Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality/

  • Home
  • Armenia
  • Artashat
  • Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality/

Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality/ Ողջունում ենք ձեզ Արտաշատի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Էջը նախատեսված է Արտաշատ համայնքում կատարվող աշխատանքները լուսաբանելու համար

📢 Հարգելի՛ քաղաքացիներ,Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ քաղաքացիներին և կազմակերպություններին մասնա...
02/06/2026

📢 Հարգելի՛ քաղաքացիներ,

Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ քաղաքացիներին և կազմակերպություններին մասնակցելու հանրային լսմանը, որը կկայանա 2026 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի 9-րդ հարկի նիստերի դահլիճում (հասցե՝ Օգոստոսի 23/62)։

Հանրային լսման ընթացքում կքննարկվեն Արտաշատ համայնքի՝ 2027 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվող հետևյալ ծրագրերը․

🔹 Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների կառուցում և հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ,

🔹 Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում։

Ձեր մասնակցությունն ու կարծիքը կարևոր են համայնքի զարգացման և առաջիկա ծրագրերի արդյունավետ իրականացման համար։

Հունիսի 4, 2026 թ.
🕚 Ժամը՝ 11:00
📍 Արտաշատի համայնքապետարան, Օգոստոսի 23/62, 9-րդ հարկ, նիստերի դահլիճ։

❤️ Արտաշատ միավորված համայնքում, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օ...
01/06/2026

❤️ Արտաշատ միավորված համայնքում, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մի քանի օր շարունակ համայնքի ողջ տարածքում շարունակվում են բացօթյա մանկական թատերական ներկայացումները՝ շարժական թատրոն-ավտոբուսի միջոցով։ 🎭🚌

Գունեղ ներկայացումները, հետաքրքիր կերպարներն ու մանկական ուրախ մթնոլորտն այսօր հյուրընկալվել էին Արտաշատ քաղաքում՝ փոքրիկներին պարգևելով ուրախ և հիշարժան տոնական պահեր։ ✨👧👦🎉

Օրվա առթիվ միջոցառումներով հանդես են եկել նաև Արտաշատի երաժշտական դպրոցը և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։

🎉 Տոնական միջոցառումները բոլոր երեխաների համար առավել հիշարժան ու քաղցր են դառնում համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ նրանց սիրելի պաղպաղակի հյուրասիրությամբ։ 🍦❤️

Հարգելի՛ քաղաքացիներ,Մարքսի փողոցում  իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր  փակ է լինելու Օգոստոսի...
01/06/2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մարքսի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր փակ է լինելու Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Երթևեկությունը խնդրում ենք կազմակերպել հարակից փողոցներով։

❤️ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎՍիրելի՛...
01/06/2026

❤️ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երեխաներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Թո՛ղ այս պայծառ ու լուսավոր տոնը ձեզ պարգևի անսահման ուրախություն, երջանկություն, խինդ ու անհոգ ժպիտներ։

Երեխաները մեր կյանքի լույսն ու վաղվա օրվա հույսն են։ Մեզ՝ մեծերիս, բաժին է ընկել պատասխանատու առաքելություն՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն սիրված, պաշտպանված ու գնահատված, հնարավորություն կունենա կրթվելու, զարգացնելու իր կարողությունները և վստահ քայլելու դեպի իր երազանքները։

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ ու անհոգ մանկություն, ամուր առողջություն, բազմաթիվ ձեռքբերումներ և ամեն օր՝ նոր բացահայտումների ու ուրախության պահեր։

Թո՛ղ ձեր անկեղծ ժպիտները միշտ լուսավորեն մեր համայնքն ու հայրենիքը, թող իրականություն դառնան ձեր նվիրական իղձերը։

Անսահման սիրում եմ ձեզ։❤️❤️

31/05/2026

❤️Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ երեխաներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր համայնքում կկայանան բացօթյա մանկական թատերական ներկայացումներ՝ շարժական թատրոն-ավտոբուսի միջոցով։ 🎭🚌

Գունեղ ներկայացումները, հետաքրքիր կերպարներն ու մանկական ուրախ մթնոլորտը սպասում են ձեզ Արտաշատ քաղաքում և համայնքի տարբեր բնակավայրերում։ ✨

Ներկայացնում ենք ժամանակացույցը

📍29 մայիսի

🕛 12:00 — Դալար, Մրգավան և Բերքանուշ բնակավայրերի երեխաների համար՝ Դալար բնակավայրի վարչական կենտրոնի բակ
🕓 16:00 — Ազատավան և Բաղրամյան բնակավայրերի երեխաների համար՝ Ազատավան բնակավայրի վարչական կենտրոնի բակ
🕐18:00-Մասիս, Բուրաստան և Դիմիտրով բնակավայրերի երեխաների համար՝ Մասիս բնակավայրի վարչական կենտրոնի բակ

