Արարատի մարզային գրադարան

Արարատի մարզային գրադարան «‎Դեղատուն հոգու համար»‎

Արարատի մարզային գրադարան/Ararat regional library

 #ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📚 Սիրելի երեխաներ և ծնողներ,Արարատի մարզային գրադարանում անցկացվելու են հայոց լեզվի պարապմունքներ՝🗓️ Երկո...
04/06/2026

#ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📚 Սիրելի երեխաներ և ծնողներ,

Արարատի մարզային գրադարանում անցկացվելու են հայոց լեզվի պարապմունքներ՝

🗓️ Երկուշաբթի և չորեքշաբթի
🕑 14:00 – 15:30

Պարապմունքները կօգնեն ամրապնդել հայոց լեզվի գիտելիքները, զարգացնել գրավոր և բանավոր խոսքը։

📞 Գրանցվելու համար զանգահարել՝
077 275794

Սիրով սպասում ենք ձեզ գրադարանում։ 📖✨

  📚Արարատի մարզում ամենաշատը այս մայիս ամիս  ընթերցվել է  Ռաֆայել Մարգարյանի  ստեղծագործությունը :
03/06/2026



📚Արարատի մարզում ամենաշատը այս մայիս ամիս ընթերցվել է Ռաֆայել Մարգարյանի ստեղծագործությունը :

📚Ի՞նչ էին նախընտրում կարդալ հայ ընթերցողները մայիսին

📘Հանրային և համայնքային գրադարաններում սպասարկված գեղարվեստական գրականության մայիս ամսվա վիճակագրական ցուցանիշներով Ռուբեն Եսայանը պահպանել է իր առաջատար դիրքերը։ Նրա գրքերից երեքը ընդգրկված են ամենաշատ սպասարկված գրքերի հնգյակում։ Երկրորդ ամենապահանջարկված հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է։

✅Մայիսյան տասնյակում են նաև Գրիգոր Զոհրապի նովելները, Նիկոլո Մաքիավելլիի «Տիրակալը», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» վեպը, Ալբեր Կամյուի «Օտարը» և ռուս գրող Աննա Ջեյնի «Երկրպագուն»։ Մայիսյան միացյալ տասնյակում 125 անուն գիրք՝ նախորդ ամիսների համեմատ շուրջ 20 անուն ավելի։

✅Երևանում նույնպես առաջատար հեղինակը Ռուբեն Եսայանն է իր «Վանականներն ունեն գաղտնիք» և «Թունելից 13կմ հեռավորության վրա» վեպերով։ Երևանի համայնքային գրադարաններում բարձր է եղել նաև Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել աղոթել սիրել», Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ է» և այլ գրքերի պահանջարկը։

✅Հեղինակների ցուցակներում բազմաթիվ գրքերով մշտապես ներկա են հայ դասական գրողները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հեղինակներ՝ Ագաթա Քրիստի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էլիֆ Շաֆաք, Խալեդ Հոսեյնի, որոնց գրականության նկատմամբ ընթերցողական պահանջարկը բոլորովին չի նվազում։

✔Համաձայն գրադարաններից ստացված վիճակագրության մայիսին Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժը», Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» և Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» ամենաշատ ընթերցված մոտիվացիոն գրքերն էին։

 #կրթականգրադարան  #կրթականծրագիր🍫📚 Սիրելի՛ փոքրիկներ, շտապեք գրանցվել, քանի որ ձեզսպասում է քաղցր ու հետաքրքիր հանդիպու...
02/06/2026

#կրթականգրադարան #կրթականծրագիր
🍫📚 Սիրելի՛ փոքրիկներ, շտապեք գրանցվել, քանի որ ձեզ
սպասում է քաղցր ու հետաքրքիր հանդիպում՝ «Չարլիի հետ շոկոլադե արկածներում» կրթական ծրագրի շրջանակում։

✨ Ծրագրի ընթացքում՝

📖 կծանոթանանք և կքննարկենք «Չարլին և շոկոլադի գործարանը» գիրքը,
🎬 կդիտենք ֆիլմից հետաքրքիր հատվածներ և կհամեմատենք գիրքն ու ֆիլմը,
🍫 կբացահայտենք շոկոլադի կախարդական աշխարհը,
👩‍🍳 մեր ձեռքերով շոկոլադ կպատրաստենք,
🎲 կմասնակցենք հետաքրքիր խաղերի և ստեղծագործական առաջադրանքների,
🍬 և, իհարկե, մեզ սպասում է քաղցր ու ուրախ ժամանց։

Արի՛ միասին ճամփորդենք Չարլիի հետ և բացահայտենք Վիլի Վոնկայի հրաշքներով լի շոկոլադե գործարանը։ ✨🍫🤎📚🎬

 #Հունիսի1🎈 Ամեն երեխա մի փոքրիկ հրաշք է, որ աշխարհն ավելի բարի ու գունեղ է դարձնում
01/06/2026

#Հունիսի1

🎈 Ամեն երեխա մի փոքրիկ հրաշք է, որ աշխարհն ավելի բարի ու գունեղ է դարձնում

01/06/2026

📚🎈 Արարատի մարզային գրադարանում հունիսի 1-ը լի էր ժպիտներով, խաղերով, գրքերով ու ստեղծագործական անակնկալներով։

