ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ This is the official page Ararat Regional Administration

Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում զ...
01/06/2026

Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում։ 2026 թվականին մրցաշարին մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ։

Արարատի մարզը ներկայացնող Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչ փուլում ցուցաբերել է բարձր արդյունք և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով մրցանակային տեղին։

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցական սպորտի զարգացումը և մասնակցության աճը՝ ընդգծելով, որ համառ աշխատանքը միշտ բերում է հաջողության։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով«Սիրելի՛ երեխաներ,Սրտանց շնորհավոր...
01/06/2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով

«Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա սեր, հոգատարություն և պաշտպանվածություն, կունենա կրթվելու, ստեղծագործելու, իր տաղանդները բացահայտելու և մեծ երազանքներ ունենալու հնարավորություն։

Արարատի մարզում շարունակաբար իրականացվում են ծրագրեր՝ ուղղված կրթական և նախադպրոցական հաստատությունների պայմանների բարելավմանը, երեխաների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Մենք շարունակելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մեր երեխաները մեծանան արժանապատիվ պայմաններում և վստահ նայեն ապագային։

Սիրելի՛ երեխաներ,

Մաղթում եմ, որ ձեր օրերը լցված լինեն ուրախությամբ, նոր հաջողություններով և անկեղծ ժպիտներով։

Ձեզ մաղթում եմ ուրախ և հիշարժան տոնական օր»։

Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում անցկացվել է տոնական զորահանդես։ 🇦🇲Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ բարձր...
28/05/2026

Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում անցկացվել է տոնական զորահանդես։ 🇦🇲

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ներկա է գտնվել տոնական զորահանդեսին։ 🇦🇲

🇦🇲🇦🇲 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ————————————————————Սիրելի՛ հայրենակ...
28/05/2026

🇦🇲🇦🇲 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
————————————————————
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։

Մայիսի 28-ը մեր պետականության պատմության նշանակալի օրերից է։ Այն մեզ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ոչ միայն պատմական ձեռքբերումներ են, այլև ամենօրյա պատասխանատվություն։

Այսօր մեր երկիրն ընթանում է խաղաղության և զարգացման ճանապարհով, և բոլորիս պարտքն է պահպանել ու ամրապնդել այդ ուղին։

Պետք է գիտակցենք, որ մեր հաջողությունների հիմքում համախմբված աշխատանքն է։ Երբ կարողանում ենք միավորել մեր ուժերն ու կարողությունները, ավելի վստահ ենք հաղթահարում մարտահրավերները և ստեղծում զարգացման նոր հնարավորություններ մեր ժողովրդի ու պետության համար։

Շնորհավոր Մայիսի 28🇦🇲
Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը 🇦🇲

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել «Վերջին դասի» կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Ա...
22/05/2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել «Վերջին դասի» կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր ավարտվում է ձեր կյանքի մի կարևոր փուլը՝ իր տեղը զիջելով նորին։
Մանկությունից տեղափոխվում եք դեպի մի նոր ու մեծ աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։

Ձեզանից յուրաքանչյուրն արդեն ունի իր ուժեղ կողմերը, երազանքներն ու նպատակները։ Կարևորը՝ չվախենաք փորձել, սխալվել, նորից սկսել ու առաջ գնալ՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։

Սիրելի շրջանավարտներ, առաջիկայում ձեզանից շատերը կանգնելու են մասնագիտություն ընտրելու կարևոր որոշման առաջ։ Ընտրեք այն, ինչ ձեզ հետաքրքրում ու ոգեշնչում է։ Մի վախեցեք փոխել ճանապարհը, սովորել նոր բաներ ու զարգանալ։ Որ ոլորտում էլ, որ ջանք ներդնեք, պահպանեք ձեր սկզբունքները, եղեք պատասխանատու ինքներդ ձեր, ձեր երկրի ու հանրության առաջ։ Հիշեք՝ աշխարհը, հայրենիքն առավել լավը դարձնելու առաքելությունը հենց ձերն է։

Շնորհավորել և շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր ուսուցիչներին, ովքեր ձեզ փոխանցել են ոչ միայն գիտելիքներ, այլև սեր, հոգատարություն, մարդկային այլ արժեքներ։

Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ։ Թող ձեր ճանապարհը լինի խաղաղ, վստահ ու լի հաջողություններով։ Թող այս տարիների ընկերությունն ու հիշողությունները ձեզ միշտ ջերմություն տան։

Բարի երթ և ուրախ օր եմ մաղթում»։

🚵🏼‍♂️🚴🏻‍♀️ Արարատի մարզում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։   🚴🏻...
18/05/2026

🚵🏼‍♂️🚴🏻‍♀️ Արարատի մարզում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

🚴🏻 Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածում իրենց ուժերն է փորձել մարզի հանրակրթական 61 դպրոցների 84 թիմ։

Մրցաշարն անցկացվել է Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ։

🏆 Մրցաշարի հանրապետական փուլի ուղեգիր են ստացել՝

‼️ 7-9-րդ դասարաններ՝

✅ ք. Մասիսի N 4 հիմնական դպրոց

‼️ 10-12-րդ դասարաններ՝

✅ Ուրցաձորի միջնակարգ դպրոց

ℹ️ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Արարատի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իր...
13/05/2026

ℹ️ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Արարատի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

🗓 ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․

🕙 ժամը 11։00-16:00
📌 Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

10/05/2026

⁉️Ինչպե՞ս են Արարատի մարզի Սուրենավան, Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի նախկին ղեկավարները մանկապարտեզի շենքը, մշակույթի տունն ու հարակից հողամասն, ինչպես նաև պուրակը օրենքի խախտմամբ օտարել մեկն՝ իր խնամուն, երկրորդն՝ իր կնոջը, երրորդը՝ իր որդուն և ինչպե՞ս է Դատախազությունն այն վերադարձրել խոշորացված համայնքին:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ«Սիրելի՛ հայրենակիցներ, Մա...
09/05/2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ հիշատակի, հաղթանակի և արժանապատվության օր է։

Մեր խոնարհումը հանուն խաղաղ ու ազատ կյանք ունենալու համար հերոսացած հայորդիների հիշատակի առաջ։ Անգնահատելի է նրանց ներդրումը մարդկության ազատության, ֆաշիզմի դեմ պայքարի և խաղաղ ապագայի կերտման գործում։

Հայ ժողովուրդը միշտ մեծ գին է վճարել հաղթանակի համար, և այդ պատմական փորձը մեզ առավել քան երբևէ հուշում է՝ խաղաղությունը ամենամեծ արժեքներից է։ Այսօր էլ մենք գնում ենք այդ ուղեգծով, խաղաղությունն այլընտրանք չունի։

Փառք մեր հերոսներին, և թող նրանց սխրանքի հիշատակը մշտապես առաջնորդի մեզ դեպի անվտանգ, կայուն և խաղաղ ապագա»։

✅ Արարատի երիտասարդական կենտրոնն է, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է
08/05/2026

✅ Արարատի երիտասարդական կենտրոնն է, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է

Address

Artashat

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37423525216

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ:

Share