ARTASHAT tert

ARTASHAT tert Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARTASHAT tert, Artashat.

30/11/2022

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայ...

29/11/2022
04/11/2022

Ջերմորեն շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին՝ այսօր նշվող Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։

Ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, դուք անգնահատելի աշխատանք եք կատարում՝ ուղղված հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Դուք առաջինն եք օգնության ձեռք մեկնում դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց ու ընտանիքներին։ Եվ այդ աշխատանքում դրսևորում մարդասիրություն և պատասխանատվության բարձր զգացում։ Աշխատանք, որը նաև մարդկային բարձր որակներ է պահանջում:

Առանձնահատուկ շնորհավորելով Արտաշատ համայնքի սոցիալական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ։

Շարունակեք նույնքան սիրով իրականացնել առողջ հասարակություն ձևավորելու ձեր շնորհակալ առաքելությունը։

🔸️🔸️🔸️Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը՝ Արտաշատի հիմնադրման 2211-ամյակի առթիվԱրտաշատ համա...
15/10/2022

🔸️🔸️🔸️Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը՝ Արտաշատի հիմնադրման 2211-ամյակի առթիվ

Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ

Այսօր լրանում է Արտաշատի հիմնադրման 2211-ամյակը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:

Հիրավի մեծ պատիվ ու հպարտություն է ապրել մի համայնքում, որը երբեմնի հզոր ու զարգացած մայրաքաղաքի, ժամանակի ամենահայտնի քաղաքներից մեկի՝ հինավուրց Արտաշատի իրավահաջորդը, նրա անվան ու անցած պատմական ուղու կրողն է։

Վստահ եմ, որ բոլոր արտաշատցիների համար թանկ ու հարազատ է մեր մեծ համայնքը, և բոլորիս միասնական ու նվիրական ջանքերով այն կդառնա ավելի շեն, բարեկարգ ու զարգացած բնակավայր:

Ուզում եմ վստահեցնել նաև, որ Արտաշատի համայնքապետարանն անում է ամեն ինչ՝ մեր համայնքն ավելի բարեկարգ, ներկայանալի ու գեղեցիկ դարձնելու համար: Համայնքի փողոցների բարեկարգման, բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման, նախադպրոցական հաստատությունների, մշակութային կենտրոնների կառուցման ու նորոգման, ոռոգման համակարգի բարելավման և մյուս ոլորտներին ուղղված մեծածավալ ծրագրեր ունենք, որոնցից մի մասն արդեն հաճելի իրողություն է դարձել, մյուսներն՝ ընթացքի մեջ են: Դրանք և բոլոր այն աշխատանքները, որոնք աստիճանաբար կիրականացվեն համայնքի ողջ տարածքում, միտված են, որպեսզի դուք՝ Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ, ապրեք ավելի լավ ու զարգացած բնակավայրում:

Ցավոք, այսօր չենք կարող քաղաքի օրն ուրախ տոնակատարություններով նշել, քանի որ դարձյալ խաղաղ չեն մեր հայրենիքի սահմանները, ցավոք, մենք դարձյալ գոյության կռիվ ենք տալիս՝ կյանքի գնով պահպանելով մեր հայրենիքի ամեն մի թիզ հողը: Եվ ցավոք, ինչպես 2020 թվականին, այնպես էլ սեպտեմբերյան վերջին դեպքերի ընթացքում դարձյալ սգացինք մեր եղբայրների ու քույրերի թանկ կորուստը, այդ թվում՝ նաև մեր համայնքի: Եվ այսօր ևս մեկ անգամ խոնարհվում և փառք ենք տալիս բոլոր ընկած նահատակներին: Մենք պարտք ունենք ձեր առջև՝ արժանի լինել ձեր հիշատակին ու կառուցել ձեր երազած երկիրը, ձեր երազած համայնքը:

Տոնական այս օրը, շնորհավորանքների հետ մեկտեղ, ուզում եմ իմ և բոլոր արտաշատցիների անունից ամենից առաջ խաղաղ երկինք մաղթել մեր երկրին, բարեկեցություն ու ջերմություն՝ բոլոր օջախներին, թո՛ղ հայ ազգն այլևս որևէ ցավ ու վիշտ չտեսնի, և բոլորս ապրենք ու արարենք ուժեղ ու կայացած Հայաստանում, ուժեղ ու կայացած Արտաշատում:

Շնորհավո՛ր տոնդ, մեր հինավուրց ու նոր քաղաք, թո՛ղ դարերում հավերժ լինի երթդ:

♦️♦️♦️Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ  նախաձեռնությամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Համայնքապետարան էին հր...
05/10/2022

♦️♦️♦️Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ նախաձեռնությամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Համայնքապետարան էին հրավիրվել Արտաշատ միավորված համայնքի` վաստակած հանգստի անցած, կրթության բնագավառում մեծ ավանդ ունեցող մանկավարժներ, հանրության շրջանում սիրված ու հայտնի անուններ:

Մթնոլորտն հենց սկզբից անմիջական էր: Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց բոլորին` նշելով սերունդների կրթության գործում նրանց ունեցած անուրանալի ավանդը, սաների հոգիներում սերմանած գիտելիքի լույսը, հայրենասիրության, արժանապատվության գեղեցիկ զգացմունքերը: Պարոն Մկրտչյանը նաև փոխանցեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորանքները:

Շնորհավորանքի խոսքեր ուներ մարզպետարանի սոցապահովության և առողջապահության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ով նաև մայրիկին էր ուղեկցել հանդիպմանը:

Ներկաներին շնորհավորեցին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը, ԿՄՍԵ բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:

Հուզված ջերմ ընդունելությունից մանկավարժները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին` իրենց խոսքում ընդգծելով նաև ուսուցչի կարևոր առաքելությունը` սաներին դաստիարակել ու կրթել ամենից առաջ մարդկային վեհ հատկանիշներով:

Պարոն Մկրտչյանը կրթության բնագավառում ներդրած ավանդի և մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրեր հանձնեց ներկաներին:

Հանդիպումն այնուհետ շարունակվեց ջերմ ու անկեղծ զրույցով. սա մի հիանալի առիթ էր, որ վաստակած հանգստի անցած մեր մանկավարժներն իրենց գնահատված ու արժևորված զգան, միմյանց հետ անցած-գնացած օրերը հիշեն և ինչու ոչ` օրը նաև գեղեցիկ ասմունքով համեմեն:

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ________________________________...
01/10/2022

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
______________________________________

Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր:
Սիրելի մեծահասակներ, ընդունեք իմ որդիական ջերմ շնորհավորանքն ու խոնարհումը, ձեզ մաղթում եմ ամենից առաջ ամուր առողջություն` խաղաղ ու կապույտ երկնքի ներքո, երջանիկ և անվրդով օրեր:
Այս օրը լավագույն առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնց հանդեպ մենք` հայերս, առանձնակի ջերմություն ենք տածում` որպես ընտանիքի ամուր սյուն ու պահապան: Այս օրը նաև տարեցների խնդիրներին ուշադրություն հրավիրելու և ջանքեր ներդնելու ևս մեկ առիթ է, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ:
Մաղթում եմ, որ խաղաղ լինեն մեր երկրի սահմանները, որ մեր սիրելի տատիկներն ու պապիկները արժանապատիվ ու ապահով ծերություն վայելեն, մշտապես շրջապատված լինեն հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ:

Address

Artashat

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARTASHAT tert posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share