Ամառը սկսեցինք ուրախ տրամադրությամբ ու լավ գրքերի ընկերակցությամբ։ ☀️✨📖

31/05/2026






🍕📚 «Մոցառելլայի ճամփորդությունը»Կրթական ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացան Մերի Սահակյանի «Մոցառելլայի ճամփորդությունը» գրքին, միասին քննարկեցին հերոսների արկածներն ու գրքի հետաքրքիր դրվագները։

Ամենահետաքրքիր պահը, թերևս, այն էր, երբ երեխաները սեփական ձեռքերով պատրաստեցին համեղ պիցցա, ապա, ինչպես գրքում, արտաբերեցին կախարդական խոսքերը․

✨ «Մոցառելլա, իսկական մոցառելաաա, այ~ քեզ հրաշք…» ✨

Եվ իսկական հրաշքի պես համտեսեցին իրենց պատրաստած պիցցան։ 🍕🧀

Ծրագրի ընթացքում երեխաները նաև դիտեցին իտալական մուլտֆիլմ, մասնակցեցին «Երջանիկ եմ, որովհետև առողջ եմ» թեմայով քննարկմանը, իսկ ավարտին ստացան թեմատիկ սթիքերներ՝ օրը դարձնելով էլ ավելի հիշարժան և ուրախ։ 🎁😊

Գրքի, խաղի, ստեղծագործական աշխատանքի և համեղ պիցցայի համադրությունը երեխաների համար դարձավ անմոռանալի ճամփորդություն դեպի ընթերցանության ու երևակայության աշխարհ։ 📚✨🍕

31/05/2026

#խաղաղություն 🕊

🌈 «Խաղաղություն» խորագրով մրցույթին մասնակցել է Արարատի մարզային գրադարանի «Արվեստի էջեր» նկարչական խմբակի սան Նատալի Սարիբեկյանը (ուսուցչուհի՝ Աննա Գինոսյան)։ 👩‍🎨✨

🌟 Մրցույթին մասնակցել են ավելի քան 3000 մասնակիցներ, որոնցից Նատալիի աշխատանքն ընդգրկվել է լավագույն 80 ստեղծագործությունների շարքում։ 👏🎉

🖌️🎨 Մրցույթի երկրորդ փուլում նրա աշխատանքը նոր կյանք է ստացել՝ վերածվելով բատիկայի (նկար կտորի վրա)։ Այն իրականացվել է Տերյան մշակութային կենտրոն-ի լավագույն մասնագետների կողմից։ ✨🧵🖼️

💐 Սրտանց շնորհավորում ենք Նատալի Սարիբեկյանին և նրա ուսուցչուհի Աննա Գինոսյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ստեղծագործական թռիչքներ և խաղաղ գույներով լի հաղթանակներ։ 🌍🕊️🎨💫

👏💖🌟 Շարունակի՛ր ստեղծել, երազել և ոգեշնչել։ 🌟💖👏
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Лилит Меликян

30/05/2026

🎈🎉 Սիրելի՛ փոքրիկներ 🎉🎈

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, սպասում ենք ձեզ՝ լիքը ժպիտներով, խաղերով, ստեղծագործական անակնկալներով և ուրախ ժամանցով լի գեղեցիկ օրվա։

📚🎁 Տոնի շրջանակում կգործի նաև մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք, որտեղ կարող եք ձեռք բերել հետաքրքիր մանկական գրքեր և գեղեցիկ նվեր մատուցել ձեր փոքրիկին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։

🕐 Սկիզբը՝ ժամը 13:00-ին

📍 Հասցե՝ Օգոստոսի 23 փողոց, 21

Եկե՛ք միասին տոնը դարձնենք գունեղ, ջերմ ու հիշարժան։ 🌈✨

  📚🇦🇲 Հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետՀայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա շրջանակներում Արարատի մարզային գրա...
28/05/2026




📚🇦🇲 Հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա շրջանակներում Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ։

Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր «Ջաբրայիլի պահապան հրեշտակները», «70-ը՝ մեկում» և «Դիպուկահարի գիշերային մղձավանջները» գրքերը, խոսեց դրանց ստեղծման պատմությունների, հերոսների և գրքերում տեղ գտած իրական իրադարձությունների մասին։

Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական ոգով։ Ելույթ ունեցան Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով։ Հանդիպմանն իր երաժշտական կատարումներով մասնակցեց նաև մարզի տաղանդաշատ կոմպոզիտոր, մանկավարժ, դաշնակահար, երգչուհի և երգահան Ալվարդ Բադալյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Արտաշատի ավագ դպրոցի սաները, ովքեր հեղինակին ներկայացրին իրենց ստեղծագործություններից՝ ստեղծելով հետաքրքիր և անմիջական գրական երկխոսություն։

Ընթերցողները հնարավորություն ունեցան զրուցելու հեղինակի հետ, հարցեր ուղղելու, կիսվելու իրենց տպավորություններով և քննարկելու հայրենասիրության, մարդկային ճակատագրերի ու ազգային արժեքների մասին կարևոր թեմաներ։

Միջոցառումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրքի և ընթերցանության կարևոր դերը մեր հասարակության կյանքում։

#ԱրարատիՄարզայինԳրադարան #ՏիգրանԲաբայան #ՀեղինակիՀետՀանդիպում #Ընթերցանություն #Գիրք #ՀայԳրականություն 🇦🇲📖

Address

Օգոստոսի 23
Artashat

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37423521944

Alerts

Be the first to know and let us send you an email when Արարատի մարզային գրադարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արարատի մարզային գրադարան:

Share

Category