📍30 մայիսի

🕐12:00 — Մխչյան և Մրգավետ բնակավայրերի երեխաների համար՝ Մխչյան բնակավայրի մշակույթի տան բակ
🕐16:00 — Հովտաշեն բնակավայրի երեխաների համար՝ Հովտաշեն բնակավայրի վարչական կենտրոնի բակ
🕐18:00 — Արաքսավան բնակավայրի երեխաների համար՝ Արաքսավան բնակավայրի դպրոցի բակ

📍31 մայիսի

🕐12:00 — Վերին Արտաշատ և Նորաշեն բնակավայրերի երեխաների համար՝ Վերին Արտաշատ բնակավայրի մշակույթի տան բակ
🕐16:00 — Հնաբերդ և Դվին բնակավայրերի երեխաների համար՝ Հնաբերդ բնակավայրի մշակույթի տան բակ
🕐18:00 — Բերդիկ և Այգեստան բնակավայրերի երեխաների համար՝ Բերդիկ բնակավայրի մշակույթի տան բակ

📍1 հունիսի
🕐11:00 — Արտաշատ քաղաքի և Ոստան բնակավայրի երեխաների համար՝ ք. Արտաշատ, Կլամարի այգի
🕐16:30 — ք. Արտաշատ, Արազի 7 շենքի բակ

📍2 հունիսի

🕐12:00 — Կանաչուտ և Դեղձուտ բնակավայրերի երեխաների համար՝ Կանաչուտ բնակավայրի մշակույթի տան բակ
🕐16:00 — Մրգանուշ, Գետազատ և Վարդաշեն բնակավայրերի երեխաների համար՝ Մրգանուշ բնակավայրի մշակույթի տան բակ
🕐18:00 — Աբովյան, Լանջազատ և Արևշատ բնակավայրերի երեխաների համար՝ Աբովյան բնակավայրի մշակույթի տան բակ

📍3 հունիսի

🕐12:00 — Բարձրաշեն բնակավայրի երեխաների համար՝ Բարձրաշեն բնակավայրի վարչական կենտրոնի բակ
🕐16:00 — Նշավան և Բյուրավան բնակավայրերի երեխաների համար՝ Նշավան բնակավայրի վարչական կենտրոնի բակ
🕐18:00 — Ջրաշեն և Դիտակ բնակավայրերի երեխաների համար՝ Ջրաշեն բնակավայրի վարչական կենտրոնի բակ

📍4 հունիսի

🕐12:00 — Նարեկ բնակավայրի երեխաների համար՝ Նարեկ բնակավայրի մանկապարտեզի բակ
🕐16։00— Այգեզարդ և Քաղցրաշեն բնակավայրերի երեխաների համար՝ Այգեզարդ բնակավայրի մշակույթի տան բակ
🕐Շահումյան և Այգեպատ բնակավայրերի երեխաների համար՝ Շահումյան բնակավայրի վարչական կենտրոնի բակում։

🎈 Սիրով սպասում ենք բոլոր փոքրիկներին՝ միասին տոնելու մանկության ամենագեղեցիկ օրը։

29/05/2026

📌Մրգանուշ բնակավայրում պետություն-համայնք համագործակցությամբ՝ բարեկարգվել և ասֆալտապատվել է Վիկտոր Համբարձումյան փողոցը՝ ընդհանուր 310 գծամետր երկարությամբ։

29/05/2026

🤼‍♂️Լանջազատ բնակավայրում կայացել է ազատամարտիկ Ռոբերտ Հակոբջանյանին նվիրված ձյուդոյի հանրապետական 10-րդ հուշամրցարը՝ իր անունը կրող մարզադպրոցում, որին մասնակցել են 73 մարզիկներ՝ հանրապետության տարբեր համայնքներից:

Առաջնության բացման արարողությանը ներկա են գտնվել Ռոբերտ Հակոբջանյանի որդին՝ Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը, Լանջազատի վարչական ղեկավար Աշոտ Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Ռոբերտ Հակոբջանյանի հարազատներ։

Մրցաշարն ընթացել է լարված ու հետաքրքիր պայքարով:

29/05/2026

Արտաշատ❤️
Հանրապետության օր🇦🇲

28/05/2026

Արտաշատ❤️🇦🇲

Հանրապետության օրվա առիթիվ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է տոնական զորահանդես։ 🇦🇲Զորահանդեսին  ներկա է գտնվ...
28/05/2026

Հանրապետության օրվա առիթիվ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է տոնական զորահանդես։ 🇦🇲

Զորահանդեսին ներկա է գտնվել նաև համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։🇦🇲

Address

Օգոստոսի 23/62
Artashat
0701

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37423525549

Alerts

Be the first to know and let us send you an email when Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality/:

Share