկ անգամ համոզվում ես` պետականությունը կայացած է և ամուր։
🇦🇲🇦🇲🇦🇲 Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի։

💐🔔💐  Այսօր Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում նշվել է համայնքային Վերջին զանգը: Հրապարակին տոնական գույներ են հաղորդել ...
23/05/2026

💐🔔💐 Այսօր Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում նշվել է համայնքային Վերջին զանգը:
Հրապարակին տոնական գույներ են հաղորդել Արթիկ համայնքի շրջանավարտները։
Պատանիներին իր օրհնությունն է հղել Արթիկի թեմի հոգևոր հովիվ Տեր Եղիշե Քահանա Նազարյանը։
💐🔔💐 Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանն իր ողջույնի խոսքում ցանկացել է, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու հմտություններն օգտագործեն Արթիկ համայնքի զարգացման համար։
Օրն անմոռանալի են դարձրել ճանաչված և սիրված երգիչներ Գարսի Միտոյանը,
Ռուբեն Սասունցին,
«Էթնոռիթմ ազգային հնչյունների նոր զարկերակ», «Չամիչով բուլկի» համույթները և Արթիկի «Փինկ սթոուն» խումբը։
Միջոցառումը վարել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան, շոումեն Վահագն Գասպարյանը։
🖋---------------------------------------
www.artik.am

️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղ...
22/05/2026

️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասում։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
🖋---------------------------------------
www.artik.am

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎՍիրելի՛ շրջանավարտներ.💐🔔💐 Շնորհավորում եմ ...
22/05/2026

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ շրջանավարտներ.

💐🔔💐 Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա` դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Կրթօջախներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի. այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի գործունեության նոր ասպարեզ։
Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, ձեր ունակությունները, կարողությունները ծառայելու են մեր երկրի, Արթիկ համայնքի հիմքերի ամրապնդման ու հզորացման համար:
💐🔔💐 Հավատում եմ, որ դուք` լինելով առավել ազատ, անկաշկանդ, կրթված ու դաստիարակված սերունդ, լիովին արդարացնելու եք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Բարի երթ և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ ինքնուրույն կյանքում։

21/05/2026

💐🔔💐 Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին` ժամը 18:00-ին, Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում նշվելու է համայնքային Վերջին զանգը։
💐🎤💐 Վերջին զանգի միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով.
շրջանավարտների օրն իրենց կատարումներով անմոռանալի կդարձնեն
սիրված և ճանաչված երգիչներ Գարսի Միտոյանը,
Ռուբեն Սասունցին,
«Էթնոռիթմ ազգային հնչյունների նոր զարկերակ», «Չամիչով բուլկի» համույթները և Արթիկի «Փինկ սթոուն» խումբը։
Միջոցառումը վարելու է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան, շոումեն Վահագն Գասպարյանը։
💐🔔💐 Սիրով սպասում ենք համայնքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և բոլոր ցանկացողներին։
🖋---------------------------------------
www.artik.am

18/05/2026

🛣🛣 Հիմնանորոգված և ասֆալտապատված Արթիկ քաղաքի Թամանյան փողոցը

📝 Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավ...
18/05/2026

📝 Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը։
Օրակարգում ընդգրկված է եղել 21 նախագիծ, որոնք ընդունվել են ձայների մեծամասնությամբ։
🎥 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում`👉Artik municipality-YouTube
🖋---------------------------------------
www.artik.am

17/05/2026

🛣🛣 Հիմնանորոգված և ասֆալտապատված Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակը

️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղ...
13/05/2026

️🚜️️ «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասում։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
❗️❗️❗️Եվս մեկ անգամ հորդորում ենք բնակչությանը` խնամքով վերաբերվել համայնքի մաքրությանը, կենցաղային աղբը և շինարարական թափոնները չնախատեսված վայրերում չնետել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
🖋---------------------------------------
www.artik.am

Address

Ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1
Art'ik
3001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37424452021

Alerts

Be the first to know and let us send you an email when Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ:

Share